ԱԽՏՈՐՈՇՄԱՆ և ԲՈՒԺՄԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՀԱՄԱԿԱՐԳ
Մանուալ թերապիա. Օստեոպաթիա. Կիրառական կինեզիոլոգիա. Ռեֆլեքսոթերապիա. Վակուումային թերապիա. Ֆարմակոպունկտուրա. Հոմեոպատիա. Ֆիտոթերապիա. Արոմաթերապիա (բուժում անուշաբույր յուղերով). Այուրվեդա. Յոգա. Մեդիտացիա. Իռիդոախտորոշում. Պուլսոախտորոշում. Ապիթերապիա (բուժում մեղվասննդամթերքով). Հիջամա (արյունառություն). Հիրուդոթերապիա (տզրուկաբուժություն). Ցեխաբուժություն, Կավաբուժություն:

«ԱլտՄեդ»
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ, ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ
ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԻՆՏԵԳՐՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԽՆԱՄՔ
ՀՄՈՒՏ ԵՎ ԲԱՐՁՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԺԻՇԿՆԵՐ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՑԻԵՆՏԻ
ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐ
Ըստ ԱՀԿ-ն (Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն) սահմանման, կոմպլեմենտար (ժողովրդական, ավանդական կամ այլընտրանքային) բժշկությունը ներառում է «տարբեր մոտեցումներ, գիտելիքներ ու հավատալիքներ, ինչպես նաև իրենց ծագման բնույթով բուսական, կենդանական և/կամ հանքային դեղորայքային միջոցներ, հոքեվոր թերապիա, մանուալ բուժում ու վարժություններ, որոնք կապված են առողջության հետ և կիրառվում են առանձին կամ համակցված՝ բարեկեցության պահպանման, ինչպես նաև հիվանդությունների բուժման, ախտորոշման և կանխարգելման նպատակով»:
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Բացի ժամանակակից գիտական բժշկությունից, համամարդկային գիտելիքի գանձարանում պահպանվել է նաև ժողովրդական բժշկության հարուստ ժառանգությունը, որը վերջին տարիներին արժանանում է ավելի ու ավելի մեծ թվով բժիշկների և հիվանդների ուշադրությանը: Ժողովրդական բժշկությունը ներառում է տարբեր երկրներում դարերի ընթացքում կուտակված և սերնդից սերունդ փոխանցվող ախտորոշման և բուժման մեթոդներին և միջոցներին առնչվող գործնական փորձը։ Ժողովրդական, ավանդական և այլընտրանքային բժշկության ախտորոշիչ և բուժական շատ մեթոդներ արդյունավետորեն կիրառվում են «ԱլտՄեդ» բժշկական կենտրոնում:
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Իռիդոախտորոշում
Այլընտրանքային ախտորոշումը դա մարդու օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի գնահատումն է և դեղորայքային տեստավորման կատարումն է զարկերակային ախտորոշման, աուրիկուլյառ ախտորոշման, Սու-Ջոկ ախտորոշման, իրիդոախտորոշման և Վեգետատիվ ռեզոնանսային տեստավորման միջոցով: Վեգետատիվ ռեզոնանսային տեստը թույլ է տալիս իրականացնել դեղորայքի, սննդամթերքի և այլն անհատական ընտրությունը ու տեստավորումը, գնահատելով դրանց գործողության արդյունավետությունը, համատեղելիությունը, օպտիմալ դոզան ու հնարավոր կողմնակի բարդությունները կոնկրետ հիվանդի մոտ: Այլընտրանքային ախտորոշման մեթոդները թույլ են տալիս. գնահատել օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակը, բացահայտելով նույնիսկ նախնական փոփոխությունները. անցկացնել վարակիչ հիվանդությունների էթիվոլոգիական ախտորոշումը. բացահայտել տոքսիկ ազդեցությունները եւ հոգեկան-էմոցիոնալ խանգարումները. որոշել է ուռուցքների առկայությունը և ձևավորման հակվածությունը. հայտնաբերել ալերգիկ ռեակցիաները եւ ալերգենները. որոշել օրգանիզմի մեջ միկրոտարրերի, վիտամինների, հորմոնների և ֆերմենտների պակասը:
ԹԵՐԱՊԻԱ
ՌԵՖԼԵՔՍՈԹԵՐԱՊԻԱ

Ասեղնաբուժություն
Ռեֆլեքսոթերապիա – դա մարդու մարմնի մակերեսի կենսաբանական ակտիվ կետերի վրա (կամ այսպես կոչված ասեղնաբուժության կետեր) ազդելու ախտորոշիչ և բուժական մեթոդների համալիր է: Չժեն-ցզյու թերապիան («չժեն» — ասեղնաբուժություն ու «ցզյու» — այրում) համարվում է ռեֆլեքսոթերապիայի դասական մեթոդը, որը Չինական ավանդական բժշկությունում դիտվում է այսպես կոչված ասեղնաբուժության մերեդիանների համակարգում «չի» կենսական էներգիայի շարժման, և «Ին» ու «Յան» հակադրվող ուժերի խախտված հավասարակշռության կարգավորման միջոց: Ասեղնաբուժության կամ ակուպունկտուրայի մեթոդը (լատիներեն՝ «acus» — ասեղ ու «punctura» — ծակոց) հանդիսանում է մարդու մարմնի (չժեն-ցզյու թերապիա), ձեռքի և ոտքերի (Սու-Դջոկ թերապիա), ականջախեցիների (աուրիկուլոթերապիա), գլխամաշկի (կռանիոպունկտուրա) ասեղնաբուժության կետերում պողպատե ասեղների տեղադրում: Ռեֆլեքսոթերապիայի ժամանակակից տեխնիկան և մեթոդիկան, այժմ արդեն ունի ասեղնաբուժության կետերի վրա ազդեցության մի շարք նոր տարբերակներ, օգտագործելով՝ ցածր լարման էլեկտրական հոսանքները (էլեկտրապունկտուրա), փոփոխական կամ մշտական մագնիսական դաշտեր (մագնիսապունկտուրա), լազեր (լազերապունկտուրա), մետաղական թիթեղների կամ գնդիկների տեղադրում (ցուբոթերապիա), կամ փոքր չափի ասեղներ, որոնք ասեղնաբուժության կետերում մնում են մի քանի օր (միկրոասեղնաբուժություն): Կիրառվում է նաև մեղուների խայթոցը (ապիպունկտուրա) ու տզրուկների ազդեցությունը (հիռուդոպունկտուրա) ասեղնաբուժության կետերի վրա, բանկաներ (վակուումային թերապիա) կամ տարբեր դեղերի ներարկումները (ֆարմակոպունկտուրա): Այս մեթոդի լայնածավալ գլոբալ կիրառումը (այն օգտագործվում է 183 երկրներում ու շրջաններում) բացատրվում է դրա գործնական անվնասությամբ և արդյունավետությամբ, համեմատաբար պարզությամբ, բուժման այլ բուժական մեթոդների լրացման կամ փոխարինելու ունակությամբ:
ՄԱՆՈՒԱԼ ԹԵՐԱՊԻԱ. ՕՍՏԵՈՊԱՏԻԱ, ԿԻՐԱՌԱԿԱՆ ԿԻՆԵԶԻՈԹԵՐԱՊԻԱ

Մանուալ բժշկություն
Մանուալ բժշկություն (լատ. «manus» — ձեռք ու հուն. «therapia» — բուժում, առողջացում)՝ սա հատուկ, հիմնականում ձեռքերի միջոցով, ախտորոշման եւ բուժման մեթոդների համակարգ է, որի նպատակն է հայտնաբերել և վերացնել մարդու հենաշարժական համակարգի խախտումները, որոնք ուղեկցում են բազմաթիվ կլինիկական ախտանիշային համալիրներ: 19-րդ դարի վերջին ԱՄՆ-ում մանուալ բժշկությունը ստացել է նոր զարգացում հիրոպրակտորների ու օստեոպատների ուսմունքներում (հունարեն «hiro» — ձեռք ու «os» — ոսկոր): Մանուալ ախտորոշումը հիմնված է հոդերի շարժունակության ու ֆունկցիոնալ շրջափակման ուղղության հետազոտության, ինչպես նաև մկանային ոլորտի ֆունկցիոնալ վիճակի ու շարժողական ստերեոտիպի ուսումնասիրության վրա: Մանուալ թերապիայի ազդեցության առարկան է՝ շրջելի ֆունկցիոնալ բիոմեխանիկական խախտումները մարդու հենաշարժական ապարատի հիվանդությունների ժամանակ, որոնք տեղայնացված են ողնաշարի շարժքողական հատվածներում, մկանա-ֆասցիալ կառույցներում, ներքին օրգանների ու կրանիո-սակրալ համակարգում: Մանուալ թերապիայի հիմնական ցուցումներ են՝ հոդերի ֆունկցիոնալ շրջափակումը ու դիսկո-ռադիկուլյար հակամարտությունը։ Հակացուցումներ են՝ հենաշարժիչ համակարգի բորբոքման ու թարմ վնասվածքների առկայությունը, միջողային սկավաрակի ճողվածքի սեկվեստրացիա, ռեվմատիզմը և այլն:
ՖԻՏՈԹԵՐԱՊԻԱ, ԱՌՈՄԱԹԵՐԱՊԻԱ

Բուսական դեղամիջոցներ
Ֆիտոթերապիա (հուն. «phyton» — բույս ու «therapia» — բուժում) կամ բուսաբուժություն (herbal medicine), հանդիսանում է ժողովրդական բժշկության ամենահին մեթոդը: Ֆիտոթերապիան բժշկության ուղղություն է, որը հիմնված է պրոֆիլակտիկ կամ թերապևտիկ նպատակով բուժական բույսերի կամ դրանցից ստացված դեղերի (այսպես կոչված ֆիտոպրեպարատների, որոնք պարունակում են ամբողջ բույսից կամ նրա առանձին մասերից առավել ամբողջական արդյունահանված կենսաբանական ակտիվ նյութերի համալիրներ), ուսումնասիրության ու օգտագործման վրա: Բնության ամենաթանկ նվերներից մեկը մարդկանց՝ բուսական աշխարհը, արդեն հնագույն ժամանակներից օգտագործվում է մարդու բուժական և առողջարարական նպատակների համար։ Նրան նաև կոչում են «առողջության մառան» կամ մեծահարուստ դարավոր փորձ, և դա պատահական չէ։ Համաձայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության մասնագետների փորձագիտական գնահատման, մարդու բոլոր հիվանդությունների 75% կարելի է բուժել միայն բուսական ծագման միջոցներով: Բուսաբուժությունը որպես գիտություն հիմնված է երեք աղբյուրների վրա` ժողովրդական ավանդական բժշկություն, կլինիկական դեղաբանություն և բուժական բույսերի դեղաբանություն ու տոքսիկոլոգիա: Բուժիչ բույսերը կարող են կիրառվել է թարմ կամ չորացրած տեսքով, ինչպես նաև դրանցից արդյունահանված ակտիվ նյութերը, օգտագործելով պարզ վերամշակման ճանապարհով, որը պահպանում է բնական համալիրի բաղադրիչների կառուցվածքը՝ ոգեթուրմ, բուժական արգանակ, ջրաթուրմ և այլն:
Արոմաթերապիան՝ դա առողջության ամրապնդման, մարմնի կոսմետիկ խնամքի և բարեկեցության համար առավելապես բույսերից ստացվող բնական եթերային յուղերի օգտագործման հին արվեստ է: Սա մարմնի մեջ ներարկվող անկայուն արոմատիկ նյութերի օգտագործմամբ բուժման մեթոդ է` մաշկի միջոցով (մերսում, լոգարան, կոմպրես և այլն) ու շնչառական համակարգի միջոցով (հոտառություն, շնչում, ինհալացիա):
Դեղաբույսերի թերապևտիկ ազդեցությունը կարող է լինել հակաալերգիկ, հակաբորբոքային, հակասեպտիկ, ցավազրկող, հակապարազիտար, քնաբեր, հակավիրուսային, հանգստացնող և այլն: Այս բաշխումը պայմանական է, քանի որ բուժիչ բույսերի մեծ մասը ունի բազմաֆունկցիոնալ ազդեցություն: Ֆիտոթերապիայի ցուցումներն են՝ օգտագործվում է սիրտանոթային, շնչառական, մարսողական ու միզասեռական համակարգերի օրգանների և հենաշարժական ապարատի տարբեր սուր ու քրոնիկ հիվանդությունների բուժման և կանխարգելման համար. հակացուցումները՝ անհատական անհանդուրժողություն, ալերգիա որոշակի ֆիտոպրեպարատների նկատմամբ և այլն:
ՀՈՄԵՈՊԱԹԻԱ

Հոմեոպաթիկ դեղամիջոցներ
Հոմեոպաթիա նշանակում է «նման հիվանդությանը» (հունարենից՝ «homeo» — նման ու «pathos» — հիվանդություն, պաթոլոգիա), այլընտրանքային բժշկության տեսակ, որը օգտագործում է չափազանց թույլ խտության դեղամիջոցներ, որոնք առողջ մարդկանց մոտ առաջացնում են ախտանիշներ, որոնք նման են պացիենտի հիվանդության ախտանիշներին: Հոմեոպաթիայի հիմքում ընկած առաջին սկզբունքը, որը Սամուել Հաննեմանը սահմանել է ինչպես նույնականության սկզբունք` «Similia similibus curanter» («նմանը բուժվում է նմանով»): Հոմեոպաթիայի երկրորդ սկզբունքային տարբերությունն է՝ բուժումը դեղերի շատ փոքր դոզաներով սկզբունքն է: Միավորելով հոմեոպաթիայի առաջին եւ երկրորդ սկզբունքները, ստանում ենք ֆորմուլա՝ «գործիր նմանին նմանով, բայց շատ փոքր դոզաներով»: Այսօր, օգտագործելով հոմեոպաթիան, անցկացվում է մեծամասնության ինպես սուր, այնպես էլ քրոնիկ հիվանդությունների բուժումն ու կանխարգելումը: Պետք է նկատի ունենալ, որ անմիջապես հոմեոպաթիկ միջոցների է ընդունելությունից հետո կարող է սկսվի վիճակի վատացումը, քանի որ օրգանիզմը մտնում է պայքարի ակտիվ փուլ: Հոմեոպաթիան չունի բացարձակ հակացուցումներ, և նա հատկապես ցուցված է երեխաներին, կերակրող կանանց, հղիներին, թուլացած հիվանդներին ու ալերգիայով տառապողներ:
ԱՊԻԹԵՐԱՊԻԱ

Ապիթերապիա
Ապիթերապիա (լատինեռեն՝ «apis» — մեղու ու «therapia» — բուժում) կամ մեղվաբուժություն — մեղվի խայթոցով ու կենսաբանական ակտիվ մեղվաբուծական արտադրանքով մարդկային հիվանդությունների բուժման հին մեթոդ: Մեղրը հանդիսանում է բարձրորակ կալորիականությամբ կոնցենտրացված սնունդ, որը պարունակում է ավելի քան 70 տարբեր օրգանիզմի համար կարևոր նյութեր ու տարրեր: Բժիշկները խորհուրդ են տալիս ուտել առավոտյան ու ճաշին 30 գրամ, իսկ երեկոյան՝ 40 գրամ մեղր։ Ապիթերապիայի միջոցներին վերաբերում են նաև մայրակաթ (խորհուրդ է տրվում կիրառել որպես օրգանիզմի պաշտպանական ուժերի խթանող միջոց ու որպես հյուսվածքների վերականգնման գործընթացի միջոց) և բոռակաթ (հերոնտոլոգիայում` որպես էներգիայի խթանող, առողջարար և երիտասարդացնող գերազանց միջոց), ծաղկափոշու խյուս (հանդիսանում է հոյակապ բնական անվտանգ անաբոլիկ ու կայունացնում է էնդոկրին գեղձերի աշխատանքը), ծաղկափոշի (բարելավում է ախորժակը, օրգանիզմի վիճակը նիհարելու ժամանակ և օրգանիզմի հոգեկան վիճակը, վերադարձնում է ֆիզիկական ուժերը ու խթանում է մտավոր աշխատանքը), մեղվամոմ (օգտագործվում է հայմորյան խոռոչի բորբոքման, ասթմայի, պոլլինոզի, ալերգիկ ռինիտի ժամանակ) և ակնամոմ կամ պրոպոլիս (բնական հակաբիոտիկ է ազդեցության լայն շրջանակով): Ապիտոկսինից (մեղվի թույն) պատրաստված դեղերը օգտագործվում են ռադիկուլիտների, պոլիարտրիտների, նևրալգիաների, միգրենի, բրոնխիալ ասթմայի ժամանակ: Հակացուումները` իդիոսինկրազիա և այլն:
ՀԻՌՈՒԴՈԹԵՐԱՊԻԱ, ՀԻՋԱՄԱ

Հիռուդոթերապիա
Հիռուդոթերապիա (լատինեռեն՝ «hirudo» – տզրուկ, «therapy» – բուժում) կամ տզրուկաբուժություն – դա մարդու տարբեր հիվանդությունների բուժում է, օգտագործելով բժշկական տզրուկներ («hirudo medicinalis»): Թերապիայի այս մեթոդը կարելի է ասել, որ ծագել է բժշկության հետ միաժամանակ: Բժշկական տզրուկը կենդանական աշխարհի միակ ներկայացուցիչն է, որը մտցվել է Ֆարոմակոպեյիա և հավասարեցվում է դեղորայքին: Օգտագործվում են կենսաֆաբրիկայում հատուկ աճեցված տզրուկներ, որոնք անցել են բժշկական վերահսկողությունը եւ ունեն համապատասխանության հավաստագիր: Հիրուդոթերապիայի թերապևտիկ ազդեցության հիմքը հանդիսանում է տզրուկի թուքը, որը պարունակում է մոտ 100 բիոակտիվ նյութեր` որոնք նպաստում են ներքին հեմոստազի նորմալացմանը: Հիջաման առողջացման ամենահին մեթոդն է, որը հիմնված է արյունառության վրա: Ցուցմունքներ: սիրտ-անոթային հիվանդություններ (սրտի իշեմիկ հիվանդություն, թրոմբոֆլիբիտ, սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ) և այլն: Հակացուցումներ` հեմոֆիլիա, անեմիա, հիպոթենզիա և այլն:
English
Русский
Հայերեն