ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՎԱՆԴԱԿԱՆ և ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ
(“ԱԱԲՄՀԱ” Հասարակական կազմակերպություն)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱ—ԳՈԾՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ
Ավանդական և այլընտրանքային բժշկության մասնագետների հայկական ասոցիացիան մարտի 31-ին հրավիրում է միջազգային գիտա-գործնական սեմինարի` “Իմ մանկությունն ու պատանեկությունը“ թեմայով, որը նախատեսված էր կլինիկական հոգեբանների, հոգեթերապևտների, հոգեբույժների, նյարդաբանների համար: Սեմինարը բաղկացած է տեսական և պրակտիկ բաժիններից: Սեմինարը անցկացնում է Գերմանիայից հրավիրված մասնագետ Հասմիկ Հովսեփյան (Hasmik Hovsepyan) — վարվեցողության հոգեթերապևտ, արտթերապևտ, սիստեմային հոգեթերապևտ, հոգեբույժ, նկարչուհի: Բժշկական կրթությունը նա ստացել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական ինստիտուտում: Հասմիկ Հովսեփյանը 1996 թ-ից ապրում և աշխատում է Գերմանիայում:
- 1996-1999 թթ. Նկարչական կրթություն – մասնագիտացում ակվարելային նկարչության բնագավառում.
- 1999 թ. – Արտթերապիայի վերապատրաստում Մոսկվայի հոգեթերապիայի և հոգեսոմատիկ ինստիտուտում.
- 2004-2008 թթ. – Մասնագիտական կրթություն Մյունստերն քաղաքի (Գերմանիա) արտթերապիայի ինստիտուտում (4 տարվա կրթություն) դիպլոմ որպես արտթերապևտ.
- 2009-2015 թթ. – Բժշկական վերապատրաստում և մասնագիտացում որպես հոգեբույժ.
- 2011-2015 թթ. – 4 տարի տևողությամբ մասնագիտական կրթություն Բրանդենբուրգի վարվեցղության հոգեթերապիայի ինստիտուտում (Գերմանիա), մասնագիտացում – վարվեցողության հոգեթերապևտ.
- 2010-2013 թթ. – Մասնագիտական վաերապատրաստում Կոթթբուսի սիստեմային և ընտանեկան հոգեթերապիայի ինստիտուտում (Գերմանիա).
- 1999-2009 թթ. – Դոցենտ “Heimerer schulen” բժշկական կրթական համակարգում (Գերմանիա).
- 2009-2016 թթ. – Հոգեբույժ և հոգեթերապևտ, Ֆինստերվալդա քաղաքի հոգեբուժական և հոգեսոմատիկ կլինիկայում (Գերմանիա).
- 2016 թ-ից – Զենֆտենբերգ քաղաքի (Գերմանիա) հիվանդանոցին պատկանող հոգեթերապիայի ցերեկային կլինիկայի բաժանմունքի վարիչ և հոգեթերապիայի ամբուլատորիայի վարիչ.
- 1999 թ-ից – Արտթերապիայի սեմինարներ, մասնագիտական վերապատրաստման կուրսեր Դրեզդենում, Լայպցիգում և Բեռլինում:
ՍԵՄԻՆԱՐԻ ԾՐԱԳԻՐ
- Տարբեր սիտուացիաների ռեակտիվացում, հիշողությունների սխեմավորում.
- Մանկությունը բնութագրող ու կարևոր նշանակություն ունեցող էմոցիաների, զգացմունքների, վախերի իդենտիֆիկացում արտթերապիայի միջոցներով.
- Ընտանիքի վերարտադրում (հոգեդրամա).
- Մանկության ազդեցությունը բնավորության և վարվեցողության վրա (կարծրատիպեր. Դիզֆունկցիոնալ մտածելակերպ).
- Արգելակումներ, երազանքների փլուզումներ, չիրականացած ցանկություններ։
Սեմինարը տեղի կունենա հետեվյալ հասցեյով՝
0052, ՀՀ, Երևան, Քանաքեռ, Հասրաթյան 9 փող.,
Միքայելյան վիրաբուժության Ինստիտուտ,
«ԱլտՄեդ» Բշկական Կենտրոն
Հեռ./ֆաքս: (374-10) 239787 կամ (374-91) 209292:
Էլ-փոստ: vagma@inbox.ru
Հայաստանի ավանդական եւ այլընտրանքային բժշկության մասնագետների ասոցիացիայի նախագահ, Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի Այլընտրանքային բժշկության դասընթացի վարիչ, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի «ԱԼՏՄԵԴ» վերականգնողական եւ ավանդական բժշկության կենտրոնի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Ավագյան Մկրտիչ
Комментариев нет