Մխիթար Հերացու անվան
Երեւանի Պետական Բժշկական Համալսարան

Այլընտրանքային Բժշկության Դասընթաց

 

Հիմնադրվել է 2014 թ. (2000 թ.):

Դասընթացի ղեկավար — բ.գ.թ., դոցենտ Ավագյան Մկրտիչ Նորայրի

doc

Պատմություն

Պատասխանելով վերջին տարիներին ժողովրդական, ավանդական եւ այլընտրանքային բժշկության տարբեր մեթոդների ուսումնասիրության աճող զանգվածային պահանջարկին, Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Ս.Ք.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում (ՀՀ ԱՆ ԱԱԻ) 2000թ. մայիսին ստեղծվեծ Ավանդական ու այլընտրանքային բժշկության ամբիոն, եւ ապա Ավանդական ու այլընտրանքային բժշկության Ուսումնա-մեթոդական կենտրոն: Այդ ամբիոնի ու կենտրոնի հիմնադիր եւ ղեկավար է հանդիսացել ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի ուսումնական գծով փոխտնօրեն, բ.գ.թ., դոցենտ Մկրտիչ Նորայրի Ավագյանը (մասնագիտությունը — նյարդաբանություն, ռեֆլեկսաթէրապիյա, մանուալ թէրապիյա): Խնդիրները, որոնք դրված էին Ավանդական եւ այլընտրանքային բժշկության ամբիոնի եւ ուսումնա-մեթոդական կենտրոնի առջեւ, հետեւյալն  էին’

— Հայաստանում առողջապահության աշխատողների ավանդական եւ այլընտրանքային բժշկության տարբեր մեթոդների տեսական եւ գործնական վերապատրաստման բարելավումը.
— ավանդական եւ այլընտրանքային բժշկության տարբեր մեթոդների արդյունավետության, անվտանգության եւ տնտեսության գիտական ուսումնասիրությունների անցկացումը Հայաստանի առողջապահական համակարքում նրանց ինտեգրվելու նպատակով.
— բուսաբուժության, մեղվաբուժության, տզրուկաբուժության, կավաբուժության, հոգեթերապիայի եւ հայկական ժողովրդական բժշկության այլ մեթոդների հարուստ ժառանգության ուսումնասիրությունը եւ տարածումը.
— Հայաստանի Հանրապետության առողջապահական հիմնարկներին Խորհրդատվական եւ ախտորոշիչ օգնությունը:

ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի ավանդական եւ այլընտրանքային բժշկության ամբիոնի տասը տարվա աշխատանքի ընթացքում Հայաստանի եւ արտասահմանի հարյուրավոր բուժաշխատողներ անցել են մասնագիտացում եւ կատարելագործում ժողովրդական, ավանդական եւ այլընտրանքային բժշկության ոլորտում: ՀՀ կառավարության որոշմամբ 2011թ. սեպտեմբերին,  բժշկական անձնակազմի կատարելագործման եւ մասնագիտացման համակարգի վերակազմավորման արդյունքում ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Ավանդական եւ այլընտրանքային բժշկության ամբիոնը լուծարվել է:

2014թ. սեպտեմբերին Երեւանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանում բացվել է Այլընտրանքային բժշկության դասընթացը, որի նպատակն է առողջապահության ոլորտի մասնագետների համար ստեղծել հնարավորություն անցնել մասնագիտացում եւ կատարելագործում «Ռեֆլեկսաթէրապիա»,  «Մանուալ թէրապիա», «Հոմեոպաթիա» եւ «Դիետոլոգիա-Նուտրիցիոլոգիա» մասնագիտություններով, ինչպես նաեւ ավանդական եւ այլընտրանքային ախտորոշման եւ բուժման տարբեր մեթոդների ուսուցում’ աուրիկւլաթէրապիայի, Սու-Ջոկ թէրապիայի, իրիդոախտորոշում, էլեկտրոախտորոշման եւ էլեկտրոթերապիայի մեթոդները ըստ Ռ.Ֆոլլի ու Ի.Նակատանիի, կրանիոպունկտուրայի մեթոդը ըստ Տ.Յամամոտոյի, բուսաբուժությունը (բուժում, օգտագործելով բուժիչ դեղաբույսեր), առոմաթէրապիան (բուժում, օգտագործելով անուշաբույր յուղերը), ապիթէրապիան (բուժում մեղվասննդամթերքներով), տզրուկաբուժությունը (բուժում, օգտագործելով բժշկական տզրուկներին), կավաբուժությունը եւ այլն:

 

Հետբուհական կրթություն

Ամբիոնի ձեւավորման ժամանակաշրջանում աշխատակիցները իրականացնել են համապատասխան աշխատանք ավանդական եւ այլընտրանքային բժշկության ուսումնական գործընթացի կազմակերպման ոլորտում’ Ռուսաստանի,  ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համապատասխան ամբիոնների աշխատանքի փորձի ուսումնասիրության հիման վրա: Այլընտրանքային բժշկության դասընթացում բժիշկների համար իրականացվում է մասնագիտացում մեկ տարվա կլինիկական օրդինատուրայում «Մանուալ թերապիա», «Ռեֆլեկսաթերապիա»,   «Հոմեոպաթիա» եւ «Դիետոլոգիա-Նուտրիցիոլոգիա» մասնագիտություններով: «Մանուալ թերապիա» մասնագիտության մեկ տարվա կլինիկական օրդինատուրայում (մասնագիտացում) իրականացվում է բժիշկների ուսուցում հենաշարժողական համակարի հիվանդությունների մանուալ թերապիայի ախտորոշման (ողնաշարի, հոդերի եւ մկանների ակտիվ ու պասիվ շարժումների հետազոտություն) եւ բուժման (մանիպուլյացիոն, մոբիլիզացիոն ու տրակցիոն տեխնիկաներ) մեթոդներին ուսումնական մոդուլների’ վնասվածքաբանություն ու օրթոպեդիա, նյարդաբանություն ու նյարդավիրաբուժություն, հոդաբանություն ու ռեւմատոլոգիա եւ ռադիոլոգիա հիմնական դասընթացներից հետո: «Ռեֆլեկսաթերապիա» մասնագիտության մեկ տարվա կլինիկական օրդինատուրայում (մասնագիտացում) իրականացվում է բժիշկների ուսուցում Չժեն-ցզյու թերապիայի (մարմնի ասեղնաբուժության կետերը օգտագործող ռեֆլեկսաթերապիայի չինական մեթոդը), Աուրիկուլաթերապիայի (ականջի ասեղնաբուժության կետերը օգտագործող ռեֆլեկսաթերապիայի մեթոդը ըստ Ռ.Նոժեյի (Ֆրանսիա), Սու-դժոկ թերապիայի (ձեռքերի եւ ոտքերի ասեղնաբուժության կետերը օգտագործող ռեֆլեկսաթերապիայի մեթոդը ըստ Պակ Չժե Ոույի (Հ.Կորեա), ինչպես նաեւ Ի.Նակատանիյի (Ճապոնիա) եւ Ռ.Ֆոլլի (Գերմանիա) էլեկտրապունկտուրային ախտորոշիչ մեթոդներին (մարդու մարմնի ասեղնաբուժության կետերի էլեկտրամագնիսական բնութագրերի ուսումնասիրության սկրինինգ-ախտորոշման մեթոդները): «Հոմեոպաթիա» մասնագիտության մեկ տարվա կլինիկական օրդինատուրայում (մասնագիտացում) իրականացվում է դասական հոմեոպաթիայի բժիշկների ուսուցում, որի ծրագիրը մշակվել է Գերմանիայի եւ Շվեյցարիայի փորձագետների հետ համատեղ: «Դիետոլոգիա-Նուտրիցիոլոգիա» մասնագիտության մեկ տարվա կլինիկական օրդինատուրայում (մասնագիտացում) իրականացվում է բժիշկների ուսուցում առողջ եւ հիվանդ մարդու սնուցման. մարսողական օրգանների, սիրտ-անոթային համակարգի, շնչառական օրգանների, երիկամների ու միզուղիների տրակտի եւ էնդոկրին համակարգի հիվանդությունների դիետիկ թերապիայի սկզբունքներին ու հիմունքներին, ինչպես նաեւ սննդային կարգավիճակի սննդային-մետաբոլիկ ուղղման մասին:

Բացի այդ, ընդհանուր պրոֆիլի բժիշկների համար իրականացվում է ավանդական եւ այլընտրանքային բժշկության ոլորտի ախտորոշման եւ բուժման տարբեր մեթոդների կարճաժամկետ դասընթացներ (մինչեւ 1 ամիս)’ դիետոլոգիա-նուտրիցիոլոգիա, իրիդոախտորոշում (աչքի ծիածանաթաղանտի հետազոտությամբ սկրինինգ-ախտորոշում), աուրիկուլաթերապիա, սու-դժոկ թերապիա, էլեկտրապունկտուրային ախտորոշում եւ դեղանյութերի թեստավորում ըստ Ռ.Ֆոլլի մեթոդի, էլեկտրապունկտուրային ախտորոշում եւ թերապիա ըստ Ի.Նակատանիյի մեթոդի, գլխի ասեղնաբուժություն ըստ Տ.Յամամոտոյի մեթոդի (Ճապոնիա), ավշային դրենաժային մերսման եղանակը, բուսաբուժություն, արոմաթերապիա, ապիթերապիա, տզրուկաբուժություն, կավաբուժությունը  եւ այլն:

Կլինիկական բազաները’ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի «ԱԼՏՄԵԴ» վերականգնողական եւ ավանդական բժշկության կենտրոնը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի հոմեոպաթիայի բաժանմունքը, Մոր եւ մանկան պաշտպանություն առողջության գիտա-հետազոտական կենտրոնը, ՀՀ ԱՆ Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտա-հետազոտական ինստիտուտը, ՀՀ ԱՆ Արյունաբանական կենտրոնը, «ԱրԲեՍ» առողջության կենտրոնը,  «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնը եւ այլն: Դասընթացը ունի ժամանակակից նյութատեխնիկական բազա, ներառված են համակարգչային տեխնոլոգիաներ ավանդական եւ այլընտրանքային բժշկության տարբեր ոլորտներում:

 

Հետազոտական աշխատանքներ

Այլընտրանքային բժշկության դասընթացի աշխատակիցները հրատարակել է ավելի քան 50 գիտական հոդվածներ: Դասընթացի աշխատակիցները զեկույցներով մասնակցել են տարբեր կոնֆերանսների, հանդիպումների եւ սեմինարների Հայաստանում եւ արտերկրու’ Ռուսաստան, ԱՄՆ, Վրաստան, Ավստրիա, Սլովենիա, Պորտուգալիա, Իտալիա, Ֆինլանդիա, Շվեյցարիա, Դանիա, Անգլիա, Գերմանիա, Հնդկաստան, Չինաստան եւ Հարավային Կորեա: Այլընտրանքային բժշկության դասընթացում գիտական եւ տեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվում են հետազոտություններ’

  • Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Լ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի եւ Ռուսաստանի «Կոլոյարո», «Իմեդիս», «Յւպրանա» եւ «ԼԵՏ» արտադրող ֆիրմաների հետ համատեղ էլեկտրապունկտուրային ախտորոշման նոր սարքերի եւ ռեֆլեքսոթերապիայի նոր մեթոդների կիրառման ոլորտում.
  • Հայաստանի Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտա-հետազոտական ինստիտուտի հետ համատեղ հայկական ավանդական բժշկության դեղամիջոցների օգտագործման ուսումնասիրությունները.
  • Հայաստանի «Վիտամաքս-Ե» եւ «Ինսի-ՆՏԿ» դեղագործական ընկերությունների հետ համատեղ նոր դեղամիջոցների օգտագործման ուսումնասիրության ոլորտում:

Այլընտրանքային բժշկության դասընթացում մշակվում են ավանդական եւ այլընտրանքային բժշկության ոլորտի նոր օրիգինալ ախտորոշիչ եւ բուժական մեթոդներ: Դրանք հիմնված են’

  • «Բիոսկոպ» հայկական նոր սարքավորումային ախտորոշիչ համալիրի,
  •  սկալպոթերապիայի հայկական նոր մեթոդի,
  • դեղամիջոցների թեստավորման հայկական նոր մեթոդի,
  • «Դի-բլուդեն» եւ «Դի-բլուդեն+» հայկական նոր դեղամիջոցների,
  • «Չորաթան» հայկական նոր թթվակաթնային սննդանյութի ներդրման վրա:

Այլընտրանքային բժշկության դասընթացում ուսումնական գործընթացում օգտագործվում է անձնակազմի կողմից մշակված դասագրքեր եւ ուսումնական ձեռնարկներ:

  1. «Основы традиционной медицины Армении». (Հայաստանի ավանդական բժշկության հիմունքները), Մենագրություն (ռուսերեն), 167 էջ.
  2. «Ռեֆլեքսոթերապիայի հիմունքներ. Կլասիկ ասեղնաբուժություն». Ուսումնա-մեթոդական ձեռնարկ (հայերեն), 195 էջ.
  3. «Основы нутрициологии». (Սնուցման հիմունքները), Ուսումնա-մեթոդական ձեռնարկ (ռուսերեն), 114 էջ.
  4. «Чжень–цзю терапия» (иглотерапия и прижигание). «Չժեն-ցզյու թերապիա» (ասեղնաբուժությամբ եւ այրում). Ուսումնա-մեթոդական ձեռնարկ (ռուսերեն), 184 էջ.
  5. «Аурикулярная акупунктура». (Աուրիկուլյար ասեղնաբուժություն). Ուսումնա-մեթոդական ձեռնարկ (ռուսերեն), 116 էջ.
  6. «Су-джок терапия». (Սու-դժոկ թերապիա). Ուսումնա-մեթոդական ձեռնարկ (ռուսերեն), 56 էջ.
  7. «Электропунктурная диагностика по методу Р.Фолля». (Էլեկտրապունկտուրային ախտորոշում ըստ Ռ.Ֆոլլի մեթոդի). Ուսումնա-մեթոդական ձեռնարկ (ռուսերեն), 40 էջ.
  8. «Инструментальные методы электропунктурной рефлексодиагностики». (Էլեկտրապունկտուրային ախտորոշման գործիքային մեթոդները). Ուսումնա-մեթոդական ձեռնարկ (ռուսերեն), 28 էջ.
  9. «Глинотерапия». (Կավաբուժություն). Ուսումնա-մեթոդական ձեռնարկ (ռուսերեն), 35 էջ.
  10. «Ռեֆլեքսոթերապիայի հիմունքներ. Ժամանակակից ասեղնաբուժություն» Ուսումնա-մեթոդական ձեռնարկ (հայերեն), 95 էջ.

 

 

Համագործակցություն

          Այլընտրանքային բժշկության դասընթացը ունի կապեր բազմաթիվ երկրների գործընկերների հետ. Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ավստրալիան, Հնդկաստան, Սլովակիան եւ այլն: Այլընտրանքային բժշկության դասընթացը սեմինարների է հրավիրվել մասնագետներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Կանադայից, Ավստրիայից, Ավստրալիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իրանից:

Այլընտրանքային բժշկության դասընթացի աշխատակիցները կազմակերպել են Ավանդական եւ այլընտրանքային բժշկության մասնագետների հայկական ասոցիացիա, Միջազգային հոմեոպաթների հայկական ասոցիացիա եւ Դիետոլոգների հայկական ասոցիացիա:

 

Այլընտրանքային բժշկության դասընթացի աշխատակիցները.

Ավագյան Մկրտիչ Նորայրի, բ.գ.թ., դոցենտ – դասընթացի ղեկավար

Ղարաբաղցյան Մարիամ Աշիկի – ասիստենտ

 

Այլընտրանքային բժշկության դասընթաց

Հասցե` 0033, Հայաստանի Հանրապետություն,

Երևան, Արաբկիր, Հակոբ Հակոբյան 3/15,

Հեռբջջ. (374-91) 20-9292

E-mail: vagma@inbox.ru