«ԱլտՄեդ»
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ, ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ
ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Նյարդաբանություն, Սրտաբանություն, Գաստրոէնտերոլոգիա, Ռևմատոլոգիա, Ներզատաբանություն, Նեֆրոլոգիա, Անեսթեզիոլոգիա, Վնասվածքաբանություն-Օրթոպեդիա, Անոթային վիրաբուժություն, Նեյրովիրաբուժություն, Դիետոլոգիա-Նուտրիցիոլոգիա, Մաշկաբանություն-Կոսմետոլոգիա, Ռեաբիլիտոլոգիա, Ֆիզիոթերապիա, Կինեզիոթերապիա, Մերսում, Ռեֆլեքսոթերապիա, Մանուալ թերապիա, Օստեոպաթիա, Հոմեոպատիա, Լոգոպեդիա, Հոգեթերապիա
ԻՆՏԵԳՐՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԽՆԱՄՔ
ՀՄՈՒՏ ԵՎ ԲԱՐՁՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԺԻՇԿՆԵՐ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՑԻԵՆՏԻ
ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐ
«Ստոպ օստեոպորոզ» Ծրագիր
ՕՍՏԵՈՊՈՐՈԶ՝ 21-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿ
Սիրեք ձեր ոսկորները, թույլ մի տվեք,
որ օստեոպորոզը կոտրի ձեր ապագան:
Օստեոպորոզը կմախքի զարգացող քրոնիկ համակարգային նյութափոխանակության հիվանդություն է կամ կլինիկական համախտանիշ, որը դրսևորվում է այլ հիվանդությունների դեպքում, որը բնութագրվում է ոսկրային խտության նվազմամբ, դրանց միկրոարխիտեկտոնիկայի խախտմամբ և փխրունության ավելացմամբ՝ ոսկրային նյութափոխանակության խանգարման պատճառով: Ոչ վարակիչ հիվանդությունների շարքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ օստեոպորոզը զբաղեցնում է չորրորդ տեղը։
Ոսկորների կորուստը տեղի է ունենում աստիճանաբար և հաճախ ախտորոշվում է միայն արդեն տեղի ունեցած բարդությունից՝ ողնաշարի կամ ազդրի վզիկի կոտրվածքից հետո: Օստեոպորոզի բժշկական և սոցիալական նշանակությունը որոշվում է դրա հետևանքներով՝ ողերի և կմախքի ոսկորների կոտրվածքներով, որոնք տեղի են ունենում նույնիսկ ցածր վնասվածքի դեպկում:
Օստեոպորոզի զարգացման իրական ռիսկը գնահատվում է կանանց մոտ 35–40%, իսկ տղամարդկանց մոտ՝ 10–12%: Հիվանդների միայն 10%–ն է տեղյակ օստեոպորոզի առկայության մասին, առավել հաճախ այն պատճառով, որ հիվանդությունն արդեն արտահայտվել է ինքնաբուխ կոտրվածքներով:
Ըստ Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի (IOF) նյութերի օստեոպորոզի ռիսկի գործոնները՝ էնդոկրինոլոգիական, գենետիկական, ինչպես նաև կենսակերպի (ավելորդ քաշը, ալկոհոլը, ծխելը), ուղեկցող պաթոլոգիայի և որոշ դեղամիջոցների երկարատև օգտագործման պատճառով: Օստեոպորոզի ընդունված սահմանումը՝ ոսկրային միկրոարխիտեկտոնիկայի խանգարումներ, ոսկրային զանգվածի նվազում և կոտրվածքների բարձր ռիսկ: Ոսկորների ամրության և կոտրվածքների դիմադրության միակ ցուցանիշը կմախքի ոսկորների հանքային խտության աստիճանն է:
ՕՍՏԵՈՊՈՐՈԶԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
Միակ մեթոդը, որը թույլ է տալիս հաստատել օստեոպորոզի ախտորոշումը և վաղ փուլերում հայտնաբերել հիվանդությունը, ոսկրային դենսիտոմետրիան է, որը, ըստ ԱՀԿ–ի, օստեոպորոզի ախտորոշման «ոսկե ստանդարտն» է։ Դենսիտոմետրիան ի վիճակի է արձանագրել ոսկրային զանգվածի նվազագույն կորուստը՝ 2-5%, գնահատել ոսկրային հյուսվածքի խտության դինամիկան հիվանդության զարգացման ընթացքում կամ բուժման արդյունավետությունը: Արյան մեջ կալցիումի մակարդակը չի բնութագրում ոսկրային հյուսվածքի վիճակը: Շատ հաճախ արյան մեջ կալցիումի նորմալ մակարդակը պահպանվում է միայն այն պատճառով, որ այն «դուրս է գալիս» ոսկրային հյուսվածքից։
«STRATOS» Դենսիտոմետր («DMS», Ֆրանսիա)
«ԱլտՄեդ» բժշկական կենտրոնում տեղադրվել է Հայաստանում միակ «DMS» ֆիրմայի (Ֆրանսիա) «STRATOS» երկէներգետիկ ռենտգեն բազմասայթ օստեոդենսիտոմետրը, որը կառուցված է «Dexa» տեխնոլոգիայի վրա (Dual-Energy X-ray Absorptiometry), որը թույլ է տալիս օպտիմալացված ճշգրտությամբ ցավազուրկ գնահատել ողնաշարի, կոնքի, վերին և ստորին վերջույթների ոսկրային հյուսվածքի խտությունը:
Օստեոպորոզով հիվանդների լաբորատոր ախտորոշումը ուղղված է օստեոպորոզի ռիսկի խմբերի բացահայտմանը, ոսկրային համակարգի այլ հիվանդությունների հետ դիֆերենցիալ ախտորոշման անցկացմանը, ոսկորների ձևավորման և կլանման կենսաքիմիական մարկերների որոշմանը, երկրորդային օստեոպորոզի պատճառական գործոնների բացահայտմանը, հիվանդության դեղաբուժության մեթոդների գնահատմանը և այլն:
ՕՍՏԵՈՊՈՐՈԶԻ ԲՈՒԺՈՒՄԸ
«ԱլտՄեդ» բժշկական կենտրոնում իրականացվում է «Ստոպ օստեոպորոզ» ծրագիր — մասնագետների խումբը (էնդոկրինոլոգ, ռևմատոլոգ, թերապևտ, դիետոլոգ-սննդաբան, գաստրոէնտերոլոգ, ֆիզիոթերապևտ, հոգեբան, ռեֆլեքսոթերապևտ և կինեզիոթերապևտ) իրականացնում է օստեոպենիայի և օստեոպորոզի համալիր ախտորոշում և բուժում՝ օգտագործելով դեղորայքային (խոնդրոտրոպ և օստեոտրոպ պեպտիդներ, որոնք խթանում են մարսողական համակարգի աշխատանքը), դիետոթերապևտիկ (բուժական սննդային համակարգի նշանակում, ինչպես նաև վիտամիններ և միկրոէլեմենտներ պարունակող կոմպլեքսներ, որոնք փոխհատուցում են մարմնում դրանց պակասը) և ոչ դեղորայքային (ֆիզիոթերապիայի, ռեֆլեքսոթերապիայի, կինեզիոթերապիայի և հոգեթերապիայի պրոցեդուրաներ) ոսկորների կոտրվածքների կանխարգելման և ցավային սինդրոմների բուժման մեթոդներ:
Բուժումը պետք է ուղղված լինի ինչպես ցավը թեթևացնելուն, այնպես էլ օստեոպորոզի առաջընթացը կանխելուն և, հետևաբար, հետագա կոտրվածքների կանխարգելմանը: Ներկայումս բիսֆոսֆոնատները առաջատար են ոսկրային օստեոպորոզի բուժման համար դեղերի շուկայում: Կալցիումը և վիտամին D հավելումները, էստրոգենների և պրոգեստոգենների հետ հորմոնալ փոխարինող թերապիան կանխում է հետդաշտանադադարում ոսկրային հյուսվածքի կորուստը, նվազեցնում կոտրվածքների ռիսկը:
Ֆիզիկական վարժությունները հանդիսանում են ողնաշարի օստեոպորոզով հիվանդների կառավարման ցանկացած ծրագրի պարտադիր բաղադրիչ, ինչպես նախակլինիկական փուլում (օստեոպորոզ ըստ դենսիտոմետրիայի՝ առանց կոտրվածքների), այնպես էլ կոտրվածքների կամ դեֆորմացիաների փուլում: Բուժման արդյունավետությունը վերահսկվում է ոսկրերի հանքային խտության կրկնակի չափումների, ինչպես նաև կենսաքիմիական մարկերների որոշման միջոցով:
ՕՍՏԵՈՊՈՐՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ
Օստեոպորոզի կանխարգելումը և բուժումը ներառում են ոչ դեղորայքային բուժում և դեղաբուժություն: Օստեոպորոզի կանխարգելումն ու բուժումը կարելի է բաժանել 3 փուլի.
- առաջինը՝ առաջնային կանխարգելումն է, որն ուղղված է հասունացման շրջանում ոսկրային զանգվածի գագաթնակետին հասնելուն.
- երկրորդը՝ երկրորդական կանխարգելումն է ոսկրային զանգվածի ֆիզիոլոգիական կորստի փուլում.
- երրորդը՝ օստեոպորոզի և դրա բարդությունների բուժումն է։
3 օստեոպորոզի կանխարգելման և բուժման սկզբունք.
- առաջինը՝ էթոլոգիական (երկրորդային օստեոպորոզի հիմքում ընկած հիվանդության բուժումը կամ օստեոպորոզի համար «իատրոգեն» դեղամիջոցների ուղղումը կամ բացառումը).
- երկրորդը՝ սիմպտոմատիկ (սպիտակուցի, կալցիումի ու ֆոսֆորի աղերի հավասարակշռված դիետայի օգտագործումը, կալցիումի աղերի պատրաստուկների ընդունումը, չափված ֆիզիկական ակտիվությունը, կինեզիոթերապիա, ծանր օստեոպորոզի դեպքում՝ օրթոպեդիկ բուժում, ցավազրկողներ և միոռելակսանտներ).
- երրորդը՝ պաթոգենետիկ (հիմնական սկզբունք), որն ուղղված է ոսկրային վերափոխման գործընթացների նորմալացմանը:
Օստեոպորոզի պաթոգենետիկ կանխարգելման և թերապիայի միջոցները կարելի է բաժանել երեք խմբի.
- առաջինը՝ ոսկրային ռեզորբցիան արգելակող դեղամիջոցներն.
- երկրորդը՝ ոսկորների ձևավորումը խթանող դեղամիջոցներ.
- երրորդը՝ բազմապլանային գործողությունների դեղերը։
Ֆիզիկական ակտիվությունը նպաստում է ոսկորների ամրապնդմանը: Վերջին 30 տարիների ընթացքում այն գաղափարը, որ մեխանիկական բեռնվածությունը ազդում է ոսկրերի ամրության և չափի վրա, զարգացավ և հաստատվեց:
Օստեոպորոզի կանխարգելումը ներառում է՝ վատ սովորություններից հրաժարվելը (ծխելը, ալկոհոլը, սուրճը և այլն). սննդանյութերը, որոնք անհրաժեշտ են կորցրած ոսկրային զանգվածը վերականգնելու համար. ֆիզիկական վարժություններ (քայլում, լող) և այլն:
«ԱլտՄեդ» վերականգնողական, կանխարգելիչ և ավանդական բժշկության կենտրոնը ունի համապատասխան բժշկական լիցենզիաներ, հագեցած է անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով և աշխատում է ապացուցողական բժշկական գիտության շրջանակներում՝ հաշվի առնելով ԱՀԿ-ի առաջարկությունները, ինչպես նաև միջազգային և ազգային արձանագրությունները: Գրեթե քառորդ դար հաջող աշխատանքը «ԱլտՄեդ» բժշկական կենտրոնին բերել է վաստակած համբավ, քանի որ մենք երաշխավորում ենք ուշադրություն և հոգատարություն, կոմպետենտություն և պրոֆեսիոնալիզմ մեր պացիենտների::