Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի «ԱԼՏՄԵԴ» վերականգնողական եւ ավանդական բժշկության կենտրոնի և Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի Այլընտրանքային բժշկության դասընթացի աշխատակիցները հրատարակել են ավելի քան 50 գիտական հոդվածներ: «ԱԼՏՄԵԴ» կենտրոնի և Այլընտրանքային բժշկության դասընթացի աշխատակիցները զեկույցներով մասնակցել են տարբեր կոնֆերանսների, հանդիպումների և սեմինարների Հայաստանում և արտերկրու’ Ռուսաստան, ԱՄՆ, Վրաստան, Ավստրիա, Սլովենիա, Պորտուգալիա, Իտալիա, Ֆինլանդիա, Շվեյցարիա, Դանիա, Անգլիա, Գերմանիա, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Կորեա: «ԱԼՏՄԵԴ» կենտրոնում գիտական և տեխնիկական համագործակցության շրջանակներում մասին իրականացվում են հետազոտություններ’
- Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Լ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի և Ռուսաստանի «Կոլոյարո», «Իմեդիս», «Յւպրանա» և «ԼԵՏ» արտադրող ֆիրմաների հետ համատեղ էլեկտրապունկտուրային ախտորոշման նոր սարքերի և ռեֆլեքսոթերապիայի նոր մեթոդների կիրառման ոլորտում.
- Հայաստանի Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտա-հետազոտական ինստիտուտի հետ համատեղ հայկական ավանդական բժշկության դեղամիջոցների օգտագործման ուսումնասիրությունները.
- Հայաստանի «Վիտամաքս-Ե» և «Ինսի-ՆՏԿ» դեղագործական ընկերությունների հետ համատեղ նոր դեղամիջոցների օգտագործման ուսումնասիրության ոլորտում:
«ԱԼՏՄԵԴ» կենտրոնում մշակվում են ավանդական և այլընտրանքային բժշկության ոլորտի նոր օրիգինալ ախտորոշիչ և բուժական մեթոդներ: Դրանք հիմնված են’
- «Բիոսկոպ» հայկական նոր սարքավորումային ախտորոշիչ համալիրի,
- սկալպոթերապիայի հայկական նոր մեթոդի,
- դեղամիջոցների թեստավորման հայկական նոր մեթոդի,
- «Դի-բլուդեն» և «Դի-բլուդեն+» հայկական նոր դեղամիջոցների,
- «Չորաթան» հայկական նոր թթվակաթնային սննդանյութի ներդրման վրա: