«ԱլտՄեդ»

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ, ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ
ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Նյարդաբանություն, Սրտաբանություն, Գաստրոէնտերոլոգիա, Ռևմատոլոգիա, Ներզատաբանություն, Նեֆրոլոգիա, Անեսթեզիոլոգիա, Վնասվածքաբանություն-Օրթոպեդիա, Անոթային վիրաբուժություն, Նեյրովիրաբուժություն, Դիետոլոգիա-Նուտրիցիոլոգիա, Մաշկաբանություն-Կոսմետոլոգիա, Ռեաբիլիտոլոգիա, Ֆիզիոթերապիա, Կինեզիոթերապիա, Մերսում, Ռեֆլեքսոթերապիա, Մանուալ թերապիա, Օստեոպաթիա, Հոմեոպատիա, Լոգոպեդիա, Հոգեթերապիա

logo-sm

ԻՆՏԵԳՐՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԽՆԱՄՔ
ՀՄՈՒՏ ԵՎ ԲԱՐՁՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԺԻՇԿՆԵՐ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՑԻԵՆՏԻ
ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐ

«Քաշի ուղղում» Ծրագիր

1111

Նիհարելու համար պետք չէ
հետևել դիետաներին,
այլ պետք է ճիշտ սնվել։

  Ճարպակալում (լատ.՝ Adipositas) — դա ճարպի կուտակումը է, մարմնի քաշի բարձրացում` ճարպային հյուսվածքի պատճառով: Դա քրոնիկ նյութափոխանակության ռեցիդիվ հիվանդություն է, որը պահանջում է երկարաժամկետ բուժում, որի նպատակն է նվազեցնել պացիենտների հիվանդացության մակարդակը, և բարելավել կյանքի որակը ու տեվողությունը: Գիրությունը պատկանում է աշխարհի ամենատարածված քրոնիկ հիվանդությունների շարքին: Համաձայն ԱՀԿ-ի (Համաշխարհային Առողջապահության կազմակերպություն) տվյալներին, մոլորակի մոտ 2 միլիարդ մարդ ավելորդ քաշ ունի: Աշխարհում գեր մարդկանց թվաքանակի արագ աճը համարվում է իսկական համաճարակ: Ճարպակալման առանձնահատկությունն այն է, որ այն հաճախ զուգակցվում է ծանր հիվանդությունների հետ, որոնք հանգեցնում են հիվանդների կյանքի տեվողության կրճատմանը՝ 2 տիպի շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, դիսլիպիդեմիա, չարորակ նորագոյացություններ, վերարտադրողական ֆունկցիայի խանգարում, հենաշարժական ապարատի հիվանդություններ,  աթերոսկլերոզով:
   Գիրություն ռիսկի գործոնները՝ Նստակյաց ապրելակերպը. Հեշտ մարսվող ածխաջրերի մեծ սպառում. Գենետիկ նախատրամադրվածություն. Էնդոկրին հիվանդություններ. Քրոնիկ սթրես. Սննդի վարքի խախտում. Քնի պակաս:
   Ճարպակալման տեսակները՝

  • Ըստ տղամարդու տեսակի ((«խնձոր» տիպի).
  • Ըստ կանանց տեսակի («տանձ» տիպի):

  555

  Ճարպակալման տեսակները

   Գիրության աստիճանները՝

  • I աստիճան –մարմնի քաշը գերազանցում է իդեալական ոչ ավելի, քան 29%-ով.
  • II աստիճան – ավելցուկային է 30-40-ով.
  • III աստիճան – 50-99%-ով է ավելցուկային.
  • IV աստիճան – ավելցուկային է 100%-ով կամ ավելի:

Ճարպակալման դասակարգում

     Ըստ էթիոլոգիական սկզբունքի՝ Ալիմենտար-կառուցվածքային (սննդի կալորիականության պարունակությունը գերազանցում է մարմնի էներգիայի սպառումը). Հիպոթալամիկ (հիպոթալամուսի վնասմամբ կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների ժամանակ). Էնդոկրին (որպես հիպոթիրեոզի, հիպերկորտիզմի, հիպոգոնադիզմի, ինսուլինոմայի ախտանիշ). Յաթրոգեն (նեյրոլեպտիկների, կորտիկոստերոիդների, հակադեպրեսանտների ընդունելության ֆոնի վրա):

     Ըստ ճարպային հյուսվածքի բաշխման տեսակի՝

  • Որովայնային.
  • Գինոիդ (հետույք-ազդրային).
  • Խառը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ սխալ սնվելը հանգեցնում է բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների զարգացմանը, և դա քրոնիկ նյութափոխանակության հիվանդությունների հիմնական ռիսկային գործոններից մեկն է: Մետաբոլիկ սինդրոմը սրտանոթային հիվանդությունների ու 2-րդ տիպի շաքարային դիաբետի ռիսկի գործոնների խումբ է: Սա որովայնի ճարպակալման և երկու լրացուցիչ չափանիշների համադրություն է (դիսլիպիդեմիայի, ածխաջրերի նյութափոխանակության խախտումների, զարկերակային հիպերտոնիայի): Գիրության առկայությունը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, շաքարախտի և հանկարծակի մահվան ռիսկը: Կարևոր է, որ ճարպակալման ռիսկի գործոնները հայտնաբերվեն եւ շտգվեն հնարավորինս շուտ, նախքան դրանք հանգեցնել սրտանոթային աղետների:

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

    «ԱլտՄեդ» վերականգնման, կանխարգելիչ և ավանդական բժշկության կենտրոնում ախտորոշիչ ալգորիթմն է` հիվանդների ընդհանուր կլինիկական հետազոտության հետ միասին անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև ըստ ցուցումների, նշանակվում են տարբեր լաբորատոր ու գործիքային հետազոտություններ:
   Կլինիկական ախտորոշում՝ BMI-ի որոշում (մարմնի զանգվածի ինդեքս — մարմնի քաշը կգ / հասակը մ2-ով): Գոտկատեղի շրջագծի չափում: Կոնքերի շրջագծի չափում:

777

   Լաբորատոր ախտորոշում` Արյան և մեզի ընդհանուր անալիզ: Կենսաքիմիական արյան անալիզ (գլյուկոզա, ինսուլին, ALT, AST, ընդհանուր բիլիռուբին, խոլեստերին, տրիգլիցերիդներ, միզաթթու, ընդհանուր սպիտակուց, կրեատինին, վահանաձև գեղձը խթանող հորմոն, երկաթ, ֆոլաթթու, B12 և D վիտամիններ):
   Գործիքային ախտորոշում` Վահանաձև գեղձի և որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն. Դենսիտոմետրիա («լրիվ մարմին» ռեժիմ)՝ մարմնի «կոմպոզիցիոն» կազմի որոշմամբ։ Պլիկոմետրիա:

999

Դենսիտոմետր «STRATOS» («DMS», Ֆրանսիա)

Կատարվում է նաև ախտորոշում այլընտրանքային բժշկության մեթոդների կիրառմամբ՝ համակարգչային պուլսոմետրիա ՎՌՏ-ախտորոշում և իրիդոդիագնոստիկա, որոնք թույլ են տալիս որոշել գենետիկ նախատրամադրվածության գործոնները, որոշել օրգանիզմում միկրոէլեմենտների, վիտամինների, հորմոնների, ամինաթթուների և ֆերմենտների մակարդակը, իրականացնել դեղամիջոցների անհատական ընտրություն՝ դրանց արդյունավետության, համատեղելիության, օպտիմալ դեղաչափը որոշելու, ընդունման տևողության և հնարավոր կողմնակի ազդեցությունների հնարավոր տարբերակները, կատարել տվյալ անձի համար սննդի օպտիմալ ընտրություն և այլն:

ԹԵՐԱՊԻԱ

Պայմանավորված է այն հանգամանքով, որ ճարպակալման սինդրոմը իր պաթոգենեզով ու դրսևորումով բազմագործոն գործընթաց է, ապա այն ուղղելու համար խորհուրդ է տրվում օգտագործել տարբեր բուժման մեթոդներ: Նրանց օգնությամբ կարելի է ազդել ճարպակալման պաթոգենեզի միանգամից մի քանի օղակների վրա՝ նվազեցնել ախորժակը, արագացնել նյութափոխանակությունը և սննդային ճարպերի քայքայվելը, նպաստել աղիների մաքրմանը, օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրս բերմանը, ավշային հոսքի բարելավմանն ու թարմացմանը՝ լիպոդիստրոֆիայի (ցելյուլիտի) զարգացումը կանխելու համար:
Մեր «ԱլտՄեդ» կենտրոնի մասնագետների թիմը (դիետոլոգ, գաստրոէնտերոլոգ, էնդոկրինոլոգ, ռևմատոլոգ, ֆիզիոթերապևտ, հոգեբան, ռեֆլեքսոթերապևտ, կինեզիոլոգ և այլն) իրականացնում է մեզ մոտ մշակված բուժական ծրագիրը՝
1) կախված մարմնի քաշի ավելցուկի աստիճանից, հիվանդի սոմատիկ տեսակից, ուղեկցող հիվանդությունների բնույթից և սննդային սովորություններից՝ անհատական սննդակարգի ընտրություն;
2) հոգեբանական շտկում (ռացիոնալ հոգեթերապիա), որն օգնում է խուսափել սթրեսային իրավիճակներից և հուզական խանգարումներից;
3) դեղորայքային թերապիա (դեղորայք ախորժակի նվազեցման և էներգիայի ավելացման համար);
4) օժանդակ ոչ դեղորայքային թերապիա (ռեֆլեքսոթերապիա, ֆիզիոթերապիա, լիմֆոդրենաժային մերսում, կինեզիոթերապիա և այլն):
Առաջնային գիրության շտկումը՝ դա սննդի կալորիականության սահմանափակումն է և ֆիզիկական ակտիվության բարձրացումը: Առաջնային գիրության շտկումը՝ դա սննդի կալորիականության սահմանափակումն է և ֆիզիկական ակտիվության բարձրացումը: Ճարպակալման բուժման հիմքը հավասարակշռված սննդակարգն է, որն ապահովում է էներգիայի, վիտամինների, ֆերմենտների և միկրոէլեմենտների բավարար պաշար:

333

Լիմֆոդրենաժային մերսում

     «ԱլտՄեդ» վերականգնողական, կանխարգելիչ և ավանդական բժշկության կենտրոնը ունի համապատասխան բժշկական լիցենզիաներ, հագեցած է անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով և աշխատում է ապացուցողական բժշկական գիտության շրջանակներում՝ հաշվի առնելով ԱՀԿ-ի առաջարկությունները, միջազգային և ազգային արձանագրությունները: 25 տարվա արդյունավետ աշխատանքը «ԱլտՄեդ» բժշկական կենտրոնին տվեց արժանի համբավ, քանի որ մենք երաշխավորում ենք մեր հիվանդներին ուշադրություն և հոգատարություն, իրավասություն և պրոֆեսիոնալիզմ:

Գրանցվեք «ԱլտՄեդ» բժշկական կենտրոնում
«Քաշի ուղղում» ծրագրի համար,
քանի որ ԱՌՈՂՋՈւԹՅՈւՆՆ ամենաարժեքավոր բանն է, որ դուք ունեք
և դուք պետք է ամեն ինչ անեք այն երկար-երկար տարիներ պահպանելու համար:

Բարի գալուստ «ԱլտՄեդ»
վերականգնողական, կանխարգելիչ և ավանդական բժշկության կենտրոն

Մեզ դիմում են նրանք,
ովքեր լուրջ են մոտենում իրենց առողջական խնդիրներին,
ում հիվանդությունը ճշգրիտ չի ախտորոշվել,
ովքեր լիարժեք չեն ապաքինվել,
քանի որ մենք գիտենք, ինչպես կանխարգելել
և բուժել տաբեր հիվանդություններ:

Հասցե. 0033, ՀՀ, Երևան, Արաբկիր, Հ. Հակոբյան փող. 3/15.
Հեռախոս. + (374-91) 421-002, + (374-93)-229292.
E-mail: info@altmed.am
Web-site: www.altmed.am
Facebook: ​​​​​​​https://www.facebook.com/altmedcentre/
Instagram: https://www.instagram.com/altmed_medcenter/
LinkedIn: https://www.linkedin.com/in/alt-med-290b35189/
Youtube: https://www.youtube.com/channel/UCCflVXfdIspRSkXXpvMAKyA