received_1734325033280228-1024x768

Իմ մանկությունն ու պատանեկությունը

received_1734325033280228

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՎԱՆԴԱԿԱՆ և ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ
(“ԱԱԲՄՀԱ” Հասարակական կազմակերպություն)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈԾՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ

 

Ավանդական և այլընտրանքային բժշկության մասնագետների հայկական ասոցիացիան մարտի 31-ին հրավիրում է  միջազգային գիտա-գործնական սեմինարի` “Իմ մանկությունն ու պատանեկությունը“ թեմայով, որը նախատեսված էր կլինիկական հոգեբանների, հոգեթերապևտների, հոգեբույժների, նյարդաբանների համար: Սեմինարը բաղկացած է տեսական և պրակտիկ բաժիններից: Սեմինարը անցկացնում է Գերմանիայից հրավիրված մասնագետ Հասմիկ Հովսեփյան (Hasmik Hovsepyan) — վարվեցողության հոգեթերապևտ, արտթերապևտ, սիստեմային հոգեթերապևտ, հոգեբույժ, նկարչուհի: Բժշկական կրթությունը նա ստացել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական ինստիտուտում: Հասմիկ Հովսեփյանը 1996 թ-ից ապրում և աշխատում է Գերմանիայում:

  • 1996-1999 թթ. Նկարչական կրթություն – մասնագիտացում ակվարելային նկարչության բնագավառում.
  • 1999 թ. – Արտթերապիայի վերապատրաստում Մոսկվայի հոգեթերապիայի և հոգեսոմատիկ ինստիտուտում.
  • 2004-2008 թթ. – Մասնագիտական կրթություն Մյունստերն քաղաքի (Գերմանիա) արտթերապիայի ինստիտուտում (4 տարվա կրթություն) դիպլոմ որպես արտթերապևտ.
  • 2009-2015 թթ. – Բժշկական վերապատրաստում և մասնագիտացում որպես հոգեբույժ.
  • 2011-2015 թթ. – 4 տարի տևողությամբ մասնագիտական կրթություն Բրանդենբուրգի վարվեցղության հոգեթերապիայի ինստիտուտում (Գերմանիա), մասնագիտացում – վարվեցողության հոգեթերապևտ.
  • 2010-2013 թթ. – Մասնագիտական վաերապատրաստում Կոթթբուսի սիստեմային և ընտանեկան հոգեթերապիայի ինստիտուտում (Գերմանիա).
  • 1999-2009 թթ. – Դոցենտ “Heimerer schulen” բժշկական կրթական համակարգում (Գերմանիա).
  • 2009-2016 թթ. – Հոգեբույժ և հոգեթերապևտ, Ֆինստերվալդա քաղաքի հոգեբուժական և հոգեսոմատիկ կլինիկայում (Գերմանիա).
  • 2016 թ-ից – Զենֆտենբերգ քաղաքի (Գերմանիա) հիվանդանոցին պատկանող հոգեթերապիայի ցերեկային կլինիկայի բաժանմունքի վարիչ և հոգեթերապիայի ամբուլատորիայի վարիչ.
  • 1999 թ-ից – Արտթերապիայի սեմինարներ, մասնագիտական վերապատրաստման կուրսեր Դրեզդենում, Լայպցիգում և Բեռլինում:

ՍԵՄԻՆԱՐԻ ԾՐԱԳԻՐ

  1. Տարբեր սիտուացիաների ռեակտիվացում, հիշողությունների սխեմավորում.
  2. Մանկությունը բնութագրող ու կարևոր նշանակություն ունեցող էմոցիաների, զգացմունքների, վախերի իդենտիֆիկացում արտթերապիայի միջոցներով.
  3. Ընտանիքի վերարտադրում (հոգեդրամա).
  4. Մանկության ազդեցությունը բնավորության և վարվեցողության վրա (կարծրատիպեր. Դիզֆունկցիոնալ մտածելակերպ).
  5. Արգելակումներ, երազանքների փլուզումներ, չիրականացած ցանկություններ։

Սեմինարը տեղի կունենա հետեվյալ հասցեյով՝

0052, ՀՀ, Երևան, Քանաքեռ, Հասրաթյան 9 փող.,
Միքայելյան վիրաբուժության Ինստիտուտ,
«ԱլտՄեդ» Բշկական Կենտրոն
Հեռ./ֆաքս: (374-10) 239787 կամ (374-91) 209292:
Էլ-փոստ: vagma@inbox.ru
Հայաստանի ավանդական եւ այլընտրանքային բժշկության մասնագետների ասոցիացիայի նախագահ, Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական ​​բժշկական համալսարանի Այլընտրանքային բժշկության դասընթացի վարիչ, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի «ԱԼՏՄԵԴ»  վերականգնողական եւ ավանդական բժշկության կենտրոնի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Ավագյան Մկրտիչ

 

received_1734324743280257
received_1734324803280251

received_1734324823280249

 

Author Info

altmed

Комментариев нет

Отправить комментарий