ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Հատուկ մշակված սխեմաների օգնությամբ «ԱլտՄեդ» վերականգնողական, կանխարգելիչ և ավանդական բժշկության կենտրոնի մասնագետները իրականացնում են հիվանդների առողջական վիճակի ամբողջական հետազոտություն, որը ներառում է հիմնական քրոնիկական հիվանդությունների զարգացման ռիսկի որոշումը՝ հաշվի առնելով վնասակար սովորությունները, տարբեր հիվանդությունների նկատմամբ գենետիկ հակվածության գործոնները, սթրեսային իրավիճակներին արձագանքելը, դիետայի սխալները, մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ախտաբանական վիճակների և հիվանդությունների սկզբնական փուլերի հայտնաբերումը: Ախտորոշիչ ալգորիթմը «ԱլտՄեդ» կենտրոնում — ընդհանուր կլինիկական (բուժական միջոցառումների անցկացման ցուցումների և հնարավոր հակացուցումների հաստատման նպատակով), նյարդաբանական (կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի ախտահարումների հայտնաբերման համար) և օրթոպեդիկ (հենաշարժողական համակարգի պաթոլոգիայի որոշման համար) հիվանդների հետազոտությունների հետ մեկտեղ ցուցումներով նշանակվում է ճառագայթային (ֆունկցիոնալ ռենտգենգրաֆիա և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա), գործիքային (գլխի և պարանոցի մայրուղային անոթների դուպլեքս սկանավորում, ԷԷԳ, ԷՍԳ, սոնոգրաֆիա, գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա և այլն) և լաբորատոր (արյան ընդհանուր քննություն, արյան կենսաքիմիական քննություն, կոագուլոգրամմա, մեզի ընդհանուր քննություն և կղանքի ընդհանուր վերլուծություն) հետազոտություններ:

«ԱլտՄեդ» բժշկական կենտրոնում անցկացվում են բարձր տեղեկատվական ախտորոշիչ մեթոդներ Արևմտյան գիտության ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:

— Այն իրականացվում է մարմնի կոմպոզիցիոն բաղադրության խախտման ախտորոշում (ոսկրային հյուսվածքի խտության որոշում) օստեոդենսիտոմետրիայի ռենտգենաբանական մեթոդով (օստեոպորոզի ախտորոշման, բուժման արդյունավետության և կոտրվածքների կանխարգելման «ոսկե ստանդարտ» է ընդունվում) ֆրանսիական «DMS» ֆիրմայի Հայաստանում միակ «STRATOS» նորագույն սարքավորման շնորհիվ՝ երկէներգետիկ բազմասայթային օստեոդենսիտոմետրի միջոցով, որը ստեղծված է «DЕXA» (Dual-Energy X-ray Absorptiometry) տեխնոլոգիայով՝ «full body (ամբողջ մարմին)» ծրագրով:

— Այն ունի զգայունության (100%), ստույգության (98,5%) և ուրույնության (100%) բարձր մակարդակ, որը թույլ է տալիս տալ հիվանդի Helicobacter pylori (Hp) բակտերիայի վարակման քանակական գնահատականը մինչ բուժումը, բուժումի ընթացքում և բուժումից հետո, այսինքն՝ դատել թերապիայի արդյունավետության մասին: Սա միակ թեստն է, որը թույլ է տալիս որոշել ոչ միայն Hp բակտերիաների առկայությունը, այլ նաև նրանց քանակությունը: Այս ախտորոշիչ մեթոդը օգտագործվում է որպես ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցով հիվանդների բուժման արդյունավետության վերահսկման, ինչպես նաև ստամոքս-աղիքային տրակտի համալիր ուսումնասիրության դեպքում հետևյալ ախտանշանների ժամանակ՝ անհանգստություն և ցավ որովայնի վերին հատվածում, վքնածություն, այրոց, բղկոց, սրտխառնոց, փսխում, տհաճ հոտբերանից, դեֆեկացիայի խանգարում, քաշի կորուստ, ռոզացեա (վարդագույն կորյակներ դեմքի վրա):

— ծայրամասային նյարդերի և մկանների ֆունկցիոնալ և կառուցվածքային վիճակի ախտորոշում (թույլ է տալիս հայտնաբերել ողնուղեղի նյարդարմատների, ծայրամասային նյարդերի և նյարդային միահուսումների, մկանների և նյարդամկանային փոխոնցման խամգարումներ) գրանցման և բիոպոտենցիալներով առաջացած ցուցանիշների վերլուծության հիման վրա (ընդգրկելով H-ռեֆլեքսի և F-ալիքի հետազոտությունը) խթանող էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի մեթոդի և ասեղային միոգրաֆիայի օգնությամբ «Neuropack Σ MEB-5508A» ֆիրմայի (Nihon Kohden, Japan) и «Neurocare B-34» (Shanghai Peak Health Biotechnology, China) ապարատի վրա:

— մկանների, ֆասցիաների, ջլերի, կապանների պաթոլոգիական փոփոխություների աստիճանի որոշումը միոֆասցիալ ախտորոշման մեթոդով.

— մարմնակազմության տեսակի, մկանային զարգացվածության աստիճանի, ոչ օպտիմալ շարժողական ստերիոտիպ և ստորին վերջույթների երկարության հետազոտության որոշում անթրոպոմետրիայի մեթոդով (մարդու մարմնի և հատվածների, զանգվածի (քաշի) մկանային ուժի չափում).

— հարթաթաթության տեսակի և ոտնաթաթի ռեսորային ֆունցիաների հայտնաբերում պլանտագրոֆիայի օգնությամբ Սմիրնովի մեթոդով (ոտնաթաթի ներբանային մակերեսի հետքի հետազոտության հիման վրա):

— հիվանդի էմոցիոնալ և հոգեկան վիճակի հոգեախտորոշում.

— երեխաների և դեռահասների խնդիրների հոգեախտորոշում.

— դեպրեսիաների, սթրեսների, վախերի, կպչուն մտքերի, սոցիալական ֆոբիաների հոգեախտորոշում.

— անհատական և ընտանեկան խորհրդատվության:

— խոսքի խանգարումների հետազոտություն.

— ձայնային խանգարումների հետազոտություն.

— գրելու և կարդալու խանգարումների հետազոտություն:

Բացի ժամանակակից ախտորոշման հատուկ մեթոդներից իրականացվում է նաև ախտորոշում Արևելյան բժշկության դարավոր փորձի օգտագործմամբ:

ՎՌՏ ախտորոշում — օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի հետազոտություն վեգետատիվ ռեզոնանսային թեստավորման օգնությամբ, ինչպես նաև դեղորայքի թեստավորման անկացում՝ հիվանդի համար արդյունավետ դեղորայքային միջոցի անհատական ընտրության նպատակով (այդ թվում ռացիոնալ անտիբիոտիկոթերապիա), արդյունաևտության, տանելիության և տարբեր դեղերի համատեղելիության որոշում, դրանց մեկ դոզան և հնարավոր կողմնակի արդյունքների, անհատական դիետաների սխեմաների, ատամնաբուժական ատամնատեխնիկական և պլոմբավորման նյութերի և այլն որոշում «Իմեդիս» (Ռուսաստան) ֆիրմայի «Մինի-Փորձագետ-ԴՏ» ապարատային-ծրագրային համալիր սարքի կիրառմամբ:

Զարկերակային ախտորոշում — դասական չինական բժշկության կանոններով օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի հետազոտություն զարկերակով, համակարգչային զարկերակաախտորոշիչ «БИОКВАНТ» ֆիրմայի (Ռուսաստան) «ВедаПульс» համալիրով:

Աուրիկուլոախտորոշում — օրգանների հիվանդությունների և օրգանիզմի համակարգերի ոչ հատուկ տոպիկ ախտորոշման իրականացում համակարգչային բազմագործոն աուրիկուլյար ախտորոշման մեթոդով:

Սու-Դջոկ ախտորոշում — հիվանդի վիճակի ինտեգրացված գնահատում «TENS» ֆիրմայի (Չինաստան) «Արևելքային բուժող» ասեղնաբուժության միկրոհամակարգչային սարքի կիրառմամբ:

Իրիդոախտորոշում — հիվանդի օրգանիզմի վիճակի մասին գնահատում աչքի ծիածանաթաղանթի վրայի նշաններով (ձևի, կառուցվածքի, գույնի և շարժունության փոփոխությամբ):

Տեսողական ախտորոշում («սոմատոսկոպիա» — մարմնի կազմվածքի և համամասնությունների նկարագրային ուսումնասիրություն) մարմնակազմության տեսակի, մկանային զարգացվածության աստիճանի, ոչ օպտիմալ շարժողական ստերիոտիպի, հոդերի ֆունկցիոնալ խանգարումների, և նաև մարմնի, ողնաշարի ու վերջույթների ծռվածության (սկոլիոզ, կիֆոզ, կեցվածքի շեղումներ և այլն) որոշելու համար:

Հենաշարժողական ապարատի անատոմիական կազմավորման հետազոտությունը շոշափումով (ողնաշարի, հոդերի, մկանային հյուսվածքի և մաշկի) հոդերի շարժունակության, միոգեն տրիգերային կետերի և մկանային տարածաշրջանային անհամաչափության հայտնաբերման համար:

Ողնաշարի, կոնքի և նրա հոդավորման, վերջույթների հոդերի և մկանային համակարգի հետազոտություն (ակտիվ և պասիվ շարժումների ֆունկցիոնալ հետազոտություն, սպեցիֆիկ հոդային ֆենոմենների հաստատում՝ այսպես կոչված «gelencspiel» կամ «հոդային խաղ») տեղային ֆունկցիոնալ բլոկադաների և տեղային ֆունկցիոնալ գերշարժունության բացահայտման համար:

Ենթադրական ախտորոշումը ստուգվում է դրանից բխող հետագա պրակտիկական բուժական-ախտորոշիչ միջոցառումներով, ինչպես նաև հիվանդության դինամիկայի դիտարկմամբ: Բուժման ընթացքում հիվանդների առողջական վիճակի հսկողությունը իրականացվում է մեր կլինիկայում մշակված «Առողջության համալիր մոնիթորինգի համակարգ»-ի միջոցով:

Բացի վերը նշված ախտորոշիչ մեթոդներից, իրականացվում է նաև լրացուցիչ գործիքային և լաբորատոր ախտորոշում, օգտագործելով մեզ հետ համագործակցող տարբեր բժշկական հաստատությունների հնարավորությունները:

  • Գործիքային ախտորոշում՝

ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

— Ողնաշարի պարանոցային հատվածի պաթոլոգիայի ժամանակ տարբեր տեսակի գլխուղեղի արյան շրջանառության խանգարումների դիֆերենցիալ ախտորոշման նպատակով ուղեղի զարկերակային ու երակային համակարգերի ֆունկցիոնալ վիճակի գնահատման համար կատարվում է բրախիոցեֆալ զարկերակների և երակների ֆունկցիոնալ վիճակի գնահատում տրանսկրանիալ դուպլեքս սքանավորման միջոցով «General Electric» (ԱՄՆ) ֆիրմայի «Logiq F8» ապարատի վրա:

— Ողնաշարի լումբոսակրալ հատվածի պաթոլոգիայի ժամանակ ստորին վերջույթների զարկերակային և նյարդաբանական պաթոլոգիայի դիֆերենցիալ ախտորոշման նպատակով ստորին վերջույթների զարկերակային և երակային համակարգի ֆունկցիոնալ վիճակի գնահատման համար կատարվում է ստորին վերջույթների զարկերակային և երակային համակարգերի ֆունկցիոնալ վիճակի գնահատում դուպլեքս սքանավորման միջոցով «General Electric» (ԱՄՆ) ֆիրմայի «Logiq F8» ապարատի վրա:

  • Ճառագայթային ախտորոշում՝

«ԿՀՄԻ ԲԱԿ — ԵՐԵՎԱՆ» ԲԿ

«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ — ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

«Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն» ՍՊԸ

«Աստղիկ» ԲԿ

 

  • Լաբորատոր ախտորոշում՝

ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ

«Դիագեն Պլյուս»

«Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն»

Կանխարգելիչ հսկողության հատուկ մշակված սխեմաների օգնությամբ մեր մասնագետները կիրականացնեն Ձեր առողջական վիճակի ամբողջական մանրամասն հետազոտություն, որը ներառում է Ձեր մոտ հիմնական քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկի որոշումը, հաշվի առնելով Ձեր ժառանգականությունը, արձագանքը սթրեսային իրավիճակներին, դիետային սխալները, մտավոր և ֆիզիկական բեռնվածությունը, վնասակար սովորություները, ինչպես նաև պաթոլոգիկ վիճակների և հիվանդություների նախնական փուլերի հայտնաբերումը: Ի շնորհիվ այս տեղեկությունների, ինչպես նաև անցկացված տարբեր լաբորատոր և գործիքային հետազոտությունների հիման վրա, մենք ստեղծում ենք ճշգրիտ պատկերներ Ձեր առողջության մասին — «Առողջության անձնագիր», ճշգրիտ կհայտնաբերենք հնարավոր «թույլ տեղերը» և կառաջարկենք հատուկ Ձեզ համար մշակված անհատական, օպտիմալ ռազմավարություն կանխարգելման ու բուժման համար: Տվյալ համակարգի ախտորոշիչ արժեքը բազմակի անգամներ մեծանում է նաև ի շնորհիվ մեզ մոտ իրականացող «Առողջության համալիր մոնիթորինգի համակարգ» ախտորոշիչ ծրագրի շնորհիվ՝ մշտական հսկողության, որը թույլ է տաիս մեզ ստանալ ոչ միայն առողջության վիճակի ակնթարթային «հատված», այլև գնահատել յուրաքանչյուր հիվանդի օրգանիզմի հնարավորության սահմանները: