ՏԱՐԲԵՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՊԱԹՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ
ԿՈՄՊԼԵՔՍ ԿԻՆԵԶԻՈԹԵՐՊԵւՏԻԿ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Կինեզիոթերապիա՝ պրոֆ. Բուբնովսկու և «Էկզարտ»-ի մեթոդներ, iLs-թերապիա, ԷՄԳ-ԲՈՍ թերապիա, Վոյտայի մեթոդ, Բոբատ թերապիա, ՀԻԹ և իզոմետրիկ կինեզիոթերապիա:
Մերսում՝ դասական, սեգմենտավոր, կետային, վակուումային, արոմատիկ, լիմֆոդրենաժային, ստորջրյա ցնցուղ-մերսում և պարավերտեբրալ մկանների հիդրոմերսում, ոտնաթաթերի ռեֆլեքսոթերապիա:
«ԱլտՄեդ»
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ, ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ
ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԻՆՏԵԳՐՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԽՆԱՄՔ
ՀՄՈՒՏ ԵՎ ԲԱՐՁՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԺԻՇԿՆԵՐ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՑԻԵՆՏԻ
ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐ
Կինեզիոթերապիա (հունարեն. «kinesis» — շարժում + «therapy» — բուժում, «բուժում շարժման միջոցով») — սա հիվանդությունների բուժումն ու կանխարգելումն է ռացիոնալ շարժման միջոցով, ինչպես նաև մկանների, կապանների, հոդերի, սրտի, արյան անոթների օպտիմալ աշխատանքի և ճիշտ կեցվածքի վերականգնում, ցավի զարգացման մեխանիկական պատճառների և ներքին օրգանների գործառույթների խանգարումների վերացում:
Մերսում (ֆրանսերեն. «masser» — շփում) հյուսվածքների և օրգանների վրա մեխանիկական և ռեֆլեքտոր ազդեցության տեխնիկաների մի ամբողջություն` շփման, ճնշման, թրթռման տեսքով, որոնք իրականացվում են ուղղակիորեն ինչպես ձեռքերով, այնպես էլ հատուկ սարքերով:
ՄԵՐ ՄԱՍԻՆ
«ԱլտՄեդ» բուժ. կենտրոնում հիվանդներին տրամադրվում է համալիր կանխարգելիչ, բուժական և վերականգնողական օգնություն` բուժման ժամանակակից և այլընտրանքային դեղորայքային և ոչ դեղորայքային մեթոդների կիրառմամբ:
ԱԽՏՈՐՈՇՈւՄ
— Օստեոդենսիտոմետրիա` օստեոպենիայի, օստեոպորոզի և ճարպակալման աստիճանի և տեղայնացման որոշումը «DEXA»-ռետգենային օստեոդենսիտոմետրիայի միջոցով («ոսկե ստանդարտ» օստեոպորոզի և կոտրվածքների ախտորոշման, ինչպես նաև բուժման արդյունավետության գնահատման մեջ) օգտագործելով Հայաստանում միակ` «DMS» ֆիրմայի «STRATOS» (Ֆրանսիա) երկէներգետիկ բազմասայթային օստեոդենսիտոմետրի սարքը:
«STRATOS» դենսիտոմետր («DMS», Ֆրանսիա)
— ԷՆՄԳ ախտորոշում` ծայրամասային նյարդերի և մկանների կառուցվածքային և ֆունկցիոնալ վիճակի հետազոտություն ստիմուլյացիոն էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի մեթոդով:
— Սոնոգրաֆիա` հոդերի ուլտրաձայնային հետազոտություն «General Electric» (ԱՄՆ) ընկերության «Logiq F8» ժամանակակից ապարատի միջոցով:
— Անտրոպոմետրիա՝ մարմնի անատոմիական թերությունների (սկոլիոզ, կիֆոսկոլիոզ, կեցվածքի խախտումներ և այլն) և ոչ օպտիմալ շարժման ստերեոտիպի հայտնաբերում՝ սոմատոսկոպիայի մեթոդով. հարթաթաթության տեսակի և աստիճանի որոշում՝ պլանտոգրաֆիայի մեթոդով:
ԿԻՆԵԶԻՈԹԵՐԱՊԻԱ
«ԱլտՄեդ» բժշկական կենտրոնում մասնագետների բազմադիսցիպլինար թիմը իրականացնում է նաև տարբեր հենաշարժական ապարատի տարածված հիվանդությունների ախտորոշում, բուժում և վերականգնում` արթրիտներ, արթրոզներ, պերիարթրիտներ, բուրսիտներ, ռևմատոիդ արթրիտ, պոդագրա, Բեխտերևի հիվանդություն և այլն:
Կինեզիոթերապիա` ողնաշարի, մկանների և հոդերի ֆունկցիայի խանգարումների բուժում օգտագործելով դոկտոր Բուբնովսկու «ՄՏԲ» (Ռուսաստան) բազմաֆունկցիոնալ մարզասարքը, և «Շլինգենտիշ» (Գերմանիա) կամ «Էքզարտա» (Ռուսաստան) մարզասարքի վրա հոդերի հատուկ ձգումների, Վոյտայի, Բոբատ-թերապիայի և iLs-թերապիայի մեթոդների կիրառմամբ:
Մեխանոթերապիա (հունարեն. «mechano» — մեխանիզմ + «therapy» — բուժում) — հատուկ միջոցների (ապարատներ, մարզասարքեր) օգնությամբ բուժական, կանխարգելիչ և վերականգնողական վարժությունների համալիր` հոդերի, անհատական մկանների և դրանց խմբերի շարժունակությունը բարելավելու համար` հիվանդի ֆունկցիոնալ հարմարվողականությունը բարձրացնելու համար:
— Բուբնովսկու մեթոդաբանությունը, որը հիմնված է որոշակի հաջորդականության և աստիճանականության սկզբունքի համաձայն շարժումների կատարման վրա, օգտագործելով դոկտոր Բուբնովսկու «ՄՏԲ» (Ռուսաստան) բազմաֆունկցիոնալ մարզասարքը: Հենաշարժական համակարգի հիվանդությունների բուժումը հիմնված է խորը մկանների գործունեության վերականգնման վրա: Համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ մկանային-կմախքային համակարգի հիվանդությունների բուժման և շտկման մեջ հիմնական ուղղիչ գործոնը հնչեց «Բուբնովսկու եռյակը»` ուժային բեռ + ձգում + աերոբիկա, և ապացուցվեց, որ անհրաժեշտ է օգտագործել ուժային շարքի մարզասարքեր` որպես հիմնական բուժական միջոցներ: Միևնույն ժամանակ, ամբողջ բուժական գործընթացի հիմնական հերոսը միշտ հիվանդն է։ Բոլոր բեռները խստորեն դոզավորվում են, վարժությունները աստիճանաբար բարդանում են, քայլ առ քայլ:
դոկտոր Բուբնովսկու «ՄՏԲ» բազմաֆունկցիոնալ մարզասարքը
— ԿՀԿ-թերապիայի (կենսաբանական հետադարձ կապ) նպատակով կիրառվում են «Բիո-Բիտտման» ու «Միոտոնիկ» (Ռուսաստան) ծրագրա-ապարատային համալիրները. Հենաշարժական ապարատի հիվանդությունների ախտորոշում և բուժում՝ էլեկտրոմիոգրամմայի (ԷՄԳ-ԿՀԿ) միջոցով: ԿՀԿ-թերապիայի մեթոդը օգտագործվում է մկանային–կմախքային համակարգի հիվանդությունների բուժման մեջ (կեցվածքի խանգարում, 1-2 աստիճանի սկոլիոզ, կոնքի և ողնաշարի համակցված դեֆորմացիաներ և այլն):
ԿՀԿ-թերապիա
— iLs-թերապիա կամ ինտեգրված ունկնդրման համակարգեր (Integrated Listening Systems). դա բազմազգայական ծրագիր է` ուղեղի աշխատանքը, փոխկապակցվածությունը և ուժը բարելավելու համար: Ինտեգրված ունկնդրման համակարգերի ծրագիրը ձայնային թերապիայի տեսակ է, որը նման է լսողական ինտեգրման դասընթացին և Տոմատիսի մեթոդին: Օգտագործելով նեյրոպլաստիկության խթանումը որպես թերապևտիկ ծրագրերի հիմք ուղեղի աշխատանքը բարելավելու համար iLs-թերապիան օգտագործում է զտված երաժշտություն և շարժում, որը ուղեղի փոփոխման և հարմարվելու ունակությունն է’ ի պատասխան խթանման:
— ՀԻԹ (հետիզոմետրիկ թուլացում կամ հետիզոմետրիկ մկանների թուլացում). օգտագործվում է շարժման խանգարումների շտկման մեջ` ցավ, հոդերի, մեջքի և պարանոցի շարժունակության սահմանափակումներ, կեցվածքի խանգարում, գլխապտույտ և միոֆասիալ ցավային համախտանիշ:
ՄԵՐՍՈւՄ
«ԱլտՄեդ» բժշկական կենտրոնում օգտագործվում են ժամանակակից արևմտյան գիտական տեխնոլոգիաները.
— Հիդրոթերապիա (ջրային բուժում). ստորջրյա ցնցուղ-մերսում ու հարողնաշարային մկանների մերսում, ողնաշարի ստորջրյա ձգում (տրակցիոն թերապիա),և ֆոտոթերապիա՝ (գունային սպեկտրի ազդեցությունը օրգանիզմի վրա), օգտագործելով «Օրբիտա» ընկերության (Ռուսաստան) «Ակվատրակցիոն» բազմաֆունկցիոնալ հիդրոմերսման համալիրը:
«Ակվատրակցիոն» ջրամերսման համալիր
— Մերսում` դասական (մարմնի ամբողջ մակերեսի ձեռքով մերսում (ընդհանուր մերսում) կամ դրա առանձին գոտիների (տեղային մերսում). սեգմենտային (ազդեցությունը ողնուղեղի հատվածի մակարդակում). վակուումային (հատուկ բանկաների կամ վակուումային ապարատի օգնությամբ). ապարատային (կատարվում է հատուկ սարքերի օգնությամբ). արոմատիկ (մերսման տեխնիկայի համադրություն եթերայուղերի օգտագործմամբ, մինչդեռ անուշաբույր յուղերի ընտրությունը կատարվում է կախված մաշկի առանձնահատկություններից և տեսակից). լիմֆադրենաժային ձեռքով կամ ապարատային (նաև օդաճնշական մերսում կամ պրեսոթերապիա) մերսման տեսակներից մեկը, որը ներառում է միջբջջային տարածությունից ավելորդ հեղուկի և նյութափոխանակության այլ ապրանքների հեռացում. կետային (կամ ակւպրեսսուրա) ձեռքի ազդեցություն մարմնի հատուկ կենսաբանորեն ակտիվ տարածքների վրա. ՎԹՌ (կամ ոտքի թաթերի ռեֆլեքսոլոգիա):
«ԱլտՄեդ» բժշկական կենտրոնում կիրառվում է նաև ժողովրդական բժշկության դարերի փորձը`Մանուալ թերապիա (մկանային-կմախքային ցավերի բուժման «մանուալ» մեթոդաբանություն): Օստեոպաթիա (բուժման համակարգ, որը հիմնված է մկանային-կմախքային կառուցվածքի և օրգանների գործունեության միջև կապի գաղափարի վրա): Կիրառական կինեզիոլոգիա (մանուալ մկանային փորձարկում մարմնի «առողջության եռյակը»` կառուցվածքը, քիմիան և հոգեբանությունը գնահատելու համար): Յոգա (ֆիզիկական և շնչառական վարժությունների համալիր` հնդկական ավանդական բժշկությունից ասանա (ստատիկ կեցվածքներ) պահելու համար):
Օստեոպաթիա
Բարի գալուստ «ԱլտՄեդ»
վերականգնողական, կանխարգելիչ և ավանդական բժշկության կենտրոն
Մեզ դիմում են նրանք,
ովքեր լուրջ են մոտենում իրենց առողջական խնդիրներին,
ում հիվանդությունը ճշգրիտ չի ախտորոշվել,
ովքեր լիարժեք չեն ապաքինվել,
քանի որ մենք գիտենք, ինչպես կանխարգելել
և բուժել տաբեր հիվանդություններ:
Հասցե. 0033, ՀՀ, Երևան, Արաբկիր, Հ. Հակոբյան փող. 3/15.
Հեռախոս. + (374-91) 421-002, + (374-93)-229292.
E-mail: info@altmed.am
Web-site: www.altmed.am
Facebook: https://www.facebook.com/altmedcentre/
Instagram: https://www.instagram.com/altmed_medcenter/
LinkedIn: https://www.linkedin.com/in/alt-med-290b35189/
Youtube: https://www.youtube.com/channel/UCCflVXfdIspRSkXXpvMAKyA