«Սոցիալական միջավայր. Վարվեցողության կարծրատիպեր»
Սույն թվականի մարտի 18 և 19-ին Երևանում տեղի է ունենալու «Սոցիալական միջավայր. Վարվեցողության կարծրատիպեր» միջազգային գիտա-գործնական սեմինարը, որի կազմակերպիչներն են Ավանդական և այլընտրանքային բժշկության մասնագետների հայկական ասոցիացիան և Պոզիտիվ Հոգեթերապիայի Հայկական Ասոցիացիան: Դասընթացը նախատեսված է կլինիկական հոգեբանների, հոգեթերապևտների, հոգեբույժների, նյարդաբանների համար:
Սեմինարը անցկացնում է Գերմանիայից հրավիրված մասնագետ Հասմիկ Հովսեփյան (Hasmik Hovsepyan) — վարվեցողության հոգեթերապևտ, արտթերապևտ, սիստեմային հոգեթերապևտ, հոգեբույժ, նկարչուհի: Բժշկական կրթությունը նա ստացել է Երևանի Մ. Հերացու բժշկական ինստիտուտում: Հասմիկ Հովսեփյանը 1996 թ-ից ապրում և աշխատում է Գերմանիայում:
- 1996-1999 թթ. Նկարչական կրթություն – մասնագիտացում ակվարելային նկարչության բնագավառում.
- 1999 թ. – Արտթերապիայի վերապատրաստում Մոսկվայի հոգեթերապիայի և հոգեսոմատիկ ինստիտուտում.
- 2004-2008 թթ. – Մասնագիտական կրթություն Մյունստերն քաղաքի արտթերապիայի ինստիտուտում (4 տարվա կրթություն) դիպլոմ որպես արտթերապևտ.
- 2009-2015 թթ. – Բժշկական վերապատրաստում և մասնագիտացում որպես հոգեբույժ.
- 2011-2015 թթ. – 4 տարի տևողությամբ մասնագիտական կրթություն Բրանդենբուրգի վարվեցղության հոգեթերապիայի ինստիտուտում, մասնագիտացում – վարվեցողության հոգեթերապևտ.
- 2010-2013 թթ. – Մասնագիտական վաերապատրաստում Կոթթբուսի սիստեմային և ընտանեկան հոգեթերապիայի ինստիտուտում.
- 1999-2009 թթ. – Դոցենտ “Heimerer schulen” բժշկական կրթական համակարգում.
- 2009-2016 թթ. – Հոգեբույժ և հոգեթերապևտ, Ֆինստերվալդա քաղաքի հոգեբուժական և հոգեսոմատիկ կլինիկայում.
- 2016 թ-ից – Զենֆտենբերգ քաղաքի հիվանդանոցին պատկանող հոգեթերապիայի ցերեկային կլինիկայի բաժանմունքի վարիչ և հոգեթերապիայի ամբուլատորիայի վարիչ.
- 1999 թ-ից – Արտթերապիայի սեմինարներ, մասնագիտական վերապատրաստման կուրսեր Դրեզդենում, Լայպցիգում և Բեռլինում:
ՍԵՄԻՆԱՐԻ ԾՐԱԳԻՐ
1-ին օր (մարտի 18)
12.00-12.15. Սեմինարի մասնակիցների գրանցում:
12.15-12.30. Սեմինարի բացումը.
- ԱԱԲՄՀԱ-ի Նախագահ Մկրտիչ Ավագյանի ելույթը.
- ՊՀՀԱ-ի նախագահ Միլանա Պետրոսովայի ելույթը.
- Հասմիկ Հովսեփյանի ելույթը:
12.30 -14.30. Զեկույց`
- Վախերը, դրանց դրական նշանակությունը և խանգարիչ դերը.
- Վախը որպես հոգեկան հիվանդության պատճառ և սիմպտոմ.
- Վախը և վարվեցողության կարծրատիպերը:
14.30-17.00 Վարժանքներ. թեման`
- Վախի նշանակությունը պացիենտի կյանքում, նրա ազդեցությունը բնավորության և վարքի վրա.
Մեթոդը`
- Աշխատանք կավով.
- Նկարչություն.
- Բիոկինետիկ վարժանքներ:
17.00-17.30 Քննարկում:
2-րդ օր ( մարտի 19)
10.00-11.00. Զեկույց՝
- Սոցիալական միջավայրը, նրա դերը, նշանակությունը.
- Ազդեցություն, փոխազդեցություն:
11.00-12.30. Վարժանքներ. թեման`
- Պացիենտի “դերերը” առօրյա իրավիճակներում (ընտանիք, աշխատանք, բարեկամություն, ընկերություն).
- Ինքնաճանաչում, կոնֆլիկտների բացահայտում.
- Ընտանիքի, սոցիալական միջավայրի արտացոլումը և ազդեցությունը պացիենտի վարվեցողության և մտածելակերպի վրա.
- Անձի դերը կենցաղային և առօրյա հակասություններում:
Մեթոդները`
- Աշխատանք կավով, նկարչություն, բիոկինետիկ վարժանքներ, պարի էլեմենտների ներգրավվում:
12.30-13.00. Քննարկում:
13.00-13.30. Ընդմիջում:
14.00-14.30 Զեկույց՝
- Պատմական էքսկուրսիա “Տիկնիկների դերը հոգեթերապիայի մեջ”.
- Մարիոնետների ներգրավվումը բուժական և դիագնոստիկ պրոցեսում:
14.30-15.30. Վարժանքներ. թեման՝
- Ինքնաճանաչում, ռեսուրսների ճանաչում, վարվեցողության նոր եղանակների քննարկում, ինքնաձևավորում, ինքնակազմակերպում:
Մեթոդները`
- Մարիոնետի պատրաստում
- Հոգեդրամա
- Բեմական վարժանքներ:
15.30-16.00 Քննարկում.
16.00-16.30. Սեմինարի ամփոփում, քննարկում:
16.30-17.00. Սեմինարի փակում`
- ԱԱԲՄՀԱ-ի Նախագահ Մկրտիչ Ավագյանի ելույթը.
- ՊՀՀԱ-ի նախագահ Միլանա Պետրոսովայի ելույթը.
- Հասմիկ Հովսեփյանի ելույթը:
“Սոցիալական միջավայր. Վարվեցողության կարծրատիպեր” թեմայով
Սեմինարը տեղի կունենա հետևյալ հասցեով՝
0052, ՀՀ, Երևան, Քանաքեռ, Հասրաթյան 9 փող.,
Միքայելյան վիրաբուժության Ինստիտուտ,
«ԱլտՄեդ» Բշկական Կենտրոն
Կոնտակտային անձ` Մելինե Հովհաննիսյան.
հեռ./ֆաքս: (374-10) 239787 կամ (374-41)190973:
Էլ-փոստ: melohovhannisyan77@gmail.com
Ավանդական և այլընտրանքային
բժշկության մասնագետների
Հայկական ասոցիացիայի նախագահ`
բ.գ.թ., դոցենտ Ավագյան Մկրտիչ
Комментариев нет