gastro

Գաստրոէնտերոլոգիա (հին հունարենից՝ γαστήρ, γαστρός — ստամոքս + ἔντερον — աղիք, աղիքներ, աղիքային ուղին + λόγος — ուսմունք) — բժշկության բաժին, որն ուսումնասիրում է մարդու ստամոքս-աղիքային տրակտը, նրա կառուցվածքը ու գործունեությունը, նրա հիվանդությունները ու դրանց բուժման մեթոդները: Գաստրոէնտերոլոգիայի այն բաժինը, որն ուսումնասիրում է լյարդի, լեղապարկի և լեղուղիների, դրանց կառուցվածքը և գործառույթները, դրանց հիվանդությունները և դրանց բուժման մեթոդները, կոչվում է հեպատոլոգիա: Գաստրոէնտերոլոգիայի այն հատվածը, որն ուսումնասիրում է աղիքն ու հետանցքը, դրանց կառուցվածքը և գործառույթները, դրանց հիվանդությունները և դրանց բուժման մեթոդները, կոչվում է պրոկտոլոգիա: Եթե գաստրոէնտերոլոգիայ​​ում ուսումնասիրվում են հաստ աղիքի բոլոր հատվածները (և ոչ միայն ուղիղ աղիքը), ապա այս բաժինը կոչվում է կոլոպրոկտոլոգիա:

Թեև գաստրոէնտերոլոգիան, որպես առանձին բժշկական գիտություն, ձևավորվել է համեմատաբար վերջերս` XIX դարի սկզբին, մարսողական օրգանների բուժմամբ զբաղվել են դեռևս հին ժամանակներից: Ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունները հայտնի էին հին ժամանակներից: Բաբելոնյան և ասորական բժշկական գրություններում, սալիկների վրա այրված սեպագիր գրերը պարունակում են հիվանդությունների հետևյալ ախտանիշները՝ որովայնի ցավ, այրոց, փսխում, փսխում լեղիյով, դեղնության տարբեր տեսակներ, մետեորիզմ, լուծ, լեզվի գունաթափում, ախորժակի կորուստ: Գաստրոէնտերոլոգիական պաթոլոգիաների առաջին ախտանիշների նկարագրությունները և դրանց բուժման մեթոդները հայտնաբերված են հին հույն բժիշկ Հիպոկրատի ձեռագրերում: Մինչև թ.ա. III դարում Էրասիստրատուսը ուսումնասիրում էր մարսողական համակարգի գործառույթները կենդանի անասունների վրա; դիտարկում էր ստամոքսի պերիստալտիկան; հերձում էր մարդկային դիակները; նկարագրել է լյարդը և լեղու ծորանները; պնդում էր, որ մարսողությունը տեղի է ունենում ստամոքսի միջոցով սննդի մեխանիկական մանրեցմամբ; համարում էր սննդի ավելորդությունները և նրա անմարսողությունը հիվանդությունների հիմնական պատճառը, որը խցանում է արյան անոթները, ինչի հետևանքով առաջանում են բորբոքում, խոց և այլ հիվանդություններ: Մ.թ. 1-ին դարում Կլավդիոս Գալենն իր գրություններում տվեց ստամոքսի խոցի մոտավոր նկարագրությունը, ինչպես նաև առաջարկեց բուժել այն սննդակարգով:

Ստամոքս-աղիքային տրակտի (ՍԱՏ) կամ մարսողական տրակտը` մարդու օրգանների համակարգ է, որը նախատեսված է սննդից սննդանյութերը վերամշակելու և հանելու համար, նրանց կլանումը արյան ու ավշի մեջ և օրգանիզմից չմարսած մնացորդների ազատումը; մարդու մարսողական համակարգի մի մասն է: Միջինը, մեծահասակ տղամարդու մարսողական տրակտի երկարությունը 9-ից 10 մետր է; նրա մեջ առանձնանում են հետևյալ բաժինները՝ բերանի խոռոչը (ատամներով, լեզվով և թքագեղձերով); կոկորդը; կերակրափողը; ստամոքսը; բարակ աղիքը (ներառյալ ենթաբաժինները՝ տասներկումատնյա աղիք, նիհար աղիք, զստաղիք); հաստ աղիքը (ներառյալ ստորաբաժանումները՝ կույր աղիք (որդանման ելունդ), հաստաղի (իր ստորաբաժանումներով — բարձրացող հաստաղի, լայնակի հաստաղի, իջնող հաստաղի և սիգմայաձև աղիք); ուղիղ աղիքը (լայն մասի հետ — ուղիղ աղիքի ամպուլա, և դիստալ, ստորին մասի հետ — հետանցքը անալ անցքի հետ):

«Գաստրոէնտերոլոգիա» մասնագիտության հետազոտության ոլորտը հետևյալն է՝ մարսողական համակարգի հիվանդությունների համաճարակաբանությունը; մարսողական համակարգի հիվանդությունների էթիոլոգիական գործոնները (վիրուսային, մանրէաբանական, միաբջիջներ, մակաբուծական, դեղորայքային, թունավոր, հոգեկան); մարսողական համակարգի կարգավորող մեխանիզմները, մարսողական համակարգի պաթոլոգիայի մեջ դրանց վնասման եղանակները; մարսողական համակարգի օրգանների վիճակը այլ հիվանդությունների ժամանակ; այլ համակարգերի օրգանների վիճակը մարսողական համակարգի հիվանդությունների ժամանակ; գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների բուժական և պրոֆիլակտիկ մեթոդները; մարսողական համակարգի հիվանդությունների ախտորոշման մեթոդները; կերակրափողի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի հիվանդություններ; աղիների բարակ և հաստ հատվածների հիվանդություններ; ուղիղ աղիքի հիվանդություններ; լյարդի և բիլիար համակարգի հիվանդություններ; ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ; մարսողական օրգանների սեկրեցիա և մոտորիկա:

Մարսողական օրգանների հիվանդությունները շարունակում են մնալ կլինիկական բժշկության արդիական խնդիր՝ ուշադրություն հրավիրելով ինչպես գործող բժիշկներին, այնպես էլ առողջապահության կազմակերպիչներին: Մարսողական օրգանների հիվանդությունները տարածվածությամբ զբաղեցնում են առաջին տեղերից մեկը: Ըստ բժշկական վիճակագրության, տնտեսապես զարգացած երկրների բնակչության 95%-ի մոտ այս կամ այն չափով դրսևորվում են կերակրափողի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, աղիքներ, լյարդի ու լեղապարկի գործունեության տարբեր խանգարումներ: Ամբողջ աշխարհում տարեցտարի ավելանում է աղեստամոքսային տրակտի և հեպատոբիլիար համակարգի հիվանդություններով տառապող մարդկանց թիվը: Այս հիվանդությունների հետևանքով ժամանակավոր անաշխատունակության տեմպերը գործնականում չեն նվազում: Վերջին տարիներին ոչ միայն ավելացել է մարսողական համակարգի հիվանդությունների տարածվածությունը, այլև նկատվել է այս պաթոլոգիայի կառուցվածքի և պաթոմորֆիզմի փոփոխությունը՝ սկսել է գերակշռել աղեստամոքսային տրակտի վերին բաժինների պաթոլոգիան; նկատվում է սեռային տարբերությունների համահարթեցում լեղաքարային հիվանդության, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության հանդիպելիության հաճախության մեջ; տեղի է ունենում մարսողական համակարգի պաթոլոգիայի ձևավորման տարիքային սահմանների ընդլայնում: Մարսողական օրգանների հիվանդությունների բժշկա-սոցիալական նշանակությունը որոշող էական փաստարկ է այն, որ այս պաթոլոգիայով տառապում են բնակչության բոլոր տարիքային խմբերը — աշխատունակ տարիքի անձինք, տարեցները և ծերերը, երեխաներն ու դեռահասները: Լուրջ մտահոգություններ են առաջացնում երիտասարդության առողջական վիճակի անբարենպաստ միտումները, հատկապես բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների աշակերտները, որպես բնակչության առավել խոցելի և անպաշտպան խմբեր: Երեխաները, դեռահասները, երիտասարդները գնալով ավելի ու ավելի հաճախ են դառնում գաստրոէնտերոլոգների ու թերապևտների հիվանդներ:

Մարսողական օրգանների հիվանդությունները — բազմագործոն հիվանդություններ են: Ընդունված է առանձնացնել մարսողական օրգանների հիվանդությունների զարգացմանը նախորդող մի շարք գործոններ՝ սթրեսը, իրանի դիրքի թեքության հետ կապված աշխատանքը, ճարպակալումը, ծխելը, ստոծանու կերակրափողի բացվածքի ճողվածքը, որոշ դեղերը (կալցիումի անտագոնիստներ, հակաքոլիներգիկ դեղամիջոցներ, բետա-արգելափողներ և այլն), սննդային գործոնները (ճարպ, շոկոլադ, սուրճ, մրգահյութեր, ալկոհոլ, կծու սնունդ և այլն), հղիություն և այլն: Պաթոլոգիական գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի զարգացման համար ռիսկի խմբերում են ծանրացած ժառանգականությամբ մարդիկ՝ աղեստամոքսային տրակտի հիվանդություններով, հիմնականում տղամարդիկ, աղեստամոքսային գոտու օրգանական պաթոլոգիայով, վեգետատիվ դիսֆունկցիայով, քրոնիկ վարակի օձախներով, այդ թվում՝ ճիճու-մակաբուծական ինվազիայով, ճարպակալումով, մեզենխիմալ անբավարարությամբ և այլն: Տարբեր հիվանդություններ ունեն տարբեր նախադրյալ գործոններ, օրինակ, պեպտիկ խոցերի ռիսկային խումբը 20-40 տարեկան տղամարդիկ են, իսկ չարորակ նորագոյացությունները ավելի տարածված են 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ: Բացի այդ, մարդու սեռը կարևոր է՝ քաղցկեղը տղամարդկանց մոտ 2 անգամ ավելի տարածված է, իսկ ստամոքս-աղիքային տրակտի սեկրետոր ապարատի պաթոլոգիաները 3-5 անգամ ավելի մեծ հավանականությամբ են զարգանում կանանց մոտ: Ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների ռիսկի խմբում են նաև մարդիկ, ովքեր ծանրաբեռնված են նման պաթոլոգիաների ժառանգականությամբ:

Ստամոքս-աղիքային համակարգի հիվանդությունների հետ կապված ախտանիշները կարող են տարբեր լինել, բայց նրանք բոլորը, անշուշտ, սկսվում են մարսողական համակարգի հետ կապված անհարմարությունից և ցավային սինդրոմներից: Առաջին ախտանիշները, որոնք կարող են խոսել այս տարածքում մարսողական տրակտի սկզբնական հիվանդության մասին՝ ցավն է: Ամենից հաճախ ստամոքս-աղիքային տրակտի ցավը հանդիսանում է խոռոչ օրգանի հարտ մկանների կամ լյարդի արտատար ծորանների սպազմը: Ցավը կարող է ցույց տալ ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցային թերությունները: Նաև ցավով ուղեկցվում է հիվանդության զարգացումը և խոցի այլ օրգաններին տեղափոխվելը, բորբոքման տարածումը: Ստամոքս-աղիքային հիվանդությունների հետ կապված ցավը կարող է տարբեր բնույթ ունենալ, օրինակ՝ մղկտուն և քաշող, կամ սուր և կտրող: Ստամոքս-աղիքային հիվանդությունների զարգացման երկրորդ ախտանշանները սրտխառնոց ու փսխումն է; դրանք հայտնվում են էզոֆագի, ստամոքսի, լեղապարկի կամ պերիտոնեի ռեցեպտորների պաթոլոգիական գրգռումների դեպքում: Բխկոցը կամ այրոցը կարող է նաև լինել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ախտանիշներն ու նշանները: Հաճախակի բխկոցը, օրինակ, ակնհայտ գաստրիտի նշան է հանդիսանում: Իսկ այրոցը խոսում է ստամոքսի հիպերմոտորիկայի կամ ստոծանու կերակրափողի բացվածքի ճողվածքի մասին: Պաթոլոգիական կղանքը (փորկապություն կամ փորլուծություն) նույնպես ուղղակի ցուցիչ են, որ ստամոքս-աղիքային համակարգում տեղի է ունենում որևէ հիվանդություն, օրինակ՝ աղիների մոտոր և սեկրետոր գործառույթների խախտման մասին։ Խոցային հիվանդությունների, էնտերիտների ու կոլիտների դեպքում նույնպես կարող է նկատվել փորլուծություն կամ փորկապություն: Դիսֆագիան (կուլ տալու ակտի խախտում) գաստրոէնտերոլոգիայի հիվանդությունների ևս մեկ ախտանիշ է. այս ախտանիշը դրսևորվում է կերակրափողի կամ դրան հարակից օրգանների պաթոլոգիական փոփոխության դեպքում: Դեղնախտը (արտաքին դեղնություն) — լյարդի հիվանդության ուղղակի ախտանիշն է: Այն ահազանգում է ցիռոզի, հեպատիտի, քարերով ուղիների մեխանիկական խցանման կամ ուղիների ուռուցքի մասին, որի միջոցով լեղին դուրս է գալիս:

Ֆունկցիոնալ դիսպեպսիան — էպիգաստրիումի ցավը կամ անհանգստությունն է (ըստ Հռոմեական կոմիտեի սահմանմանը (1999): Ցավը աջ կամ ձախ կողատակում չի տարածվում դիսպեպսիայի համախտանիշի վրա: Անհանգստությունը համարվում է տհաճ զգացողություն, որը չի գնահատվում հիվանդի կողմից որպես ցավ, սակայն ունի բազմաթիվ երանգներ (էպիգաստրիումում չափից ավելի լցված լինելու զգացողություն, վաղ հագեցում, սրտխառնոց) և հանդիսանում է ստամոքս-աղիքային համակարգի վերին հատվածի մոտոր դիսֆունկցիայի հետևանք: Ցավը կամ անհանգստությունը իրենց ինտենսիվությամբ կարող են լինել մեջընդմիջվող կամ մշտական, ու նաև չպետք է հստակ կապ ունենան սննդի ընդունման հետ:

Կախված էթիոլոգիայից դիսպեպսիայով հիվանդները բաժանված են 3 կատեգորիաների՝

  1. Սահմանված պատճառաբանությամբ (գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն էզոֆագիտով կամ առանց դրա, պեպտիկ խոցեր, պանկրեատոբիլիար համակարգի հիվանդություններ, չարորակ ուռուցքներ, յատրոգենիա);
  2. Մանրէաբանական գործակալի կամ կոնկրետ պաթոֆիզիոլոգիական մեխանիզմի հետ կապված, բայց անորոշ կլինիկական դրսևորումներով (H. pylori-ասոցիացված գաստրիտ, դուոդենիտ, լեղապարկի քարեր, ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի մոտորիկայի խանգարումներ);
  3. Առանց սահմանված պատճառի. Սա ներառում է դիսպեպսիայի դեպքեր, առանց ախտանիշների որոշակի ձևաբանական կամ կենսաքիմիական առաջացման պատճառի, այսինքն՝ ֆունկցիոնալ դիսպեպսիայի դեպքեր: Ոչխոցային դիսպեպսիա տերմինը խորհուրդ չի տրվում Հաշտեցման հանձնաժողովի փորձագետների կողմից այն հիմքով, որ ֆունկցիոնալ դիսպեպսիայով որոշ հիվանդներ ունեն խոցային սիմպտոմատիկա, իսկ պեպտիկ խոցը նրանց մոտ բացառության միակ հիվանդությունը չէ:

Ճիճվի ինվազիան՝ լայն տարածում ունեցող հիվանդությունների բավականին բազմաթիվ խումբ է, որոնք առաջացնում են պարազիտ ճիճուները՝ հելմինտները:

ԱՀԿ-ի գնահատականներով՝ երկրագնդի յուրաքանչյուր չորրորդ բնակիչ տառապում է աղիքային պարազիտներով: Իսկ Համաշխարհային բանկի տվյալներով՝ բնակչության առողջությանը տնտեսական վնաս հասցնող հիվանդությունների շարքում հելմինտոզները գտնվում են 4-րդ տեղում։ Հայտնի է մի քանի հարյուր տեսակի հելմինտներ (250-ից մինչև 360), որոնք կարող են առաջացնել հիվանդություններ մարդկանց մոտ՝ լյամբլիոզ, ասկարիդոզ, տոքսոկարոզ ու էնտերոբիոզ, որոնք առավել հաճախ հայտնաբերվում են մեր երկրում: Ծծվամակաբուծային ինվազիաների ախտանշանները սպեցիֆիկ չեն – դրանք հեշտությամբ կարելի է ընդունել այլ հիվանդությունների նշաններին՝ թուլություն, արագ հոգնածություն; ախորժակի նվազում կամ ավելացած ախորժակ, երբեմն ուժեղ սովի նոպաներ; աղեստամոքսային տրակտի խանգարումներ («որովայնի շրջանի անհանգստություն», ցավեր, բարձր գազագոյացում, փորկապություն կամ փորլուծություն, կղանքի բնույթի փոփոխություններ և այլն); մկանների ու հոդերի ցավեր; տարբեր ալերգիկ ռեակցիաներ՝ մաշկի վրա ցան, էկզեմա, քոր առաջացնող դերմատոզներ; հեմոգլոբինի նվազում (անեմիա); իմունիտետի նվազում, հաճախակի բակտերիալ ու վիրուսային հիվանդություններ; անհանգստություն, տրամադրության փոփոխություններ և այլ նյարդային համակարգի խանգարումներ; քնի խանգարում: Բացի այդ, տարբեր տարիքի երեխաների մոտ հնարավոր են քաշի վատ ավելացում, ֆիզիկական զարգացման տեմպերի ուշացում, գլխացավեր։ Ուղեկցող աղիքային դիսբակտերիոզը խորացնում է երկաթի ու վիտամինային դեֆիցիտի վիճակը:

Մարդու օրգանիզմում հիանալի գոյանում են միկրոօրգանիզմների ամբողջ գաղութներ։ Միկրոօրգանիզմները իրենց կենսագործունեության ընթացքում ակտիվորեն ներգրավված են սննդի մարսման գործընթացում, որը մենք ուտում ենք, սինտեզելով ֆերմենտներն ու վիտամինները: Այսպիսով, ինքնուրույն զարգանալով, նրանք լիովին կախված են այն սննդից, որը մարդը սպառում է, այսինքն, ստեղծվում է հետաքրքիր սիմբիոզ: Բայց այդպես միշտ չէ, որ լինում է։ Աղիքային միկրոֆլորայի վիճակը մինչև երեք տարեկան երեխաների մոտ շատ անկայուն է։ Տարբեր գործոններ, ինչպիսիք են ատամիկների ծկտելը, մրսածությունը, նոր սննդամթերքի ներդրումը սննդակարգում, կարող է խանգարել աղիքային միկրոֆլորայի կազմը: Այս շեղումները կարող են լինել ժամանակավոր և չեն առաջացնում աղիքների ֆունկցիայի խանգարումներ: Ավելի մեծ երեխաների ու մեծահասակների մոտ հանդիպում են աղիների դիսբակտերիոզի փոխհատուցված ձևեր, երբ օրգանիղմի հնարավորությունները բավարար են, որ նրա գործառույթները չխախտվեն: Սովորաբար, այդպիսի մարդկամց մոտ վաղուց բացակայում են կամ կտրուկ իջեցված են նորմալ աղիքային միկրոֆլորայի որոշ հիմնական տեսակները, բայց միևնույն ժամանակ կարող է ընդլայնված լինի այլ նորմալ բակտերիաների քանակը, և այդ ժամանակ այդ վերջիններս իրենց վրա են վերցնում բացակայողների գործառույթները։ Հենց նրանից, թե ինչ նյութեր են նրան բաժին կհասնի պարունակվում սննդամթերքում, կախված է, թե ինչ միկրոօրգանիզմներ են գաղութացվել մեծ քանակությամբ, իսկ որոնք են ճնշվելու դրանց զարգացման համար սննդի բացակայության պատճառով։ Աղիքային միկրոֆլորայի քանակական կամ որակական նորմալ կազմի ցանկացած փոփոխություն կոչվում է աղիքային դիսբակտերիոզ: «Դիս»-ի նախամասնիկը ցույց է տալիս բակտերիոզին հակառակ վիճակ, այսինքն առողջ մարդու նորմալ միկրոֆլորայի առկայություն: Բակտերիաները, որոնք բնակվում են հաստ աղիքներում, միանգամայն ինքնուրույն կյանք են վարում, որը կախված չէ օրգանիզմի բջիջներից։ Հետևաբար, նրանց հարաբերակցության և թվաքանակի փոփոխությունը տիրոջ հիվանդությունը չէ, բայց կա միայն միկրոֆլորայի կենսաբանական վիճակ: Այնուամենայնիվ, միկրոօրգանիզմների խախտված սիմբիոզությունը մարդու օրգանիղմի հետ, այսինքն՝ «դիսբիոզը» անմիջապես հանգեցնում է տհաճ հետևանքների: Դիսբակտերիոզի դեպքում տառապում է ոչ միայն որովայնային (աղիքի լուսաճեղքի մեջ), այլ նաև աղիքի պատերին (աղիքի պատերի վրա) մարսողությունը: Սա հանգեցնում է աղիքներում ոչ մինչև վերջ պառակտված սննդի կուտակմանը, որը դրսևորվում է փորլուծությամբ, աղիքներում գռգռոցով, փորի փքվելով: Դրան զուգահեռ զարգանում է հաստ աղիքի դիսֆունկցիան։ Բացի բակտերիալ նյութափոխանակության և վնասակար նյութերի (տոքսինների) արտադրանքի տեղական ու ընդհանուր ազդեցությունից, կորչում է աղիների վերին հատվածներից եկող մարսողական ֆերմենտների միկրոբների դեպի ոչ ակտիվ ձև անցման ունակությունը, և նրանք մեծ քանակությամբ դուրս է գալիս կղանքի հետ միասին: Դիսբիոզի պատճառով վատանում է հիմնական բակտերիալ վիտամինների սինթեզը ու նրանց մարսողությունը աղիքներում, խանգարվում է նյութափոխանակությունը: Դիսբակտերիոզը հանգեցնում է ալերգիկ գործոնների առաջացմանը, որոնք կարող են երկարացնեն մարսողական տրակտի բորբոքային հիվանդությունների ընթացքը: Որքան շատ է փոխվել միկրոօրգանիզմների քանակական հարաբերակցությունը, այնքան բարձր է դիսբակտերիոզի աստիճանը: Արդյունքում կտրուկ թուլանում են աղիների ֆիզիոլոգիական, մասնավորապես՝ պաշտպանողական, ֆունկցիաները։ Հաճախակի մրսածությունը, ալերգիան, գինեկոլոգիական խանգարումները, մաշկի ցանը և, իհարկե, ստամոքս-աղիքային խանգարումները — ահա անտեսված դիսբակտերիոզի հեռանկարները: Աղիքային դիսբակտերիոզը կարող է հանգեցնել միզասեռական տրակտի, հեշտոցի, ոտքերի միջև մաշկի մակերեսի, կոկորդի դիսբակտերիոզի: Աղիքային միկրոֆլորայի հավասարակշռության խախտումը խթան է հանդիսանում սուր հիվանդությունների զարգացման ու քրոնիկ հիվանդությունների սրման համար:

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների ախտորոշման առաջին ունիվերսալ և օբյեկտիվ մեթոդը՝ որովայնի հետազոտությունն է, որի մեջ մտնում է արտաքին զննումը, պալպացիան, թխկթխկացնումը և լսումը։ Այս ուսումնասիրության ժամանակ բժիշկ–գաստրոէնտերոլոգը պետք է ուշադրություն դարձնի հիվանդի որովայնի փոսընկճվածության, փքվածության ու համաչափության վրա: Պալպացիան հնարավորություն է տալիս շոշափել ուռուցքը, որովայնի օրգանների չափը (լյարդի, լեղապարկի և այլն), ինչպես նաև բացահայտել ցավի տեղայնացումը: Լսելը օգնում է սահմանել աղիքային շարժունակությունը և հայտնաբերել աղմուկը: Իսկ օգտագործելով թխկթխկացնումը կարելի է որոշել գազի ու հեղուկի ներկայությունը է որովայնի խոռոչում:

Ախտորոշիչ նպատակներով կիրառվում են նաև աղեստամոքսային տրակտի հետազոտության գործիքային մեթոդները։ Մարսողական օրգանների հետազոտության ժամանակակից մեթոդները ներառում են՝ աղեստամոքսային տրակտի էնդոսկոպիա, ուլտրաձայնային հետազոտություններ, ներստամոքսային рН-մետրիա, էլեկտրաստամոքսէնտերոգրաֆիա, ստամոքս-աղիքային տրակտի օրգանների մանոմետրիա, բիոպսիա, ճառագայթային ախտորոշում և այլոց: Էզոֆագո-, գաստրո-, դուոդենո- և (կամ) յեյունոսկոպիան նշանակում են կասկածելի բորբոքման կամ խոցի, ինչպես նաև կերակրափողի, ստամոքսի, բարակ աղիքի, ֆատերային պտկիկի և այլ հիվանդությունների դեպքում; կոլոնոսկոպիան (աղիքի էնդոսկոպիկ հետազոտություն) ցուցված է կլինիկական նշանների առկայության դեպքում, որոնք ցույց են տալիս հաստ աղիքի վնասը, հիվանդին դիտարկելիս բուժման ընթացքում և հետազոտությունների ժամանակ, որոնք ուղղված են քաղցկեղի և այլ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը: Ներստամոքսային рН-մետրիան կարևոր դեր է խաղում թթվակախյալ հիվանդությունների ախտորոշման ու բուժման, և գաստրոէզոֆագիալ, դուոդենոգաստրալ, ֆարինգոլարինգեալ ռեֆլյուքսի ուսումնասիրության ժամանակ: Աղեստամոքսային տրակտի օրգանների մոտոր ակտիվության անմիջական գրանցման համար կատարվում է մանոմետրիա բազմամուտքային ջրա-պերֆուզիոն կատետերի օգնությամբ։ Լյարդի, ենթաստամոքսային գեղձի ու լեղու ծորանների ուսումնասիրության առաջատար դեր են զբաղեցնում ուլտրաձայնային հետազոտությունները (ultrasound), համակարգչային տոմոգրաֆիան (CT) և մագնիսական ռեզոնանսային պատկերումը (MRI): Ստամոքս-աղիքային համակարգի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի ախտորոշման և շտկման համար օգտագործվում է էլեկտրոգաստրոէնտերոգրաֆիան:

Գաստրոէնտերոլոգիական խմբի հիվանդությունների բուժման համար փորձագետ-բժիշկների կողմից օգտագործվում են ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ օպերատիվ մեթոդները: Պահպանողական մեթոդները ներառում են դեղաբուժություն, դիետոթերապիա ու ֆիզիոթերապիա: Դեղերի ցանկը, որոնք օգտագործվում են դեղամիջոցների թերապիայի ժամանակակից սխեմաներում ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների բուժման համար, ծավալուն է: Դեղաբանական ցուցիչում «Օրգանոտրոպ միջոցներ» բաժնում առկա է «Ստամոքս-աղիքային միջոցներ» ենթաբաժինը, որն իր մեջ ներառում է դեղերի հետևյալ խմբերը՝ «Անտացիդներ և ադսորբենտներ», «Փքահալած միջոցներ», «Հեպատոպրոտեկտորներ», «Լեղամուղ միջոցներ և լեղու պատրաստուկներ», «H2-հակահիստամինային միջոցներ», «Պրոտոնային պոմպի արգելակիչներ», «Հակալուծության միջոցներ», «Հակափսխումային միջոցներ», «Ախորժակի կարգավորիչներ», «Լուծողական միջոցներ», «Աղիների միկրոֆլորան կարգավորող միջոցներ», «Ստամոքս-աղիքային տրակտի մոտորիկայի խթանիչներ, այդ թվում՝ փսխումային միջոցներ»:

Ստամոքս-աղիքային հիվանդությունների ժամանակ դիետոթերապիան կարևոր նշանակություն ունի և օգտագործվում է քրոնիկ հիվանդությունների կրկնությունը կանխելու համար, օրինակ, խոցերի, պանկրեատիտի կամ գաստրիտի, լեղուղիների դիսկինեզիայի կամ տարբեր բնույթի ծագման կոլիտների ժամանակ: Ճիշտ ու առողջ սնունդը – սա է առավել կարևոր և անհրաժեշտ գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների կանխարգելման մեթոդը: Այս հասկացությունները ներառում են սննդի օգտագործման ժամանակն ու կարգը, և, իհարկե, դրա կազմը: Մարդու սնունդը պետք է ենթարկվի որոշակի ռեժիմին, և ոչ մի դեպքում սովի զգացողությանը։ Հագեցվածության զգացումը չի նշանակում, որ այս պահին կարելի է բաց թողնել սննդի ընդունումը, և ուժեղ սովի զգացումը, նույնպես, չի նշանակում, որ դուք պետք է ավելացնեք ձեր սովորական օրաբաժինը մի քանի անգամ: Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների կանխարգելման գործում կարևոր դեր է խաղում սննդի ծամելու գործընթացը: Որքան մանրակրկիտորեն ծամում են սնունդը, այնքան հեշտ կլինի աշխատանքը մարսողական համակարգի համար, և այնքան ցածր է հիվանդությունների ռիսկի մակարդակը, ինչպիսիք են գաստրիտը կամ խոցը: Կարևոր է նաև պահպանել խմելու ռեժիմը և սննդային օրակերի օպտիմալ կազմը: Առողջ սննդակարգում պետք է ներառվեն բջջանյութ, պրոբիոտիկներ (կաթնաթթվային մթերքներ), պրեբիոտիկներ (բանջարեղենում, մրգերում), բուսական յուղեր, ծովամթերք։ Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ խնայող դիետան, օգտագործելով մթերքների լայն տեսականի, նախատեսված է երկար ժամանակահատվածի համար: Հաշվի առնելով ձեր օրգանիզմի առանձնահատկությունները, դուք ինքներդ կարող եք հետագայում կազմել ձեր դիետան, կենտրոնանալով որոշակի կանոնների:

Վիրաբուժական միջամտությունը թույլատրվում է բացառապես ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների սուր բարդությունների, կամ աղեստամոքսային տրակտի բնածին պաթոլոգիաների ժամանակ: Ճիշտ այնպես, թույլատրելի է վիրաբուժական գործողությունը լեղուղիների քարերի ձևավորման, ստամոքս-աղիքային արյունահոսության և աղիքի մեխանիկական անանցանելիության ժամանակ: