revmatologia

Ռևմատոլոգիա (ռևմատիզմից) — ներքին բժշկության մասնագիտացում, որը զբաղվում է ռևմատիկ հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ։ «Ռևմատոլոգիա» տերմինը գալիս է հունարեն «ρεύμα», բառից, որը նշանակում է «հոսք, գետ» (բառացի նշանակում է «նյութ, որը հոսում է», այսինքն, հեղուկը, որը առաջացնում է տարբեր հիվանդություններ և վերջածանց «լոգոս», որը նշանակում է «ուսումնասիրություն»): Ռևմատիկ հիվանդություններ — հիվանդությունների խումբ է, որոնք ախտահարում են հիմնականում համակարգային կամ տեղային շարակցական հյուսվածքը։ Ռևմատոլոգիայի ուսումնասիրության առարկան են հանդիսանում հոդերի բորբոքային ու դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդությունները և շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունները (հնացած անունը՝ կոլագենոզներ)։ Ռևմատոլոգիայի հիվանդությունների դիֆերենցիալ ախտորոշման մյուս բևեռում է վնասվածքաբանություն -օրթոպեդիան և սեպտիկ վիրաբուժությունը: Ռևմատոլոգիան սերտորեն համագործակցում է նաև էնդոկրինոլոգիայի, նեֆրոլոգիայի, արյունաբանության, սրտաբանության, անոթային վիրաբուժության, սպորտային բժշկության հետ, և միջնորդավորված՝ վարակաբանության, թունաբանության, իմունոլոգիայի, ուռուցքաբանության, ռադիոբիոլոգիայի, կենսաֆիզիկայի, նյարդաբանության ու նյարդավիրաբուժության հետ: Շատ դեպքերում ռևմատոլոգիական պրոֆիլի բոլոր հիվանդությունները համատեղում են բորբոքման և իմունային գործընթացների խանգարման առկայությունը: Ռևմատոլոգիան բաժանվում է երեխաների և մեծահասակների մոտ, քանի որ մանկական տարիքում ռևմատոլոգիական հիվանդություններն ունեն իրենց սկզբի, ընթացքի և բուժման առանձնահատկությունները:

Եգիպտական մումիաների հնագիտական ուսումնասիրությունները բացահայտել են, որ հիվանդությունը, որը ներկայումս կոչվում է անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ, հայտնի է մարդկությանը անտիկ ժամանակներից։ Ռևմատոիդ արթրիտի առաջին հետքերը հայտնաբերվել են մ.թ.ա. 4500 թվականին: Դրանք հայտնաբերվել են ԱՄՆ Թենեսի քաղաքում հնդկացիների կմախքների մնացորդների վրա: Չնայած նրան, որ հոդատապը կոչվում էր միջնադարյան բժշկական գրականության տերմինով «gutta», «կաթիլ» լատիներեն համարժեք բառի։ Հիպոկրատն առաջին անգամ մ.թ.ա. V դ.  նկարագրել էր հոդատապային արթրիտի կլինիկական ախտանիշները գերսնման և սխալ դիետայի պատճառով, սեռական ակտիվ տղամարդկանց և հետդաշտանադադարային կանանց մոտ, իսկ մ.թ.ա. 400թ. նկարագրել էր սկլերոդերմիայով «մարդկանց, որոնց մաշկը ձիգ է, չոր ու խիտ և հիվանդությունը ավարտվում է առանց քրտնարտադրության»։ 1642 թվականին «ռևմատիզմ» տերմինը գրականության մեջ մտցվել է ֆրանսիացի բժիշկ դոկտոր Բալլոյի կողմից (G. Baillou), ով ընդգծել է, որ արթրիտը կարող է համակարգային հիվանդության դրսևորում լինել: 1940 թվականին Bernard Comroe-ն առաջարկեց «ռևմատոլոգ» եզրույթը, իսկ 1949թ. Hollander-ը օգտագործել է «Ռևմատոլոգիա» տերմինը «Արթրիտներ և ցավոտ վիճակներ» դասագրքում («Arthritis and Allied Conditions»):

Ներկայումս Միջազգային դասակարգումից հանվում է այնպիսի ախտորոշում, ինչպիսին է ռևմատիզմը։ Դրա փոխարեն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օգտագործել, օրինակ, «սուր ռևմատիկ տենդ» տերմինը (նախկինում դա կոչվում էր ռևմատիզմի ակտիվ փուլ): Guillaume Baillou-ը պնդում էր, որ «արթրիտը հոդում ռևմատիզմ է ամբողջ մարմնի մեջ», հասկացնելով, որ արթրիտը ընդամենը համակարգային գործընթացի դրսևորում է: Շատ հոդային հիվանդություններ աուտոիմուն են, այսինքն, երբ մարմինը ուղղորդում է ագրեսիան իրենց հոդերի դեմ, բառացիորեն մերժելով նրանց։

Ռևմատիկ հիվանդությունները ներառում են ավելի քան 120 տարբեր ծագման հիվանդություններ, հիմնականում համակարգային, ավելի հազվադեպ տեղական բնույթի, որի առաջատար դրսևորում է հենաշարժական համակարգի, հոդերի, մկանների, կապանների, ջլերի և ոսկորների կայուն ախտահարումը։ Դրանք ներառում են հիվանդություններ հոդերի գերակշռող ախտահարմամբ՝ վասկուլիտներ և շարակցական հյուսվածքի տարածուն հիվանդություններ։ Բացի այդ, ռևմատիկ հիվանդությունները ներառում են՝ ռևմատիկ արթրիտ, յուվենիլ (պատանեկան) ռևմատոիդ արթրիտ, սրտի ձեռք բերովի ռևմատիկ  արատներ, Բեխտերևի հիվանդություն, Պեջետի հիվանդություն, Ռեյնոյի համախտանիշ (մատների մանր զարկերակների ախտահարում), հոդատապային արթրիտ, համակարգային սկլերոդերմիա, համակարգային կարմիր գայլախտ, բուրսիտ (հարհոդային փափուկ հյուսվածքների հիվանդություն), համակարգային վասկուլիտներ և այլն: Հիվանդությունների այս ընդարձակ խումբը առաջատար է հենաշարժողական համակարգի հիվանդությունների հանդիպելիության հաճախականությամբ: Այս խմբի հիվանդությունների մեծ մասը մեծ վտանգ չի ներկայացնում, սակայն զգալիորեն նվազեցնում է հիվանդի կյանքի որակը:

Հարհոդային հյուսվածքները ներառում են մկանների ջլերը, նրանց շճային բունոցը, ջլի կցպման վայրը ոսկրին՝ էնթեզիս, շճաթաղանթի պայուսակներ՝ բուրսա, կապաններ, փակեղներ, ապոնևրոզներ, հոդերը շրջապատող մկանները։ Բորբոքային գործընթացը կարող է տեղայնացվել այդ կառույցներից որևէ մեկում և, համապատասխանաբար, սահմանվում է որպես տենդինիտ (ջլի բորբոքում), տենդովագինիտ (ջլի բունոցի բորբոքում), բուրսիտ (պայուսակի բորբոքում), տենդոբուրսիտ (ջլի և պայուսակների բորբոքում), էնթեզիտ/էնթեզոպաթիա (էնտեզիսների բորբոքում), լիգամենտիտ (կապանների բորբոքում), ֆիբրոզիտ (ապոնևրոզի և փակեղի բորբոքում), միոտենդինիտ (մկաններին հարակից ջլերի բորբոքում)։ Գործնականում հաճախ օգտագործվում է «պերիարտրիտ» տերմինը՝ նկարագրելու ցանկացած հարհոդային փափուկ կառույցների ախտահարումը: Հաջող թերապիայի համար անհրաժեշտ է ձգտել ավելի ճշգրիտ տեղային ախտորոշման, փորձել պատասխանել այն հարցին, «ինչ է ախտահարվել» — ջիլ, բուրսա և այլն, և կոնկրետ ինչ մկան կամ պայուսակ։ Այսպես, օրինակ, ընդհանրացված ախտորոշմամբ «ուսաթիակային պերիարթրիտ» հաճախ թաքնվում են տարբեր տեղակայման խնդիրներ՝ սուբակրոմիալ բուրսիտ, սուբդելտոիդ բուրսիտ, երկգլուխ մկանի երկար ջլի տենդինիտ, ստորփշային մկանի տենդինիտ և այլն:

Օստեոարթրոզosteoarthrosis», լատիներեն «ὀστέον» — ոսկոր, «ρρθρον» — հոդ) հաճախականությամբ հավակնում է լինել երկրորդ տեղը հոդային բոլոր հիվանդությունների շրջանում։ Տերմինաբանական սահմանումներ — դեֆորմացնող օստեոարթրոզ, արթրոզ, դեֆորմացնող արթրոզ — ներկայումս հիվանդությունների X միջազգային դասակարգման մեջ ներկայացվում են որպես հոմանիշներ: Առավել հաճախ, «օստեոարթրոզ» տերմինը օգտագործվում է ցույց տալու շճային հոդերի քրոնիկ հարաճող հիվանդություն։ Օստեոարթրոզն իր բնույթով տարբերվող, հոդերի առավելապես ոչ բորբոքային հիվանդություն է, որի հիմքում ընկած է աճառային հյուսվածքի ռեմոդելացիայի (վերակառուցման, վերսկսման) գործընթացների խախտումը՝ հոդի բոլոր բաղադրիչների՝ սուբխոնդրալ ոսկորի, սինովիալ թաղանթի, կապանների, շճային պարկերի, հարհոդային մկանների պաթոլոգիական գործընթացում ներգրավմամբ։ Օստեոարթրոզը կարող է նախաձեռնվել բազմաթիվ գործոններով, այդ թվում գենետիկական, էվոլյուցիոն, նյութափոխանակային և տրավմատիկ։ Օստեոարթոզի ժամանակ, ի տարբերություն արթրիտների, բորբոքային բաղադրիչը մշտական չէ, տեղի է ունենում դրվագների ձևով և քիչ է արտահայտված։ Երբ օստեոարթրոզի պատճառը պարզված չէ, խոսում են առաջնային արթրոզի մասին: Երկրորդային արթրոզի ժամանակ հստակ նկատվում են պատճառահետևանքային կապերը։ Առանձնացնում են օստեոարթրոզի տեղայնացված (մեկ հոդի ախտահարմամբ) և տարածուն (պոլիոստեարթրոզի) ձևերը։ Օստեոարթրոզի որոշ տարածված տեսակները ստացել են առանձին անուններ։ Մասնավորապես, տերմինը «գոնարթրոզ» (հուն. «γόνυ» — ծունկ) օգտագործվում է ծնկի հոդի արթրոզի բնորոշման համար, «կոքսարթրոզ» (լատ. «coxa» — ազդր) — կոնքազդրային հոդի արթրոզի բնորոշման համար:

Մեկ այլ հաճախ հանդիպող ռևմատիկ հիվանդություն է օստեոպորոզը — կմախքի համակարգային հիվանդություն է, որը բնութագրվում է ոսկրային զանգվածի նվազմամբ, իր միկրոկառուցվածքի փոփոխությամբ, որը հանգեցնում է ողնաշարում ցավային համախտանիշի, ոսկրային փխրունության զգալի աճի և կոտրվածքների վտանգի բարձրացմանը։ Օստեոպորոզի հիմքում ընկած է ոսկրի վերարտադրության և քայքայման (ռեմոդելացիայի խանգարումներ) միջև հավասարակշռության խախտումը։

Ռևմատոլոգիական պաթոլոգիան կարող է սկսվել ցանկացած տարիքային խմբում, սակայն կան մի շարք հիվանդություններ, որոնք ավելի հաճախ են հանդիպում ավելի հասուն տարիքում (45-50 տարեկանից հետո), օրինակ, ռևմատիկ պոլիմիալգիա, օստեոարթրոզը ու օստեոպորոզը, թեև լինում են դեպքեր, երբ զարգանում են երիտասարդ տարիքում, բայց շատ հազվադեպ: Ռևմատիկ հիվանդությունները ունեն «նախապատվություն» ըստ սեռական տարբերության։ Այսպես, հոդատապը, անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերևի հիվանդություն), փսորիատիկ արթրիտը հանդիպում են, որպես կանոն, տղամարդկանց մոտ։ Իսկ ռևմատոիդ արթրիտը, շարակցական հյուսվածքի տարածուն հիվանդությունները, ռևմատիկ պոլիմիալգիան, վասկուլիտները՝ ավելի հաճախ կանանց մոտ:

Այսօր ռևմատիկ հիվանդությունների առաջացման պատճառները հայտնի են շատ քիչ հիվանդությունների համար: Այսպես, ռևմատիկ տենդի զարգացման պատճառը A խմբի բետա հեմոլիտիկ ստրեպտոկոկն է։ Սրտի ձեռք բերովի արատները հետևանք են կամ ոչ ադեկվատ բուժված անգինայի, ռևմատիկ տենդի, մարմնի քրոնիկ վարակիչ օջախի կամ ոտքերի վրա տարած վարակի, որը քիչ է դրսևորել իրեն:

Օստեոարթրոզ (արևմտյան տերմինաբանությամբ օստեոարթրիտ), հիվանդություն է, որը պատկանում է ոսկրամկանային համակարգի դեգեներատիվ հիվանդություններին։ Այն զարգանում է հիմնականում կանանց մոտ 50 — 55 տարեկանում, տղամարդկանց մոտ 55-60 տարեկանում և 70 տարեկանում գրեթե հավասարապես տառապում են երկու սեռի ներկայացուցիչները։ Որպես պատճառ ենթադրվում է հոդամակերեսը պատող աճառի մաշվածությունը։

Օստեոպորոզը կմախքի հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում ոսկրային հյուսվածքի ամրության նվազում և մեծանում է կոտրվածքների հավանականությունը: Օստեոպորոզի առաջացման պատճառները շատ են, բայց դեպքերի ճնշող մեծամասնությունում դա սենիլ օստեոպորոզն է, այսինքն ծերունական:

Ռեակտիվ արթրիտները սուր աղիքային կամ ուրոգենիտալ վարակից հետո զարգացած արթրիտներն են: Բացի այդ, արթրիտներ կարող են առաջանալ բակտերիալ կամ վիրուսային վարակի հետևանքով, ինչպես նաև որպես հետևանք կրած գրիպի, վիրուսային հեպատիտների դրսևորումները, ինչպես նաև սիրելի ընտանի կենդանիների «պարգևը»: Գյուղաբնակների և ջերմականորեն չմշակված կաթնամթերքի սիրահարների համար, ինչպիսիք են չստերիլացված կաթը, բնորոշ են բրուցելների հետևանքով առաջացած արթրիտները: Սակայն, օստեոպորոզի և օստեոարթրոզի դեպքերի համար լինում են բացառություններ դեբյուտային տարիքի վերաբերյալ։ Այսպիսով, արթրոզը կարող է զարգանալ նաև երիտասարդ տարիքում, ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության և հոդերի վնասվածքների ֆոնին. Օրինակ, պրոֆեսիոնալ մարզիկների համար: Իսկ օստեոպորոզը կարող է զարգանալ օրինակ, մանկածնման տարիքի կանանց հորմոնալ խանգարման ֆոնին, ովքեր վիրահատվել են վահանաձև գեղձի, ձվարանների կամ արգանդի հիվանդությունների, ինչպես նաև նշված օրգանների հեռացման ժամանակ ու չեն ստացել փոխարինող թերապիա։

Այսպիսով, ռևմատիկ հիվանդությունների մեծամասնության համար առաջացման պատճառների հարցը մնում է առանց միանշանակ պատասխանի: Հիպոթեզներն ու տեսական արտահայտությունները շատ են, սակայն համարվում է, որ հիվանդությունների հիմքը մեկն է՝ գենոտիպը, որը հիվանդին բաժին է հասել իր բոլոր նախնիներից։ Իսկ հրահրող գործոնների ազդեցության տակ (արևայրուք, հորմոնալ տեղաշարժեր, նյարդային ցնցումներ, վարակներ, թունավորումներ և այլն) սկսվում է որոշակի առկա գեների կամ մեկ գենի աշխատանքը, որոնք հանգեցնում են իմունոլոգիական հավասարակշռության տեղաշարժի և աուտոիմունային բորբոքման զարգացման։

Մարդկանց ճնշող մեծամասնությունը քիչ է ճանաչում հիվանդությունների վերաբերյալ իր տոհմածառը, լավագույն դեպքում գիտելիքները ավարտվում են պապիկների ու տատիկների վրա: Իսկ ինչով են տառապել ավելի հին սերունդների նախնիները։ Մախապապերը ու մախատատիկները։ Ի վերջո, նախկինում չկային այն ախտորոշիչ հնարավորությունները, մշակված կլինիկական տվյալները, որոնք մենք այժմ ունենք: Լավ է, եթե հիվանդները հիշում ու նկարագրում են որոշակի բնորոշ հատկություններ, որոնք բնորոշ են այս կամ այն հիվանդության համար, երբեմն դա օգնում է կասկածել պաթոլոգիան: Իսկ գենետիկ տեղեկատվությունը մենք կրում ենք մեր նախնիների հարյուրավոր, հազարավոր սերունդների մեջ, և ում մոտ ինչ պահի ու ինչպես է «գենը դառնում նշան», այսինքն, հիվանդությունը դրսևորվում է, ոչ մեկին հայտնի չէ: Հետևաբար, պետք է ուշադիր և հարգալից լինել առողջության, որը ունենք, որպեսզի բաց չթողնենք պաթոլոգիայի սկիզբը, ժամանակին ախտորոշել, սկսել բուժում ու պահպանել կյանքի սովորական որակը:

Ռևմատոլոգիական հիվանդության կասկածով հիվանդին հետազոտելիս հաճախ հարկ է լինում խորհրդակցել այլ նեղ մասնագետների հետ, քանի որ ռևմատոլոգիական ոլորտը մշտապես համադրվում է բժշկության տարբեր ոլորտների հետ, որտեղ կարող են հանդիպել նմանատիպ համախտանիշներ (սրտաբանություն, ֆտիզիատրիա, ուռուցքաբանություն, վարակ, արյունաբանություն և այլն): Սա է ռևմատոլոգիայի դժվարությունը, որը միշտ չէ, որ հիվանդությունը դրսևորվում է իր բնորոշ ախտանիշների եւ սինդրոմների հավաքածույով, եւ շատ դեպքերում քողարկվում է ուրիշների կողմից: Հետևաբար, ռևմատոլոգիական հիվանդները պետք է համալրվեն մեծ համբերությամբ, ռևմատոլոգի առաջարկությունների և նշանակումների ճշտապահությամբ և կարգապահ կատարմամբ, քանի որ ախտորոշման ճշգրտությունից է կախված դեղերի ընտրությունը։

Այսօրվա դրությամբ կան ամերիկյան ռևմատոլոգիական ասոցիացիայի հստակ առաջարկությունները, թե որ դեպքերում պետք է դիմել ռևմատոլոգին, որոնցից պետք է օգտվեն բոլոր բժիշկները: Սակայն, հիվանդը տարբեր պատճառներով կարող է կորցնել անորոշ ժամանակ, մինչև հասնելը ռևմատոլոգի։ Այս ընթացքում կարող է աղավաղվել կլինիկական պատկերը, փոխվել բնորոշ լաբորատոր ցուցանիշները, ինչը կհանգեցնի անժամանակ ախտորոշման եւ բուժման ուշացնամը։ Այնպես որ, եթե ոչ պակաս, քան 1-2 շաբաթ՝

  • պահպանվում են հոդացավերը;
  • կա առավոտյան ժամերին կաշկանդվածություն և պահանջվում է ոչ պակաս, քան 30 րոպե, որպեսզի «պատրաստեն» հոդերը ավելի հարմարավետ շարժման;
  • մեջքի շրջանում փայտացվածության զգացողությունը, հատկապես տղամարդկանց մոտ գոտկային բաժնում;
  • պահպանվում է մարմնի բարձր ջերմությունը;
  • կա հոդերի ձևախաղտում շնորհիվ ոսկրային փոփոխությունների, հոդերի շրջանում ուռածություն կամ այտուցվածություն;
  • հոդը շոշափելիս ավելի տաք է շրջակա հյուսվածքների համեմատ;
  • մկանային խանգարումներ և ցավեր, վերջույթների թուլություն;
  • մաշկի վրա վարդագույնից մինչև մուգ կապույտ հանգուցավոր կազմավորումներ;
  • վերջերս, ոչ պակաս, քան 1 ամիս, կրած սուր աղիքային վարակ, ուրոգենիտալ վարակ;
  • կարմրություն այտերին ու ճակատին, առանց նվազման միտումի;
  • պնդեցած մաշկի հատվածներ զգայունության խանգարմամբ, արտաքին տեսքի փոփոխությամբ;
  • հասակի նվազեցում և ոսկրերի կոտրվածքներ;
  • մաշկի ձգումների առաջացում առանց նախնական քաշի կորստի կամ հղիության;
  • սուր գլխացավերը հստակ տեղայնացմամբ, հատկապես սուբֆեբրիլ ջերմաստիճանի կամ հորդառատ քրտինքի կամ թուլության հետ միասին,
  • վերը նշված ախտանշանները տարբեր համադրությամբ, կամ առաջացած հրահրող գործոններից,
  • մանկաբարձական պաթոլոգիա ինքնաբուխ վիժումների տեսքով;
  • հարազատների շրջանում ռևմատիկ հիվանդության առկայությունը կամ նմանատիպ ախտանիշների առաջացումը, անհրաժեշտ է դիմել ռևմատոլոգի խորհրդատվության:

Ինչպես հայտնի է, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 21-րդ դարի առաջին տասնամյակը հռչակել է «ոսկորների եւ հոդերի տասնամյակ»: Հոդային համախտանիշը, այսինքն, հոդացավը, նրանց կառույցների ախտահարումը, նկատվում է ավելի քան 200 հիվանդությունների և սինդրոմների ժամանակ: Թարախային (պայմանավորված է հիվանդություն առաջացնող բակտերիաների) արթրիտների ժամանակ հոդերի ֆունկցիայի անշրջելի (այսինքն, անդառնալի) կորուստը տեղի է ունենում 25-50% հիվանդների մոտ։ Իսկ հիվանդացածների 5-15%-ը մահանում է։ Սարսափելի վիճակագրություն։ Ահա թե ինչու, զգալով հոդի ցավը (հոդերի), և հատկապես հոդացավը, որն ուղեկցվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, անհրաժեշտ է ոչ թե զբաղվել ինքնաբուժությամբ, այլ հնարավորինս շուտ դիմել իրավասու բժշկի: Այսինքն՝ պետք է կասկածել ռևմատոլոգիական հիվանդության հնարավոր դրսևորման համար և դիմել ռևմատոլոգի խորհրդատվության։

Ճառագայթային ախտորոշում.

ԲԿ «Վիրաբուժության ինստիտուտ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ»

«ՄԻԲՍ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ (ՍՊԸ) – http://www.mibs.am/

«ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԿ — http://www.sglmc.am/

«ԱՐԱԲԿԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ» ԲԿ

«Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն» (ՍՊԸ)

«Աստղիկ» ԲԿ

Լաբորատոր ախտորոշում.

ԲԿ «Վիրաբուժության ինստիտուտ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ»

«Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ

«DIAGEN+» բժշկա-ախտորոշիչ լաբորատորիա

«Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» (ՍՊԸ)