test1
test2
  • Ուշադիր ուսումնասիրեք երեխային՝ արդյոք նա չունի աչքով տեսանելի կմախքի դեֆորմացիաներ։
  • Դիտարկեք, թե արդյոք երեխան չունի նման նշաններ. երբ նա պառկած է՝ մեջքը ուղիղ է, իսկ եթե նա վեր է կենում՝ կոր է, կամ մեկ ուսը վեր է մյուսից։
  • Նայեք, երբ երեխան կանգնած է, արդյոք նա չունի «պատուհանի» դեֆորմացիա՝ (տարածությունը մարմնի կողմերի երկայնքով իջեցված ձեռքերի և այդ կողմերի միջև):
  • Շոշափեք նրա պարանոցի հիմքին դուրս ցցված VII ողնաշարի փշավոր ելուստը: Վերցրեք ցանկացած թելի վրա ծանրություն (ուղղալար) և կցելով այդ տեղին, նայեք՝ եթե ուղղալարը անցնում է ուղիղ ողնաշարի երկայնքով, ապա նստատեղի ծալքերի միջև, ապա ամեն ինչ լավ է: Ողնաշարի դեֆորմացիայի ժամանակ ուղղալարը, սովորաբար, անցնում է նստատեղի ծալքերի կողքով: Սա անհավասարակշիռ սկոլիոզի նշան է, այն կարող է զարգանալ և ձևավորվում է այսպես կոչված երկրորդական աղեղ հավասարակշռության համար՝ ողնաշարի կորացում: Այս դեպքում ձևավորվում է S-պատկերավոր սկոլիոզ:
  • Խնդրեք երեխային կռանալ և նայեք ետևից — թիակներից մեկը չի դուրս ցցվում և արդյոք կողային կուզ չի ձևավորվում: Եթե կասկածում եք (հատկապես աննշան դեֆորմացիայի դեպքում), ստուգեք ձեզ ինքներդ փորձարկված ձևով — հայելու օգնությամբ: Նույն դիրքում, որը և նախորդ կետում, դիտեք երեխային հայելու մեջ — դեֆորմացիան միանգամից նկատելի կդառնա։
  • Իսկ հիմա՝ խալերի մասին։ Նրանք հաճախ կոնկրետ ախտորոշիչ նշան են: Մարմնի վրա մեծ քանակությամբ, հատկապես ցցվաճ կամ սնկեր հիշեցնող (ոտքի վրա) խալեր, խոսում է շարակցական հյուսվածքի հիվանդության՝ նեյրոֆիբրոմատոզ մասին: Այս խալերը կարող են աճել և նյարդային ցողունի, և լորձաթաղանթների վրա պոլիպների ձևով։ Եթե դուք հայտնաբերեք մեջքին, ողնաշարի շրջանում կաշվի մի փոքր ուժեղացված պիգմենտացիայի սահմանափակ տարածքներ (այսպես կոչվաճ «սուրճի կետեր») — դա էլ պետք է ձեր ուշաադրությունը լարի՝ 99% դեպքերում նման բիծը ցույց է տալիս ողնաշարի որոշակի պաթոլոգիա, և հենց պիգմենտացիայի վայրում:
  • Սկոլիոզը հաճախ տալիս է տարբեր բարդություններ, հատկապես հենաշարժողական ապարատի և ներքին օրգանների կողմից: Իդիոպատիկ սկոլիոզը հազվադեպ է տեղի ունենում որպես մեկուսացված հիվանդություն: Առավել հաճախ այն զուգորդվում է հարթաթաթաթաթության և կապանային ապարատի թուլության հետ: