(Թեստ կանանց համար)

Ենթադրվում է, որ օստեոպորոզի առաջացման ռիսկը զգալիորեն ավելի բարձր է կանանց, քան տղամարդկանց մոտ: Շատ օբյեկտիվ հետազոտության տվյալները և հիվանդացության վիճակագրությունը հաստատում է այս հայտարարությունը: Հետևաբար կանանց համար շատ կարևոր է ուշադրություն դարձնել օստեոպորոզի կանխարգելմանը, իսկ հիվանդության դեպքում ժամանակին ախտորոշել այն վաղ փուլում: Օստեոպորոզ հիվանդության նկատմամբ հակվածության մասին առավել ընդհանուր պատկերացումը տալիս է ստորև բերված թեստը: Դուք ինքներդ կարող եք անցկացնել այս ուսումնասիրությունը՝ պատասխանելով հարցաթերթիկում տրվող հարցերին:

 

  1. Ձեր տարիքը՝

– 50 տարեկանից ավելի երիտասարդ կամ ճիշտ 50 տարեկան.

– 50 տարեկանից բարձր:

  1. Ձեր հասակը՝

–– 155 սմ-ից պակաս.

–– 155-165 սմ.

–– 165 սմ-ից բարձր:

  1. Վերջին շրջանում ձեր հասակը նվազել է՝

– այո.

– ոչ:

  1. Ձեր քաշը՝

— 60 կգ-ից պակաս.

— 60-70 կգ.

— ավելի քան 70 կգ:

  1. Դուք ունեք քրոնիկ հիվանդություններ՝ երիկամների, ստամոքսաղիքային տրակտի, լյարդի, էնդոկրին հիվանդությունների կամ ոսկրերի ու հոդերի հիվանդություններ.

– այո.

– ոչ:

  1. Դուք ունեցել եք ոսկրերի կոտրվածքներ՝

– այո.

– ոչ:

  1. Դեզ երբևէ ասել է բժիշկ, որ դուք ունեք օստեոպորոզ (ոսկորների բարակություն).

– այո.

– ոչ:

  1. Ձեր ծնողները, հարազատ եղբայրները կամ քույրերը տառապում էին օստեոպորոզով՝

– այո.

– ոչ:

  1. Դուք երբեւէ ընդունել եք կորտիկոստերոիդներ (ստերոիդներ) ներարկման կամ հաբերի տեսքով ավելի քան 3 ամիս?

– այո.

– ոչ:

  1. Ձեր ծնողների կամ 50-ից բարձր տարիքի ձեր քույրերի կամ եղբայրների մոտ եղել է ազդրոսկրի վզիկի կոտրվածք՝

– այո.

– ոչ:

  1. Ինչ տարիքում եք սկսել դաշտանը՝

– մինչև 15 տարեկան.

– 15 տարեկանից անց:

  1. Դուք հիմա ունեք դաշտանը՝

– այո.

– ոչ:

  1. Եթե դուք ունեք դաշտանադադար՝ դուք ունեք ֆիզիոլոգիական դաշտանադադար (դաշտանադադարի սկիզբը 50 տարեկանից հետո) կամ արհեստական դաշտանադադար, զարգացած է մինչև 50 տարեկան (վիրահատությունից հետո, դեղերի ֆոնի վրա և այլն)՝

– ֆիզիոլոգիական.

– արհեստական:

  1. Ընդունե՞լ եք կանացի սեռական հորմոններ մինչև դաշտանադադարը կամ դաշտանադադարի սկզբին՝

– այո.

– ոչ:

  1. Եթե դուք ունեք դաշտանադադար. Դուք նկատել եք հետևյալ ախտանիշներ դաշտանադադարի ընթացքում՝ հորդացում, դեպրեսիա, քնի խանգարում, արյան ճնշման բարձրացում, ջերմության զգացում, բարձր քրտնոտություն, դյուրագրգռություն՝

– այո.

– ոչ:

  1. Դուք տառապե՞լ եք, կամ այժմ տառապում եք մեջքի ցավից՝

– այո.

– ոչ:

  1. Արդյո՞ք բուժվել եք մարմնի քաշը նվազեցնելու համար ծոմ պահելով՝

– այո.

– ոչ:

  1. Որքա՞ն ժամանակ եք քայլում ամեն օր՝

–– կես ժամից պակաս.

–– մինչև 1 ժամ.

–– մեկ ժամից ավելի:

  1. Դուք օգտագործում եք կաթնամթերք, պանիր՝

–– ուտում եմ ամեն օր.

–– օրը մեջ.

–– շաբաթական 1 անգամ:

  1. Դուք ծխում՝

– այո.

– ոչ:

  1. Եղել եք անցյալում երբեւէ գամված անկողնում ավելի քան 2 ամիս ժամկետով՝

– այո.

– ոչ:

 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ

Եթե 3-ի, 5-10-ի, 15-17-ի, 20-ի ու 21-ի թվերի հարցերին մեծ մասին դրական եք պատասխանել, ապա դուք պետք է անցնեք ոսկրային հյուսվածքի դենսիտոմետրիկ հետազոտություն՝ ոսկրային հանքային խտության վերաբերյալ նախնական տվյալները պարզելու համար, քանի որ դուք ունեք օստեոպորոզի զարգացման բավականին մեծ թվով օստեոպորոզի ռիսկի գործոններ:

Բացի այդ, այս պաթոլոգիայի զարգացման ռիսկը մեծանում է հետևյալով.

–– թեթև քաշ (հարց թիվ 4),

–– 15 տարի անց դաշտանի առաջին երևալը (հարց թիվ 11),

–– դաշտանադադարի սկիզբը (# 12),

–– ընդ որում, ավելին արհեստական դաշտանադադարի ժամանակ (հարց թիվ 13),

–– որը չի համակցված սեռական հորմոնների ընդունման հետ (հարց թիվ 14),

–– և կաթնամթերքի անբավարար օգտագործման դեպքում (հարց թիվ 19),

–– ինչպես նաև ոչ բավարար ֆիզիկական բեռնվածությունը (հարց թիվ 18):

 

Եթե վերը նշված հարցերի մեծ մասի բացասական պատասխան եք ստացել, ինչպես նաև բավականաչափ կաթնամթերք ուտում եք սննդի մեջ, զբաղվում եք սպորտով և ձեր մոտ դաշտանադադարը չի սքսել, ապա ներկայումս դուք օստեոպորոզի նվազագույն ռիսկ ունեք, քանի որ չունեք հիմնական ռիսկի գործոնները, որոնք նպաստում են դրա զարգացումը: