2

Սոցիալական միջավայր. Վարվեցողության կարծրատիպեր

1 (1)

«Սոցիալական միջավայր. Վարվեցողության կարծրատիպեր»

Սույն թվականի մարտի 18 և 19-ին Երևանում տեղի է ունենալու «Սոցիալական միջավայր. Վարվեցողության կարծրատիպեր» միջազգային գիտա-գործնական սեմինարը, որի կազմակերպիչներն են Ավանդական և այլընտրանքային բժշկության մասնագետների հայկական ասոցիացիան և Պոզիտիվ Հոգեթերապիայի Հայկական Ասոցիացիան: Դասընթացը նախատեսված է կլինիկական հոգեբանների, հոգեթերապևտների, հոգեբույժների, նյարդաբանների համար:

Սեմինարը անցկացնում է Գերմանիայից հրավիրված մասնագետ Հասմիկ Հովսեփյան (Hasmik Hovsepyan) – վարվեցողության հոգեթերապևտ, արտթերապևտ, սիստեմային հոգեթերապևտ, հոգեբույժ, նկարչուհի: Բժշկական կրթությունը նա ստացել է Երևանի Մ. Հերացու բժշկական ինստիտուտում: Հասմիկ Հովսեփյանը 1996 թ-ից ապրում և աշխատում է Գերմանիայում:

  • 1996-1999 թթ. Նկարչական կրթություն – մասնագիտացում ակվարելային նկարչության բնագավառում.
  • 1999 թ. – Արտթերապիայի վերապատրաստում Մոսկվայի հոգեթերապիայի և հոգեսոմատիկ ինստիտուտում.
  • 2004-2008 թթ. – Մասնագիտական կրթություն Մյունստերն քաղաքի արտթերապիայի ինստիտուտում (4 տարվա կրթություն) դիպլոմ որպես արտթերապևտ.
  • 2009-2015 թթ. – Բժշկական վերապատրաստում և մասնագիտացում որպես հոգեբույժ.
  • 2011-2015 թթ. – 4 տարի տևողությամբ մասնագիտական կրթություն Բրանդենբուրգի վարվեցղության հոգեթերապիայի ինստիտուտում, մասնագիտացում – վարվեցողության հոգեթերապևտ.
  • 2010-2013 թթ. – Մասնագիտական վաերապատրաստում Կոթթբուսի սիստեմային և ընտանեկան հոգեթերապիայի ինստիտուտում.
  • 1999-2009 թթ. – Դոցենտ “Heimerer schulen” բժշկական կրթական համակարգում.
  • 2009-2016 թթ. – Հոգեբույժ և հոգեթերապևտ, Ֆինստերվալդա քաղաքի հոգեբուժական և հոգեսոմատիկ կլինիկայում.
  • 2016 թ-ից – Զենֆտենբերգ քաղաքի հիվանդանոցին պատկանող հոգեթերապիայի ցերեկային կլինիկայի բաժանմունքի վարիչ և հոգեթերապիայի ամբուլատորիայի վարիչ.
  • 1999 թ-ից – Արտթերապիայի սեմինարներ, մասնագիտական վերապատրաստման կուրսեր Դրեզդենում, Լայպցիգում և Բեռլինում:

ՍԵՄԻՆԱՐԻ ԾՐԱԳԻՐ

1-ին օր (մարտի 18)

12.00-12.15. Սեմինարի մասնակիցների գրանցում:

12.15-12.30. Սեմինարի բացումը.

  • ԱԱԲՄՀԱ-ի Նախագահ Մկրտիչ Ավագյանի ելույթը.
  • ՊՀՀԱ-ի նախագահ Միլանա Պետրոսովայի ելույթը.
  • Հասմիկ Հովսեփյանի ելույթը:

12.30 -14.30. Զեկույց`

  • Վախերը, դրանց դրական նշանակությունը և խանգարիչ դերը.
  • Վախը որպես հոգեկան հիվանդության պատճառ և սիմպտոմ.
  • Վախը և վարվեցողության կարծրատիպերը:

14.30-17.00 Վարժանքներ. թեման`

  • Վախի նշանակությունը պացիենտի կյանքում, նրա ազդեցությունը բնավորության և վարքի վրա.

Մեթոդը`

  • Աշխատանք կավով.
  • Նկարչություն.
  • Բիոկինետիկ վարժանքներ:

17.00-17.30 Քննարկում:

2-րդ օր ( մարտի 19)

10.00-11.00. Զեկույց՝

  • Սոցիալական միջավայրը, նրա դերը, նշանակությունը.
  • Ազդեցություն, փոխազդեցություն:

11.00-12.30. Վարժանքներ. թեման`

  • Պացիենտի “դերերը” առօրյա իրավիճակներում (ընտանիք, աշխատանք, բարեկամություն, ընկերություն).
  • Ինքնաճանաչում, կոնֆլիկտների բացահայտում.
  • Ընտանիքի, սոցիալական միջավայրի արտացոլումը և ազդեցությունը պացիենտի վարվեցողության և մտածելակերպի վրա.
  • Անձի դերը կենցաղային և առօրյա հակասություններում:

Մեթոդները`

  • Աշխատանք կավով, նկարչություն, բիոկինետիկ վարժանքներ, պարի էլեմենտների ներգրավվում:

12.30-13.00. Քննարկում:

13.00-13.30. Ընդմիջում:

14.00-14.30 Զեկույց՝

  • Պատմական էքսկուրսիա “Տիկնիկների դերը հոգեթերապիայի մեջ”.
  • Մարիոնետների ներգրավվումը բուժական և դիագնոստիկ պրոցեսում:

14.30-15.30. Վարժանքներ. թեման՝

  • Ինքնաճանաչում, ռեսուրսների ճանաչում, վարվեցողության նոր եղանակների քննարկում, ինքնաձևավորում, ինքնակազմակերպում:

Մեթոդները`

  • Մարիոնետի պատրաստում
  • Հոգեդրամա
  • Բեմական վարժանքներ:

15.30-16.00 Քննարկում.

16.00-16.30. Սեմինարի ամփոփում, քննարկում:

16.30-17.00. Սեմինարի փակում`

  • ԱԱԲՄՀԱ-ի Նախագահ Մկրտիչ Ավագյանի ելույթը.
  • ՊՀՀԱ-ի նախագահ Միլանա Պետրոսովայի ելույթը.
  • Հասմիկ Հովսեփյանի ելույթը:

“Սոցիալական միջավայր. Վարվեցողության կարծրատիպեր” թեմայով

Սեմինարը տեղի կունենա հետևյալ հասցեով՝

0052, ՀՀ, Երևան, Քանաքեռ, Հասրաթյան 9 փող.,

Միքայելյան վիրաբուժության Ինստիտուտ,

«ԱլտՄեդ» Բշկական Կենտրոն

Կոնտակտային անձ` Մելինե Հովհաննիսյան.

հեռ./ֆաքս: (374-10) 239787 կամ (374-41)190973:

Էլ-փոստ: melohovhannisyan77@gmail.com

Ավանդական և այլընտրանքային

բժշկության մասնագետների

Հայկական ասոցիացիայի նախագահ`

բ.գ.թ., դոցենտ Ավագյան Մկրտիչ

Author Info

altmed

No Comments

Post a Comment