ՄԱՇԿԻ ՏԱՐԲԵՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՊԱԹՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ
ԱԽՏՈՐՈՇՄԱՆ և ԲՈւԺՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՀԱՄԱԿԱՐԳ

«ԱլտՄեդ»Բիոռեվիտալիզացիա, Բոտուլինոթերապիա, Դերմատոսկոպիա, Մեզոթերապիա, Ասեղային RF-լիֆտինգ, Պլազմոլիֆտինգ, Պիլինգներ, Մաքրումներ, Դիետոթերապիա, Ֆիզիոթերապիա, Մերսում, Ռեֆլեքսոթերապիա, Կավաբուժություն, Տեյպինգ

logo-sm

«ԱլտՄեդ»

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ, ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ
ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԻՆՏԵԳՐՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԽՆԱՄՔ
ՀՄՈՒՏ ԵՎ ԲԱՐՁՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԺԻՇԿՆԵՐ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՑԻԵՆՏԻ
ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐ

  

Մաշկաբանական կոսմետոլոգիա (գիտություն է, որն ուսումնասիրում է կոսմետոլոգիական պրոցեդուրաների ազդեցությունը մաշկի վրա՝ այսպես է լատիներենից թարգմանվում «դերմատակոսմետոլոգիա» տերմինը) կլինիկական բժշկության մի ճյուղ է, որը զբաղվում է մաշկի խնդիրների բուժական և վիրաբուժական վերացմամբ:

ՄԵՐ ՄԱՍԻՆ

  «ԱլտՄեդ» բժշկական կենտրոնում ցուցաբերվում է դերմատոկոսմետոլոգիական օգնություն ախտորոշիչ, թերապևտիկ և վերականգնողական միջոցառումների համալիրի տեսքով՝ ֆիզիոթերապևտիկ, ներարկայինՙ կոսմետոլոգիական և այլընտրանքային մեթոդների և պրոցեդուրաների միջոցով, որոնք ուղղված են մարդու մարմնի ամբողջական հյուսվածքների (մաշկի և դրա հավելումների, ենթամաշկային ճարպային հյուսվածքի և մակերեսային մկանների) կառուցվածքային ամբողջականության և ֆունկցիոնալ գործունեության պահպանմանը և/կամ վերականգնմանը:

ԱԽՏՈՐՈՇՈւՄ

   Մաշկը մարդու մարմնի առավել ընդարձակ օրգանն է: Քանի որ մաշկի ամբողջ մակերեսը տեսանելի է, մաշկաբանը կարող է իրականացնել ուղղակի տեսողական փորձաքննություն, որը կարող է լրացվել տարբեր ուսումնասիրություններով (արյան ստուգում, բիոպսիա, ալերգիկ նմուշներ): Դերմատոսկոպիան (կամ էպիլյումինեսցենտային միկրոսկոպիա) մաշկի մակերեսային վնասվածքների ոչ-սպառիչ գործիքային փորձաքննություն է, օգտագործելով հատուկ սարք` դերմատոսկոպ:

Դերմատոսկոպիա

Դերմատոսկոպիայի ընթացքում բժիշկը գնահատում է պաթոլոգիական նորագոյացությունների պարամետրերը՝ դրանց կառուցվածքը, գույնը, ռելիեֆը, չափերը, ուրվագծերը և սահմանների հստակությունը: Դերմատոսկոպիան օգտակար է մաշկի բարորակ և ուռուցքային նորագոյացությունների դիֆերենցիալ ախտորոշման համար:

ԹԵՐԱՊԻԱ

    Մաշկային հիվանդությունների բուժումը պետք է լինի համապարփակ՝ օգտագործելով էթոլոգիական, պաթոգենետիկ և սիմպտոմատիկ միջոցներ, ինչպես նաև համակցված՝ ընդհանուր և տեղական:
Մաշկաբանական հիվանդների բուժման ժամանակ, բացի դեղորայքային, լայնորեն օգտագործվում են ազդեցության ոչ դեղորայքային մեթոդներ։ Թերապևտիկ դերմատոկոսմետոլոգիան իր զինանոցում պարունակում է՝ արտաքին կոսմետիկ միջոցների օգտագործման կոսմետոլոգիական մեթոդներ՝ մաշկը մաքրելու, սնուցելու, խոնավացնելու և տոնուսավորելու համար (տարբեր դիմակներ, մերսումներ, մաշկի մաքրում, պիլինգներ և այլն); ներարկման մեթոդներ (մեզոթերապիա, բոտուլինոթերապիա, պլազմոլիֆտինգ և այլն); ֆիզիոթերապևտիկ մեթոդներ (լազերային թերապիա, իոնոֆորեզ, ուլտրաձայնային թերապիա, միկրոհոսանքային թերապիա, տեյպինգ, մերսում և այլն); այլընտրանքային մեթոդներ (ռեֆլեքսոթերապիա, դիետոլոգիա, ասեղնաբուժություն, կավաբուժություն, բուսաբուժություն և այլն):

Ներարկման մեթոդներ

 Պլազմոլիֆթինգ

   Բիոռեվիտալիզացիան կոսմետիկ պրոցեդուրա է, որի նպատակն է պայքարել ջրազրկման և մաշկի ծերացման դեմ։ Սա հիալուրոնաթթվի վրա հիմնված պատրաստուկների ներարկումն է մաշկի խորը շերտերին, որը պահպանում է ջուրը, կանխում է կոլագենի և էլաստինի մանրաթելերի քայքայումը և սկսում բջիջների բնական վերածնման գործընթացը։ Մաշկը դառնում է հարթ, առողջ, բարելավվում է նրա վիճակն ու որակը։ Ամենից հաճախ օգտագործվում է ներարկման տեխնիկա, պրոցեդուրայի ընթացքում բժիշկը հիվանդի մաշկի տակ ներարկում է հիալուրոնաթթվի վրա հիմնված դեղամիջոց՝ ճշգրիտ ներարկումներով: Ներարկվող դեղերի կազմը սովորաբար բաժանվում է 2 խմբի՝ բիոռեներ (ավելի քիչ հիալուրոնաթթու, բայց նաև ամինաթթուներ և պեպտիդներ); բիոռեվիտալիզատորներ (պարունակում է միայն հիալուրոնաթթու):

  Բոտուլինոթերապիան մկանային սպազմով, ցավով և վեգետատիվ դիսֆունկցիայով արտահայտված հիվանդությունների բուժման մեթոդ է՝ օգտագործելով բոտուլինային տոքսին: Դեղամիջոցի հիմնական ազդեցությունը բնական ֆիզիոլոգիական ծերացման գործընթացների դանդաղեցումն է: Բոտոքսի արդյունքը երիտասարդացումն է, մաշկի հարթեցումը և դեմքի ցանկացած, նույնիսկ ամենախորը կնճիռների անհետացումը: Բոտուլինով թերապիայի արդյունքները կարող են տևել մեկ տարի և նույնիսկ ավելի: Բոտուլինումի տոքսինը օգտագործվում է դեմքի ասիմետրիաները ու ուրվագծերը շտկելու, սպիները բուժելու համար և այլն։

   Մեզոթերապիան ինվազիվ ոչ վիրաբուժական մեթոդ է բժշկական և էսթետիկ բժշկության մեջ, որն օգտագործում է դեղագործական և հոմեոպաթիկ դեղամիջոցների, բուսական էքստրակտների, վիտամինների և այլ բաղադրիչների միկրոներարկումներ (0,1 մլ-ից ոչ ավելի) ենթամաշկային ճարպի մեջ՝ մեսոդերմա (մաշկի միջին շերտ): Այն իրենից ներկայացնում է դեղամիջոցների փոքր չափաբաժինների ներմաշկային ներածությանտեխնիկա պաթոլոգիական ֆոկուսի օջախում: Մեզոթերապիայի ներարկումներն ուղղված են ինչպես բուն ներարկվող դեղամիջոցի ազդեցությանը, այնպես էլ մաշկի վրա կենսաբանական ակտիվ կետեների խթանմանը: Դեղերի ցանկը, որոնք կարող են կիրառվել այս մեթոդով, շատ լայն է: Ամենից հաճախ մեզոթերապիայի դեղամիջոցը «մեզոկոկտեյլլ» է, որը կազմվում է ըստ հաճախորդի անհատական ​​կարիքների՝ պրոցեդուրայից առաջ:

   Պլազմոլիֆթինգ, PRP-թերապիա (PlateletRichPlasma). Թրոմբոցիտներով հարուստ պլազման (կրճատ՝ PRP) արյան պլազմա է՝ թրոմբոցիտների ավելացված պարունակությամբ: PRP-ն արագացնում է բուժման գործընթացները տարբեր հյուսվածքներում: PRP-ն 100% կենսահամատեղելի է և անվտանգ է հիվանդի համար, քանի որ այն ստացվում է իր սեփական պլազմայից: Պլազմոլիֆթինգը կիրառվում է ծերացման ախտանիշների ժամանակ (չոր մաշկ, կնճիռներ, մաշկի նոսրացում, անհավասար պիգմենտացիա, տոնուսի անկում և թուլացած մաշկ), մաշկի ֆոտովնասման ախտանիշներ (պիգմենտային բծեր, մաշկի խտացում կամ հիպերկերատոզ, կնճիռներ), պզուկների և դրա հետևանքների (սպիներ և ձգվող նշաններ) և այլն:

  Ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ

 

Լազերային թերապիա

  Ասեղային RF-լիգտինգ — դա ապարատային ժամանակակից կոսմետոլոգիայում ոչ վիրաբուժական երիտասարդացման ամենահայտնի ոլորտներից մեկը: RF-լիֆթինգ – փոփոխությունների թերապիա, հիմնված էպիդերմիսի տակ մաշկի խորը շերտերի (դերմիս և հիպոդերմիս) տաքացնելու ռադիոալիքային մեթոդի վրա: Տեխնոլոգիան հիմնված է որոշակի երկարության և հաճախականության էլեկտրամագնիսական ալիքների ազդեցության վրա: Այս դեպքում մշակման են ենթարկվում ինչպես դերմիսը, այնպես էլ դրա տակ գտնվող ամենախոցելի գոտիների ենթամաշկային ճարպային հյուսվածքը, որտեղ ամենից հաճախ առաջանում են ցելյուլիտ և պարկերը: Դա դեմքի տարածքներ են (ճակատ, այտեր, քտաշրթնային եռանկյունի, կզակ և պարանոց) և իրան (որովային, ներքին ազդրեր, կողքեր (զստային կոնքի ոսկորների վերևում):  

   Լազերային թերապիան հիվանդի մարմնի մաշկի որոշակի հատվածների բուժումն է կենտրոնացված լույսի ճառագայթով, որը ներծծվում է մելանինի պիգմենտով դերմիսի հյուսվածքներում՝ վերածվելով ջերմային էներգիայի: Նման ազդեցության շնորհիվ մարմնում սկսվում են ֆոտոդինամիկ գործընթացներ։ Լազերային թերապիան կիրառվում է էսթետիկ կոսմետոլոգիայում՝ որպես ինքնուրույն պրոցեդուրա կամ այլ մեթոդների (օրինակ՝ վակուումային կամ մագնիսական թերապիայի) հետ համատեղ՝ հիվանդի մաշկի վիճակն ու տեսքը բարելավելու համար։ Լազերային թերապիան թույլ է տալիս ազատվել մաշկի հետևյալ էսթետիկ թերություններից՝ արտահայտված պիգմենտացիա; կնճիռների նուրբ ցանց; շերտեր, ձգվող նշաններ և սպիներ; խցանված ծակոտիներ, հետակներ; սև կետեր; մարմնի և դեմքի ավելորդ մազեր:

Կոսմետոլոգիական պրոցեդուրաներ

  Դեմքի պրոֆեսիոնալ մաքրումը ամենապահանջված պրոցեդուրաներից մեկն է։ Այն թույլ է տալիս հասնել խորը մաքրման կեղտից, մաշկի ճարպից եւ կերատինացված բջիջներից: Պրոցեդուրան լուծում է մի քանի խնդիր՝ կեղտի մասնիկների և էպիդերմիսի մեռած բջիջների հեռացում; մաշկի ճարպի ձևավորման գործընթացների դանդաղեցում; ընդլայնված ծակոտիների նեղացում; պզուկների և կոմեդոնների հեռացում: Գոյություն ունեն դեմքի մաքրման երեք տեսակ՝ մեխանիկական կամ ձեռքով (կոմեդոնների և պզուկների հեռացում ձեռքով կամ բժշկական գործիքներով); ապարատային (վակուումային, ուլտրաձայնային և գալվանական); քիմիական մաքրում (սա մաշկի պիլինգ է թույլ թթուների լուծույթներով): Որպեսզի մաշկը միշտ խնամված տեսք ունենա, մաքրումը պետք է պարբերաբար իրականացվի: Իսկ պրոբլեմային մաշկ ունեցող, պզուկներով և սև կետերով մարդկանց համար նման պրոցեդուրան ցուցված է առնվազն ամիսը մեկ անգամ։

   Պիլինգպիլինգը կոսմետոլոգիայում (անգլերեն` «peel»  — «քերել») կամ էքաֆոլիացիան (անգլերեն՝ «exfoliation») դա մաշկի կերատինացված վերին շերտի հեռացումն է, շերտազատումը, մաշկի մահացած բջիջների և մաշկի մակերևույթից կուտակված կեղտի հեռացումը, ինչպես մաշկի վերականգնումը արագացնելու, այնպես էլ մաշկի պատնեշի խորը մաքրումը ապահովելու համար: Պիլինգը օգտագործում է մաշկի բնական թարմացվելու և վերականգնվելու կարողությունը: Մաշկի նույնիսկ ամենափոքր վնասը խթանում է նոր կառույցների ձևավորման սինթեզը: Այս գործընթացին կարելի է հասնել մեխանիկական կամ քիմիական միջոցներով, ինչպիսիք են միկրոդերմաբրազիան կամ քիմիական պիլինգը:

Այլընտրանքային մեթոդներ

 Կոսմետիկ ասեղնաբուժություն

   Ռեֆլեքսոթերապիա կամ ասեղնաբուժուժական լիֆթինգ – դա կոսմետոլոգիական ասեղնաբուժություն է՝ մաշկի բնական երիտասարդացման մեթոդ՝ հիմնված դեմքի ասեղնաբուժության (բիոակտիվ կետերի) խթանման վրա։ Ասեղնաբուժության ազդեցությունը դեմքի մաշկի վրա օգնում է նվազեցնել ծերացման նշանները՝ առանց օրգանիզմ մտցնելու տարբեր դեղամիջոցներ; գործնականում ցավ չի առաջացնում (անզգայացման կարիք չկա); ատրավմատիկ և բացարձակապես անվտանգ է; չի առաջացնում կողմնակի բարդություններ (դերմատիտ, ասթմա, ալերգիկ ռեակցիաներ և այլն): Նախնական կետային մերսումը կոսմետիկ ասեղնաբուժության պրոցեդուրան դարձնում է ավելի քիչ ցավոտ: Մեծ նշանակություն ունեն ասեղի հաստությունը և նյութը, որից այն պատրաստված է, ինչպես նաև ազդեցության խորությունը։ Ասեղնաբուժությամբ լիֆթինգը իրականացվում է 0,2 մմ տրամագծով ասեղների միջոցով: Ասեղնաբուժության լիֆթինգի գործիքները պատրաստված են պողպատից, արծաթից, ոսկուց: Ասեղները տեղադրվում են մաշկի մեջ և մնում այս դիրքում 20 րոպե: Կախված մարմնի ընդհանուր վիճակից և մաշկի տեսակից՝ մասնագետը ընտրում է ասեղներ որոշակի նյութից և որոշում է սեանսների օպտիմալ քանակը:

Բարի գալուստ «ԱլտՄեդ»
վերականգնողական, կանխարգելիչ և ավանդական բժշկության կենտրոն

Մեզ դիմում են նրանք,
ովքեր լուրջ են մոտենում իրենց առողջական խնդիրներին,
ում հիվանդությունը ճշգրիտ չի ախտորոշվել,
ովքեր լիարժեք չեն ապաքինվել,
քանի որ մենք գիտենք, ինչպես կանխարգելել
և բուժել տաբեր հիվանդություններ:

Հասցե. 0033, ՀՀ, Երևան, Արաբկիր, Հ. Հակոբյան փող. 3/15.
Հեռախոս. + (374-91) 421-002, + (374-93)-229292.
E-mail: info@altmed.am
Web-site: www.altmed.am
Facebook: ​​​​​​​https://www.facebook.com/altmedcentre/
Instagram: https://www.instagram.com/altmed_medcenter/
LinkedInhttps://www.linkedin.com/in/alt-med-290b35189/
Youtube: https://www.youtube.com/channel/UCCflVXfdIspRSkXXpvMAKyA