Մանուալ բժշկություն (լատիներն՝ «manus» — դաստակ) հանդիսանում է հիմնականում ձեռքի ախտորոշիչ ու բուժական մեթոդների համակարգ, որոնք ուղղված են հենաշարժողական ապարատի (ՀՇԱ) և մարդու ներքին օրգանների փոփոխությունների ուղղմանը: Մանուալ բժշկությունը բաղկացած է մանուալ ախտորոշումից, որն ուղղված է մարդու մարմնի ցանկացած հոդի պասիվ սահմանափակման բացահայտմանը և օգտագործում է մկանային ոլորտի ֆունկցիոնալ վիճակի և շարժիչային կարծրատիպերի հետազոտման հատուկ մեթոդներ. և մանուալ թերապիայից, որի նպատակն է վերացնել բացահայտված պաթոլոգիան՝ հոդերի նորմալ ֆիզիոլոգիական ֆունկցիայի շրջանակներում շարժունակության պասիվ սահմանափակումը (այսպես կոչված, «ֆունկցիոնալ շրջափակման»):
Մանուալ թերապիան արմատավորված է խորապես անցյալի մեջ, հին անցյալում մանուալ թերապիայի արվեստը կոչվում էր հեքիմ: Մանուալ թերապևտն արդեն այդ ժամանակ ի վիճակի էր մի քանի րոպեում ազատել մարդուն բազմաթիվ հիվանդություններից։ Հնագիտական տվյալները վկայում են, որ հենաշարժողական ապարատի վնասվածքների դեպքում բժշկական մանիպուլյացիաները կիրառվել են շուրջ 4000 տարի առաջ Հին Չինաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի ու Հնդկաչինի տարածքում, և Միջերկրածովյան, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի ժողովուրդների մոտ: Ժողովրդական բուժողները «տեղն էին գցում պորտը», «ուղղում էին ողերը», «բարձրացնում էին ստամոքսը» և այլն։ Հետաքրքիր է այս կապակցությամբ նշել, որ Հայաստանում նման «մասնագետները» կոչվում էին «սնխչի», Ռուսաստանում «костоправ», իսկ անգլերենում օստեոպաթներն ու քիրոպրակտիկները անվանում էին «bonesetters», ինչը նշանակում է նույնը։ XIX դարի երկրորդ կեսից սկսած, մանուալ թերապիան նոր զարգացում է ստանում քիրոպրակտիկների և օստեոպաթների դոկտրիններում (հուներեն՝ «hiro» — ձեռք, «os» — ոսկոր): 1882 թ. Անդրե Սթիլը Կիրսկվիլում (ԱՄՆ) բացել է օստեոպաթիայի առաջին բժշկական դպրոցը։ Ուսման տևողությունը մոտ 2 տարի էր։ Դպրոց են ընդունել առանց բժշկական կրթության: 1895-ում Դ. Պալմերը ԱՄՆ-ում բացեց առաջին քիրոպրակտիկների բժշկական դպրոցը, նույնպես առանց բժշկական կրթության անհատների համար: 1963 թ. թվականին Գերմանիայում (ք. Համմ) բացվել է մանուալ թերապիայի կլինիկա։ 1970 թ. Maigne առաջարկել է ստեղծել մանուալ բժշկության դասընթաց Փարիզի բժշկական ֆակուլտետում: Դասընթացի տևողությունը այն ժամանակ 5 ամիս էր, այնուհետև երկարաձգվեց մինչև 1 տարի: Մանուալ բժշկության միություններ առաջացել են Բելգիայում, Ավստրիայում, Դանիայում, Իտալիայում: 1965 թ. սեպտեմբերին Լոնդոնում տեղի ունեցավ մանուալ բժշկության միջազգային ֆեդերացիայի՝ ՄՖՄՄ-ի (FIMM) 1-ին հիմնադիր համագումարը։
Ընդհանուր առմամբ, ամբողջ մանուալ բժշկությունը հիմնված է «երեք կետերի» վրա, որոնք արտացոլված են «MAN» հապավոմամբ (M — «Մեխանիկա», A — «Անատոմիա», N — «Նյարդաբանություն»). «առաջին կետը» բիոմեխանիկան է, «երկրորդ կետը» անատոմիան է և «երրորդ կետը» նյարդաբանությունն է:
Մանուալ թերապիան կայանում է ազդեցության մի քանի հիմնական մեթոդներից, որոնք անհրաժեշտ է առանձնացնել՝
— մոբիլիզացիա (ֆունկցիոնալ շրջափակման վերացում որոշակի մեթոդների կրկնության միջոցով, որոնք վերացնում են մկանների լարվածությունը ու բարելավում արյան հոսքը);
— մանիպուլյացիա (ողնաշարի արագ ցնցումներ, որոնք ուղղված են լարվածության ու ֆունկցիոնալ շրջափակման վերացմանը); — թուլացում (մերսում ու պասիվ մկանային լարվածություն):
Պատմականորեն այդպես ստացվեց, որ հոդերի մանիպուլյացիան համարվել է մանուալ թերապիայի հիմքը: Մանիպուլյացիայից հետո առաջացող շարժման ծավալի ավելացումը, ցավի անհետացումը և մկանների հիպոթոնիան մինչ օրս ամուր պահում են առաջնությունը տպավորիչ և արդյունավետ տեխնիկական հնարքների շարքում: Մանիպուլյացիայի ազդեցության վերաբերյալ ճշմարտությունը ներկայումս հաստատված է: Շարժման ծավալի ավելացումը, պերիարտիկուլյար մկանների հիպոթոնիան ու հիպոալգեզիան համատեղ հոդի գոտում տեղի է ունենում մենիսկոիդի ազատման արդյունքում, ինչնը հանգեցնում շրջափակումը ֆիքսած մկանների թուլացմանը, իսկ հոդի ցավոտության նվազումը կապված է նոցիցեպտիվ հոսքի նվազեցման ու պրոպրեոցեպտիվ աֆերենտացիայի ավելացման հետ, որոնք բարձրացնում են հականոցիցեպտիվ համակարգերի գործունեությունը: Մանուալ թերապիան կիրառվում է դիսկոգեն, վերտեբրո-բազիլյար և սկոլիոտիկ հիվանդությունների, ինչպես նաև վիսցերալ պաթոլոգիայի դեպքում:
Ողնաշարի մանուալ թերապիայի տեխնիկայի և մեթոդների կոնկրետ տեսակները նշանակում է բժիշկը հիվանդի ամբողջական հետազոտությունից՝ կլինիկական, նյարդաբանական, օրթոպեդիկ, ճառագայթային և հատուկ մանուալ ախտորոշման հետո։ Մանուալ թերապիայի մեթոդի օգտագործումը նպաստում՝ — ողնաշարային շարժողական սեգմենտների դիրքի և շարժունակության վերականգնոմանը և դիսկո-ռադիկուլյար հակամարտության վերացմանը և, որպես հետևանք, ռեֆլեկտոր և կոմպրեսիոն մկանային համախտանիշների վերացմանը, որոնք հաճախ նյարդաբանական խանգարումների առաջացմամբ արտացոլվում են ցավային համախտանիշներով; — մկանների ռեգիոնալ պոստուրալ անհավասարակշռության կարգավորմանը, հիպոթոնիկ մկանների տոնուսի և ուժի վերականգնմանը, կրճատված մկանների հիպերտոնուսի նվազեցմանը և անոթային-նյարդային գոյացությունների սեղմման վերացմանը: