Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Այլընտրանքային բժշկության դասընթաց

Հիմնադրվել է 2014 թ. (2000 թ.):

Դասընթացի ղեկավար — բ.գ.թ., դոցենտ Ավագյան Մկրտիչ Նորայրի

Պատմություն

Պատասխանելով վերջին տարիներին ժողովրդական, ավանդական և այլընտրանքային բժշկության տարբեր մեթոդների ուսումնասիրության աճող զանգվածային պահանջարկին, Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Ս.Ք.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում (ՀՀ ԱՆ ԱԱԻ) 2000թ. մայիսին ստեղծվեծ Ավանդական և այլընտրանքային բժշկության ամբիոն, և ապա Ավանդական և այլընտրանքային բժշկության Ուսումնա-մեթոդական կենտրոն: Այդ ամբիոնի ու կենտրոնի հիմնադիր և ղեկավար է հանդիսացել ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի ուսումնական գծով փոխտնօրեն, բ.գ.թ., դոցենտ Մկրտիչ Նորայրի Ավագյանը (մասնագիտությունը — Նյարդաբանություն, Ռեֆլեկսաթէրապիյա, Մանուալ թէրապիյա): Խնդիրները, որոնք դրված էին Ավանդական և այլընտրանքային բժշկության ամբիոնի և ուսումնա-մեթոդական կենտրոնի առջև, հետևյալն էին`

  • Հայաստանում առողջապահության աշխատողների ավանդական և այլընտրանքային բժշկության տարբեր մեթոդների տեսական և գործնական վերապատրաստման բարելավումը.
  • ավանդական և այլընտրանքային բժշկության տարբեր մեթոդների արդյունավետության, անվտանգության և տնտեսության գիտական ուսումնասիրությունների անցկացումը Հայաստանի առողջապահական համակարքում նրանց ինտեգրվելու նպատակով.
  • բուսաբուժության, մեղվաբուժության, տզրուկաբուժության, կավաբուժության, հոգեթերապիայի և հայկական ժողովրդական բժշկության այլ մեթոդների հարուստ ժառանգության ուսումնասիրությունը և տարածումը.

Հայաստանի Հանրապետության առողջապահական հիմնարկներին Խորհրդատվական և ախտորոշիչ օգնությունը: ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի ավանդական և այլընտրանքային բժշկության ամբիոնի տասը տարվա աշխատանքի ընթացքում Հայաստանի և արտասահմանի հարյուրավոր բուժաշխատողներ անցել են մասնագիտացում և կատարելագործում ժողովրդական, ավանդական և այլընտրանքային բժշկության ոլորտում: ՀՀ կառավարության որոշմամբ 2011թ. սեպտեմբերին, բժշկական անձնակազմի կատարելագործման և մասնագիտացման համակարգի վերակազմավորման արդյունքում ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Ավանդական և այլընտրանքային բժշկության ամբիոնը լուծարվել է: 2014թ. սեպտեմբերին Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանում բացվել է Այլընտրանքային բժշկության դասընթացը, որի նպատակն է առողջապահության ոլորտի մասնագետների համար ստեղծել հնարավորություն անցնել մասնագիտացում և կատարելագործում «Ռեֆլեկսաթէրապիա», «Մանուալ թէրապիա», «Հոմեոպաթիա» և «Դիետոլոգիա-Նուտրիցիոլոգիա» մասնագիտություններով, ինչպես նաև ավանդական և այլընտրանքային ախտորոշման և բուժման տարբեր մեթոդների ուսուցում’ աուրիկւլաթէրապիայի մեթոդը ըստ Ռ.Նոժեյի, Սու-Ջոկ թէրապիայի մեթոդը ըստ Պակ Չժե Ոույի, իրիդոախտորոշում, էլեկտրոախտորոշման և էլեկտրոթերապիայի մեթոդները ըստ Ռ.Ֆոլլի ու Ի.Նակատանիի, կրանիոպունկտուրայի մեթոդը ըստ Տ.Յամամոտոյի, բուսաբուժությունը, առոմաթէրապիան, ապիթէրապիան, տզրուկաբուժությունը, կավաբուժությունը և այլն:

Հետբուհական կրթություն

Ամբիոնի ձևավորման ժամանակաշրջանում աշխատակիցները իրականացնել են համապատասխան աշխատանք ավանդական և այլընտրանքային բժշկության ուսումնական գործընթացի կազմակերպման ոլորտում’ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի համապատասխան ամբիոնների աշխատանքի փորձի ուսումնասիրության հիման վրա: Այլընտրանքային բժշկության դասընթացում բժիշկների համար իրականացվում է մասնագիտացում մեկ տարվա կլինիկական օրդինատուրայում «Մանուալ թերապիա», «Ռեֆլեկսաթերապիա», «Հոմեոպաթիա» և «Դիետոլոգիա-Նուտրիցիոլոգիա» մասնագիտություններով: «Մանուալ թերապիա» մասնագիտության մեկ տարվա կլինիկական օրդինատուրայում (մասնագիտացում) իրականացվում է բժիշկների ուսուցում հենաշարժողական համակարի հիվանդությունների մանուալ թերապիայի ախտորոշման (ողնաշարի, հոդերի և մկանների ակտիվ ու պասիվ շարժումների հետազոտություն) և բուժման (մանիպուլյացիոն, մոբիլիզացիոն ու տրակցիոն տեխնիկաներ) մեթոդներին ուսումնական մոդուլների’ վնասվածքաբանություն ու օրթոպեդիա, նյարդաբանություն ու նյարդավիրաբուժություն, հոդաբանություն ու ռևմատոլոգիա և ռադիոլոգիա հիմնական դասընթացներից հետո: «Ռեֆլեկսաթերապիա» մասնագիտության մեկ տարվա կլինիկական օրդինատուրայում (մասնագիտացում) իրականացվում է բժիշկների ուսուցում Չժեն-ցզյու թերապիայի (մարմնի ասեղնաբուժության կետերը օգտագործող ռեֆլեկսաթերապիայի չինական մեթոդը), Աուրիկուլաթերապիայի (ականջի ասեղնաբուժության կետերը օգտագործող ռեֆլեկսաթերապիայի ֆրանսիական մեթոդը), Սու-դժոկ թերապիայի (ձեռքերի և ոտքերի ասեղնաբուժության կետերը օգտագործող ռեֆլեկսաթերապիայի կորեական մեթոդը), ինչպես նաև Ի.Նակատանիյի և Ռ.Ֆոլլի էլեկտրապունկտուրային ախտորոշիչ (մարդու մարմնի ասեղնաբուժության կետերի էլեկտրամագնիսական բնութագրերի ուսումնասիրության սկրինինգ-ախտորոշման մեթոդները) մեթոդներին: «Հոմեոպաթիա» մասնագիտության մեկ տարվա կլինիկական օրդինատուրայում (մասնագիտացում) իրականացվում է դասական հոմեոպաթիայի բժիշկների ուսուցում, որի ծրագիրը մշակվել է Գերմանիայի և Շվեյցարիայի փորձագետների հետ համատեղ: «Դիետոլոգիա-Նուտրիցիոլոգիա» մասնագիտության մեկ տարվա կլինիկական օրդինատուրայում (մասնագիտացում) իրականացվում է բժիշկների ուսուցում առողջ և հիվանդ մարդու սնուցման, ինչպես նաև մարսողական օրգանների, սիրտ-անոթային համակարգի, շնչառական օրգանների, երիկամների ու միզուղիների տրակտի և էնդոկրին համակարգի հիվանդությունների դիետիկ թերապիայի սկզբունքներին ու հիմունքներին և այլն:

Բացի այդ, ընդհանուր պրոֆիլի բժիշկների համար իրականացվում է ավանդական և այլընտրանքային բժշկության ոլորտի ախտորոշման և բուժման տարբեր մեթոդների կարճաժամկետ դասընթացներ (մինչև 1 ամիս)’ դիետոլոգիա-նուտրիցիոլոգիա, իրիդոախտորոշում (աչքի ծիածանաթաղանտի հետազոտությամբ սկրինինգ-ախտորոշում), աուրիկուլաթերապիա ըստ Պ.Նոժեյի մեթոդի (Ֆրանսիա), սու-դժոկ թերապիա ըստ Պակ Չժե Վույի մեթոդի (Կորեա), էլեկտրապունկտուրային ախտորոշում և դեղանյութերի թեստավորում ըստ Ռ.Ֆոլլի մեթոդի (Գերմանիա), էլեկտրապունկտուրային ախտորոշում և թերապիա ըստ Ի.Նակատանիյի մեթոդի (Ճապոնիա), գլխի ասեղնաբուժություն ըստ Տ.Յամամոտոյի մեթոդի (Ճապոնիա), ավշային դրենաժային մերսման եղանակը, բուսաբուժություն (բուժում, օգտագործելով բուժիչ դեղաբույսեր), արոմաթերապիա (բուժում, օգտագործելով անուշաբույր յուղերը), ապիթերապիա (բուժում մեղվասննդամթերքներով), տզրուկաբուժություն (բուժում, օգտագործելով բժշկական տզրուկներին) և այլն:

Կլինիկական բազաները’ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի «ԱԼՏՄԵԴ» վերականգնողական և ավանդական բժշկության կենտրոնը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի հոմեոպաթիայի բաժանմունքը, Մոր և մանկան պաշտպանություն առողջության գիտա-հետազոտական կենտրոնը, ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտա-հետազոտական ինստիտուտը, ՀՀ ԱՆ Արյունաբանական կենտրոնը, «ԱրԲեՍ» առողջության կենտրոնը, «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնը և այլն: Դասընթացը ունի ժամանակակից նյութատեխնիկական բազա, ներառված են համակարգչային տեխնոլոգիաներ ավանդական և այլընտրանքային բժշկության տարբեր ոլորտներում:

Այլընտրանքային բժշկության դասընթացում ուսումնական գործընթացում օգտագործվում է անձնակազմի կողմից մշակված դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ:

  1. «Основы традиционной медицины Армении». (Հայաստանի ավանդական բժշկության հիմունքները), Մենագրություն (ռուսերեն), 167 էջ.
  2. «Ռեֆլեքսոթերապիայի հիմունքներ. Կլասիկ ասեղնաբուժություն». Ուսումնա-մեթոդական ձեռնարկ (հայերեն), 195 էջ.
  3. «Основы нутрициологии». (Սնուցման հիմունքները), Ուսումնա-մեթոդական ձեռնարկ (ռուսերեն), 114 էջ.
  4. «Чжень–цзю терапия» (иглотерапия и прижигание). «Չժեն-ցզյու թերապիա» (ասեղնաբուժությամբ և այրում). Ուսումնա-մեթոդական ձեռնարկ (ռուսերեն), 184 էջ.
  5. «Аурикулярная акупунктура». (Աուրիկուլյար ասեղնաբուժություն). Ուսումնա-մեթոդական ձեռնարկ (ռուսերեն), 116 էջ.
  6. «Су-джок терапия». (Սու-դժոկ թերապիա). Ուսումնա-մեթոդական ձեռնարկ (ռուսերեն), 56 էջ.
  7. «Электропунктурная диагностика по методу Р.Фолля». (Էլեկտրապունկտուրային ախտորոշում ըստ Ռ.Ֆոլլի մեթոդի). Ուսումնա-մեթոդական ձեռնարկ (ռուսերեն), 40 էջ.
  8. «Инструментальные методы электропунктурной рефлексодиагностики». (Էլեկտրապունկտուրային ախտորոշման գործիքային մեթոդները). Ուսումնա-մեթոդական ձեռնարկ (ռուսերեն), 28 էջ.
  9. «Глинотерапия». (Կավաբուժություն). Ուսումնա-մեթոդական ձեռնարկ (ռուսերեն), 35 էջ.
  10. «Ռեֆլեքսոթերապիայի հիմունքներ. Ժամանակակից ասեղնաբուժություն» Ուսումնա-մեթոդական ձեռնարկ (հայերեն), 95 էջ.

Համագործակցություն

Այլընտրանքային բժշկության դասընթացը ունի կապեր բազմաթիվ երկրների գործընկերների հետ. Ռուսաստանի պետական բժշկական համալսարանի և Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի համապատասխան ամբիոնների, ինչպես նաև Ռուսաստանի մի շարք մասնագիտացված բժշկական կենտրոնների’ Մոսկվայի մանուալ թերապիայի կենտրոնի, Վիրաբուժության գիտական կենտրոնի, Սնուցման ինստիտուտ և այլն:

Այլընտրանքային բժշկության դասընթացը սեմինարների է հրավիրվել մասնագետներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Կանադայից, Ավստրիայից, Ավստրալիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իրանից:

Այլընտրանքային բժշկության դասընթացի աշխատակիցները կազմակերպել են Ավանդական և այլընտրանքային բժշկության մասնագետների հայկական ասոցիացիա, Միջազգային հոմեոպաթների հայկական ասոցիացիա և Դիետոլոգների հայկական ասոցիացիա:

 Այլընտրանքային բժշկության դասընթացի աշխատակիցները.

  1. Ավագյան Մկրտիչ Նորայրի, բ.գ.թ., դոցենտ – դասընթացի ղեկավար
  2. Ղարաբաղցյան Մարիամ Աշիկի – ասիստենտ

Այլընտրանքային բժշկության դասընթաց

Հասցե` 0052, Հայաստանի Հանրապետություն,

Երևան, Քանաքեռ, Հասրաթյան փող. 9,

Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտ,

«ԱԼՏՄԵԴ» Կենտրոն.

Հեռ./ֆաքս: կլինիկա + (374-10) 23-9787,

բջջ. + (374-91) 20-9292

E-mail: vagma@inbox.ru