neurologia

Նյարդաբանություն (հունարեն՝ «neuron» — նյարդ + «լոգո» — ուսմունք) — կլինիկական բժշկության բաժին է, որը ուսումնասիրում է կենտրոնական, ծայրամասային և ավտոնոմ նյարդային համակարգի հիվանդությունների էթիոլոգիան, պաթոգենեզը ու կլինիկական դրսևորումները, և մշակում է իրենց ախտորոշման, բուժման ու կանխարգելման մեթոդները: Այն ներառում է նաև նյարդային համակարգի հիվանդությունների աշխարհագրական տարածման ուսումնասիրությունները, նեյրոհիգիենան և հոգենյարդաբանությունը: Նյարդաբանություն — առողջ և հիվանդ նյարդային համակարգի ուսմունք է, որն ընդգրկում է բաժիններ՝ անատոմիա, հյուսվածաբանություն, սաղմնաբանություն, համեմատական անատոմիա, ֆիզիոլոգիա, համեմատական ֆիզիոլոգիա և նյարդային համակարգի պաթոֆիզիոլոգիա:

Նյարդային համակարգի հիվանդությունների մասին տեղեկությունները հայտնաբերվել են հին հունական ու հին եգիպտական աղբյուրներում (էպիլեպսիայի, կաթվածով հիվանդների արտաքին տեսքի նկարագրությունները): Հիպոկրատը, Էրասիստրատը, Ցելսը, Գալենը նյարդային համակարգի հիվանդությունների դրել են ճանաչման հիմքը։ Որպես բժշկության ինքնուրույն ճյուղ, նյարդաբանությունը սկսել է աստիճանաբար առանձնանալ 19-րդ դարի երկրորդ կեսից; մինչ այդ նյարդային հիվանդությունները կազմում էին միայն հոգեբուժության կամ ներքին բժշկության գլուխներից մեկը։

Կլինիկական նյարդաբանություն (կամ նևրոպաթոլոգիա) բաժանվում է երկու հիմնական մասի՝
1) ընդհանուր նյարդաբանություն, որը մեկնաբանում է նյարդային համակարգի պաթոլոգիայի ընդհանուր հարցերը,
2) մասնավոր նյարդաբանություն, որը մեկնաբանում է հիվանդությունների առանձին կլինիկական ձևերը:

Առաջին բաժինը նյարդաբանությանում միշտ զբաղեցրել է շատ նշանավոր տեղ; դա բացատրվում է նրանով, որ ընդհանուր պաթոլոգիան սովորաբար մի կողմ է թողնում բոլոր անիմալ գործընթացները։ Նյարդաբանության տեսական հիմքը կազմում են բժշկա-կենսաբանական գիտությունների բաժինները, որոնց հետազոտության առարկան հանդիսանում է նյարդային համակարգը՝ նեյրոանատոմիա (ուսումնասիրում է նյարդային համակարգի կառուցվածքը), նեյրոհյուսվածաբանություն (ուսումնասիրում է նյարդային հյուսվածքի կառուցվածքը), նեյրոֆիզիոլոգիա (ուսումնասիրում է նյարդային համակարգի գործունեության մեխանիզմները), նեյրոքիմիա (զբաղվում է նյարդային համակարգի կենսաքիմիայով), նեյրոկիբերնետիկա (ուսումնասիրում է նեյրոնների ու նյարդային ցանցերի գործունեության կազմակերպման սկզբունքները), նեյրոէնդոկրինոլոգիա (ուսումնասիրում է կենտրոնական նյարդային համակարգի և էնդոկրին համակարգի փոխազդեցությունը), ինչպես նաև նեյրոհոգեբանություն (ուսումնասիրում է հոգեկան գործընթացների կապը ուղեղի որոշակի համակարգերի հետ):

Երկրորդ բաժինը սովորաբար անդամահատվել է ավելի վաղ, իսկ երբեմն մասնատված է նաեւ այժմ, հետևյալ բաժինների վրա՝ ուսմունք գլխուղեղի հիվանդությունների մասին, ողնաշարի հիվանդությունների մասին, վեգետատիվ նյարդային համակարգի հիվանդությունների մասին և նեյրոհոգեբանություն: Նման բաժանումը, սակայն, հիմնականում պայմանական՝ շատ ձևերը հաճախ միևնույն ժամանակ ազդում են դլխուղեղի և ողնուղեղի վրա; մյուսները միաժամանակ ազդում են կենտրոնական ու ծայրամասային և/կամ վեգետատիվ նյարդային համակարգի վրա: Ճշգրիտ տարանջատել հիվանդությունները այդ խմբերի, այսպիսով, չի հաջողվում: Ուստի, այժմ ավելի հաճախ են փորձեր արվում նյարդաբանությունը բաժանել էթիոլոգիական սկզբունքով, բաժանելով այն բաժիններին, որոնք վերաբերվում են հիվանդություններին — թունավոր, վարակիչ, տրավմատիկ, ժառանգական և այլն, նորագոյացություններ, զարգացման անոմալիաներ և այլն, այսինքն՝ բաժանման, որն ավելի ճիշտ է։

Նյարդաբանության բաժիններն են՝ մանկական նյարդաբանություն — գիտություն նյարդային համակարգի կառուցվածքի և գործառույթի մասին, որն ուսումնասիրում է նյարդային համակարգի զարգացման օրինաչափությունները, նրա հետազոտության մեթոդները, ինչպես նաեւ նյարդաբանական հիվանդությունների երեխաների մոտ; անոթային նյարդաբանություն — ընդհանուր նյարդաբանության ոլորտներից մեկը, որն ուսումնասիրում է անոթային հիվանդությունների առաջացման պատճառները, զարգացումը, ընթացքը, բուժման մեթոդները և կանխարգելումը; էպիլեպտոլոգիա — միջդիսցիպլինար գիտություն, որը միավորում է նյարդաբանության, մանկաբուժության, հոգեբուժության, նյարդավիրաբուժության, նեյրոֆիզիոլոգիայի, նեյրոռադիոլոգիայի, կլինիկական դեղաբանության, նյարդահոգեբանության ու սոցիալական բժշկության տարբեր ասպեկտները; նեյրոօֆտալմոլոգիա — նյարդաբանության ու ակնաբուժության բաժին, որը ուսումնասիրում է կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումների և տեսողական անալիզատորի տարբեր օղակների փոխկապակցվածությունը; նեյրոիմունոլոգիա — գիտություն է, որի ուսումնասիրության առարկան է ուղեղի նյարդային, էնդոկրին և իմունային գործառույթների փոխազդեցությունը; վերտեբրանյարդաբանություն — նյարդաբանության բաժինը, որը ուսումնասիրում է նյարդային համակարգի վերտեբրոգեն հիվանդությունները, այսինքն, ողնաշարի սյունակի պաթոլոգիական փոփոխությունների հետ կապված նյարդաբանական հիվանդությունները; նեյրոռեաբիլիտացիա — որի նպատակն է հասնել նյարդային համակարգի և հենաշարժական ապարատի հիվանդությունների հետևանքով խախտված մարդու գործառույթների ամբողջական վերականգնմանը, ինչպես նաև նյարդաբանական պրոֆիլի հիվանդների ֆիզիկական, հոգեկան և սոցիալական ներուժի օպտիմալ իրացմանը և հաշմանդամության կանխարգելմանը նյարդաբանական հիվանդության բուժման ընթացքում:

Վերտեբրանյարդաբանություն — բժշկության միջդիսցիպլինար ճյուղ, որը միավորում է նյարդաբանների, նյարդավիրաբույժների, օրթոպեդների, թերապևտների և այլ բժիշկ-մասնագետների շահերը, և որը ուսումնասիրում է ողնաշարի սյունակի պաթոլոգիական փոփոխությունների հետ կապված նյարդաբանական հիվանդությունները: Նյարդային համակարգի վերտեբրոգեն հիվանդություններ հասկացությունը ներառում է ավելի քան 2 տասնյակ տարբեր նոզոլոգիաներ: Ընդ որում, եթե նյարդաբանությունն ուսումնասիրում է առավելապես նյարդաբանական համախտանիշները (այսպես կոչված, արմատային, կոմպրեսիոն և այլն), ապա վերտեբրոնեվրոլոգիայի օբյեկտը հանդիսանում է մկանային-կմախքային համակարգի՝ նրանց մկանային-կապան-կապուղային և, մասնավորապես, ֆասցիալ կառույցների կողմից երկրորդական կենսամեխանիկական խանգարումների ուսումնասիրությունը: Վերտեբրանյարդաբանությունը որպես կլինիկական դիսցիպլինա ձևավորվել է ХХ դարի կեսերին: Փաստորեն, այն նյարդաբանության ճյուղ է, որը դարձել է անկախ դիսցիպլինա՝ բոլոր մայրցամաքներում տարբեր «Մեջքի ցավերի» բարձր հաճախակիության պատճառով: Վերտեբրանեվրոլոգիան — պրոֆեսոր Յ. Պոպելյանսկու բնորոշմամբ, «գիտությունն է ծայրամասային ու կենտրոնական նյարդային համակարգի բաժինների ֆունկցիոնալ և օրգանական ախտահարումների կլինիկական դրսևորումների ողնաշարի կամ մկանային-կմախքային համակարգի այլ կառույցների հիվանդությունների ժամանակ»: Չափազանց պարզեցնելով, ենթադրվում է ողնաշարի պաթոլոգիայի և նյարդաբանական ախտանիշների պատճառահետևանքային կապը: Ինչպես ինքնուրույն դիսցիպլինա վերտեբրանեվրոլոգիան սկսել է ձևավորվել նյարդաբանության, օրթոպեդիայի և նյարդավիրաբուժության հանգույցի վրա, երբ ՈՇՀ-ում (ողնաշարային-շարժողական հատված — անատոմիական համալիր, որը բաղկացած է երկու հարակից ողներից այս մակարդակի համապատասխան հոդերի ու կապանների հետ, և մեկ միջողային սկավառակ այդ ողերի միջև) սահմանվել է դիստրոֆիկ փոփոխությունների առաջատար դերը ծայրամասային նյարդային համակարգի պաթոլոգիայի զարգացման ժամանակ, և սկսվեց լայնորեն կիրառվել վիրաբուժական մեթոդները այս պաթոլոգիայի բուժման համար: Կարճ ժամանակահատվածում ձևավորվեց ողնաշարի պաթոլոգիայի խնդիրների լուծման նոր մոտեցում։ Առանց Պատո- և սանոգենեզի պատճառահետևանքային հարաբերությունների համապարփակ գնահատմանը անհնար է զարգացնել քիչ թե շատ արդյունավետ հիվանդների վերականգնման և հարմարեցման մոդելները:

Նյարդային համակարգի վերտեբրոգեն հիվանդությունների կլինիկական պատկերը նախասահմանվում է հիմնականում առաջնային սպոնդիլոգեն պաթոլոգիայով։ Այնուամենայնիվ, պետք է հիշել ողնաշարի հիվանդությունների մեծ բազմազանության մասին, որոնք կարող են լինել նյարդաբանական սինդրոմների պատճառները՝
• դեգեներատիվ-դիստրոֆիկ (ողնաշարի օստեոխոնդրոզ, միջողային սկավառակների ճողվածքներ, սպոնդիլոզ, սպոնդիլարտրոզ և այլն);
• զարգացման անոմալիաներ (ողնաշարի խողովակի բնածին ստենոզ, ողերի լրիվ կամ մասնակի միաձուլում, սպոնդիլոլիզ, կրանիովերտեբրալ անոմալիաներ, կրանիո-վերտեբրալ ծայրակցատեղի անոմալիաներ, գոտկա-սրբոսկրի անցման անոմալիաներ և այլն);
• ողնաշարի դիսպլազիա (իդիոպաթիկ սկոլիոզ, օստեոխոնդրոպաթիա, ֆիբրոզային դիսպլազիա և այլն);
• նյութափոխանակության հիվանդություններ, որոնք հանգեցնում են օստեոպորոզի զարգացմանը (մենոպաուզալ օստեոպորոզ, հիպերպարատիրեոզ և այլն);
• ոչ վարակիչ բորբոքային սպոնդիլոպաթիաներ — շարակցական հյուսվածքի դիֆուզ հիվանդությունների դեպքում (ռևմատոիդ արթրիտ); սերոնեգատիվ սպոնդիլոարտրոպաթիաներ (իդիոպաթիկ անկիլոզավորող սպոնդիլիտ, Ռեյտերի համախտանիշ, պսորիատիկ արտրիտ), պոդագրա;
• վարակիչ և պարազիտար հիվանդություններ (սպոնդիլիտներ, ողնաշարի էխինոկոկոզ);
• նեյրոգեն սպոնդիլոարտրոպաթիա (սիֆիլիսի, սիրինգոմիելիայի, շաքարային դիաբետի դեպքում);
• առաջնային ու մետաստատիկ ուռուցքներ;
• վնասվածքներ (գիլերի գերձքում կամ պատրվածք, ողերի կոտրվածքներ, տրավմատիկ միջողնային սկավառակի ճողվածք և այլն):

ՀՄԴ-10-ում գտնվող վերտեբրոգեն նյարդաբանական համախտանիշները ներկայացված են հիմնականում «Մկանային-կմախքային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդությունները» բաժնի «Դորսոպաթիա» ենթաբաժնում (M40 — M54): Վերտեբրալ պաթոլոգիայի նյարդաբանական բարդությունները նշված են նաև «Նյարդային համակարգի հիվանդություններ» (G00–G99) բաժնում: Դորսոպաթիան ներառում է ոչ միայն ողնաշարի, այլև մեջքի փափուկ հյուսվածքների — մկանների, կապանների և այլն պաթոլոգիան: Դորսոպատիայի ամենակարևոր նշանը դորսալգիան է: Կախված ցավի տեղայնացումից, առանձնանում են դորսալգիաների հետևյալ տարբերակները՝ ցերվիկալգիա, ցերվիկաբրաղիալգիա, թորակալգիա, լյումբալգիա, լյումբաիշիալգիա, սակրալգիա, կոկցիգոդինիա:

Բացի ցավից, դորսոպատիայի կլինիկական պատկերը կարող է ներառել՝
• տեղական ողնաշարային համախտանիշ, որն ուղեկցվում է դեֆորմացիայով, շարժունակության սահմանափակմամբ կամ մեկ կամ մի քանի հարակից ողնաշարային-շարժողական հատվածների անկայունությամբ;
• ողնաշարային համախտանիշ հեռավորության վրա, որը ուղեկցվում է շարժողական ստերեոտիպի փոփոխությամբ և դեֆորմացիայով, ողնաշարի վերին և ստորին մասերի պաթոլոգիական ֆիկասացիայով;
• ռեֆլեկտոր (իրիտատիվ) համախտանիշներ՝ արտահայտված ցավ (ցերվիկաբրաղիալգիա, ցերվիկակրանիալգիա, լյումբաիշիալգիա և այլն:), մկանային տոնիկ համախտանիշներ, նեյրոդիստրոֆիկ, ռեպերկուսիոն վեգետատիվ խանգարումներ երկրորդական դրսևորումների լայն սպեկտրով (պերիարտրոպաթիա, միոֆասցիալ սիմպտոմակոմպլեկս, թունելային համախտանիշ և այլն:);
• կոմպրեսիոն (կոմպրեսիոն-իշեմիկ) րադիկուլյար համախտանիշներ՝ մոնո-, բի-, մուլտիրադիկուլյար;
* ողնուղեղի իշեմիայի (սեղմման) համախտանիշներ (միջողային սկավառակների ճողվածքի, ողնաշարային խողովակի կամ միջողնային անցքի ստենոզի կամ այլ պատճառների պատճառով):

Նյարդաբանության ախտորոշման բոլոր մեթոդները կարելի է բաժանել ձեռքի, գործիքային և լաբորատոր: Սկզբում բժիշկը պարզում է հիվանդության բոլոր մանրամասները, ընտանիքում նման դեպքերի պատմությունը, իրականացնում է ֆիզիկական ու նյարդաբանական քննություն, գնահատելով հիվանդի նյարդաբանական կարգավիճակը նյարդաբանական մուրճիկի միջոցով (զգայունության, շարժողական ոլորտի, ռեֆլեքսների հետազոտություն և այլն): Լրացուցիչ դիմում են գործիքային ու լաբորատոր ախտորոշմանը:
Գործիքային ախտորոշումը ներառում է էլեկտրալիքային, ճառագայթային և ուլտրաձայնային մեթոդներ: Էլեկտրական երևույթների վրա են հիմնված՝ էլեկտրոէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ օգտագործելով՝ կարող եք ախտորոշել էպիլեպսիա, գլխացավ); էլեկտրոնեյրոմիոգրաֆիա կամ ԷՆՄԳ (այս ախտորոշումը կարող է օգնել նեյրո- և միոպատիաների, ինչպես նաև ողնաշարի ու ծայրամասային նյարդերի այլ պաթոլոգիաներ): Ճառագայթային երևույթների վրա հիմնված են՝ ռենտգեն և պարուրաձև համակարգչային տոմոգրաֆիա կամ ՀՏ (օգտագործվում է գլխուղեղի և ողնուղեղի հատվածում ծավալային գործընթացները հայտնաբերելու համար` ուռուցքներ, զարգացման անոմալիաններ, կիստաներ և այլն, ինչպես նաև գանգուղեղային տրավմատիկ վնասվածքներ և գլխուղեղի անոթային խանգարումներ); միջուկային մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա կամ ՄՌՏ (գործողությունը հիմնված է մագնիսական դաշտում ռադիոալիքներով մարդու ճառագայթման վրա, ինչի արդյունքում էկրանին ցուցադրվում է հետազոտվող օրգանի գրաֆիկական պատկերը); ռադիոալիքների հետազոտման ֆունկցիոնալ մեթոդներ, որոնք թույլ են տալիս ձեռք բերել աշխատող օրգանի դինամիկ պատկերը; մեթոդը խիստ ինֆորմատիվ է ողնուղեղի և գլխուղեղի անոթային հիվանդությունների հայտնաբերման համար: ՄՌՏ հետազոտության մեթոդների օգնությամբ կարելի է ախտորոշել ցրված սկլերոզ, միջողային սկավառակների ճողվածքներ, զարգացման անոմալիաններ և բազմաթիվ այլ հիվանդություններ:

Ուլտրաձայնային մեթոդների վրա հիմնված են՝ պարանոցի և գլխուղեղի անոթների ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա կամ դոպլեր / դուպլեքս հետազոտություն (մեթոդը հիմնված է անոթներում արյան շարժման արագության գրանցման վրա. հետազոտությունը թույլ է տալիս որոշել ինչպես արյան շրջանառության սուր խանգարումը, այնպես էլ քրոնիկ, որը կարող է գլխացավերի պատճառ դառնալ); էխոկարդիոգրաֆիա կամ էխոԷԿԳ (սրտի ուլտրաձայնային հետազոտություն, որն օգտագործվում է սրտի հիվանդությունների ախտորոշման համար — փականների, խոշոր անոթների և այլն; կարող է կարեւոր լինել ինչպես հիմնական ախտորոշման, այնպես էլ նյարդային համակարգի գործունեության խանգարման պատճառի որոնման համար): Նյարդաբանության մեջ կիրառվող ախտորոշիչ լաբորատոր հետազոտություններից մեկը լյումբալ պունկցիան է (այն թույլ է տալիս որոշել ողնուղեղային հեղուկի վիճակը, ինչը կարևոր է նյարդային համակարգի վարակիչ ու բորբոքային հիվանդությունների, ինչպես նաև սուբարախնոիդալ արյունազեղման ախտորոշման դեպքում): Բացի այդ, ճիշտ ախտորոշման հաստատման համար կիրառվում են արյան ընդհանուր և կենսաքիմիական անալիզներ, հատուկ իմունաբանական անալիզներ՝ ժամանակակից լաբորատորիաների գրեթե ամբողջ զինանոցը։

Ներկայումս նյարդային համակարգի հիվանդություններով հիվանդների բուժման բոլոր մեթոդները կարելի է պայմանականորեն դասակարգել երեք կատեգորիաների՝ ինվազիվ (այսինքն վիրաբուժական), նվազագույն ինվազիվ ու ոչ ինվազիվ մեթոդներ: Նյարդաբանական հիվանդների բուժման համար ներկայումս հասանելի է մի շարք տարբեր ոչ ինվազիվ (կոնսերվատիվ) մեթոդներ, որոնք կարելի է բաժանել երկու հիմնական խմբերի: 1. Դեղորայքային մեթոդները ներառում են բոլոր դեղամիջոցները, որոնք օգտագործվում են նյարդային համակարգի տարբեր հիվանդությունների համար՝ ոչօփիոիդային ցավազրկողներ (ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ, ացետամինոֆեն), օփիոիդային ցավազրկողներ, հակադեպրեսանտներ, միոռելաքսանտներ, հակամոնվուլսանտներ («մեմբրանոստաբիլիզատորներ»), դեղամիջոցներ տեղական (լոկալ) օգտագործման համար (քսուքներ, գելեր, սպեղանի), ինչպես նաև հատուկ թերապիայի միջոցներ (հակաքաղցկեղային դեղամիջոցներ, հակաբիոտիկներ և/կամ հակամանրէային դեղամիջոցներ, հակառևմատոիդ դեղամիջոցներ, օստեոպորոզի դեմ դեղեր և այլն): 2. Ֆիզիկական մեթոդները ներառում կինեզիթերապիա (ֆունկցիոնալ թրեյնինգի կազմակերպված ծրագրեր, ֆիզիկական վարժությունների տարբեր համալիրներ և թրեյնինգներ՝ կենսաբանորեն հետադարձ կապի կիրառմամբ), մեխանիկական ձգումներ (տրակցիա) և բուժական մերսում` նյարդաբանական հիվանդությունների կանխարգելման և բուժման համար: Նաեւ այստեղ են ներառում տարբեր ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ (լազերային թերապիա, մագնիտոթերապիա, դիադինամոթերապիա, էլեկտրոֆորեզ, ԿՎՉ-թերապիա, էլեկտրոմիոստիմուլյացիա, պերկուտան նյարդա-էլեկտրական խթանում (TENS), մակերեսային և խորը ջերմային մոդալությունների կիրառում և այլն), մանուալ թերապիա, ասեղնաբուժություն և այլն: Ներկայումս նյարդաբանական պաթոլոգիայով հիվանդների նկատմամբ կիրառվում են վարքագծային թերապիայի բազմաթիվ մեթոդներ, ընդ որում, մինչև հիմա գոյություն չունի ընդհանուր կոնսենսուս՝ բուժման անհանդուրժողական ու ճանաչողական մեթոդների դերի վերաբերյալ: Վարքագծային թերապիան հաճախ զուգորդվում է այլ մոդալությունների հետ, այդ թվում՝ դեղաբուժության և/կամ ֆիզիոթերապիայի հետ:

Նյարդաբանության մեջ բուժման նվազագույն ինվազիվ մեթոդներին են պատկանում նեյրոաբլյատիվ պրոցեդուրաները (ռադիոհաճախականության աբլյացիա, կրիոաբլյացիա ու քիմիական նեյրոլիզիս) և ներարկումային թերապիա կամ շրջափակման (գլյուկոկորտիկոստերոիդների էպիդուրալ ներարկումներ, ներարկումներ ֆասետային հոդերի շրջանի, սրբոսկր-զստոսկրային հոդավորման շրջանի և ցավի տրիգեր կետերի մեջ): Վերը նշված մեթոդների անարդյունավետության դեպքում և կախված նյարդաբանական նոզոլոգիայից, օգտագործվում են նյարդային համակարգի հիվանդությունների բուժման ինվազիվ (այսինքն՝ վիրաբուժական) մեթոդներ, որոնք իրականացվում են գլխուղեղի և ողնուղեղի, ինչպես նաև նյարդային մանրաթելերի վրա տարբեր գործողություններ իրականացնող նյարդավիրաբույժների կողմից: