«ԱլտՄեդ» ավանդական, կանխարգելիչ և այլընտրանքային բժշկության կենտրոնում իրականացվում է ինտեգրատիվ բժշկական օգնություն, յուրաքանչյուր հիվանդի համար մշակվում է անհատական ծրագիր և ներառվում են այն մոտեցումները, որոնք ապահովում են լավագույն արդյունք: Բուժման նպատակը հանդիսանում է այս կամ այն հիվանդության, պաթոլոգիկ վիճակի, կենսագործունեության խանգարման ախտանիշների թեթևացումը և վերացումը, ինչպես նաև կենսագործունեության խանգարված գործընթացների նորմալացումը և առողջության վերականգնումը: Ժամանակակից դեղագործության պաշարի դեղերի օգտագործումից բացի, նպատակն է դադարեցնել կամ դանդաղեցնել հիվանդության կամ ախտածագման առաջատար օղակների զարգացումը ազդելով նրա առաջացման պատճառի վրա, ինչպես նաև վերացումը տհաճ և անբարենպաստ դրսևորումների, «ԱլտՄեդ» բժշկակաան կենտրոնում իրականացվում է էթոտրոպիկ և պաթոգենիկ համալիր թերապիա օգտագործելով բուժման ոչ դեղորայքային մեթոդներ, քանի որ համալիր օգտագործումը տարբեր մեթոդների դեղորայքային և ոչ դեղորայքային դարձնում են բուժումը 2-ից 4 անգամ ավելի արդյունավետ:
«ԱլտՄեդ» բժշկակաան կենտրոնում բուժման ընթացքում կիրառվում են Արևմուտքի ժամանակակից գիտության թերապևտիկ մեթոդները:
- ԿՀԿ (Կենսաբանական հետադարձ կապ)
— Օրթոպեդիկ խանգարումների կինեզիոթերապևտիկ շտկում (սկոլիոզ, հարթաթաթություն, ծուռթաթություն, կեցվածքի շեղում և այլն), օրթոպեդիայում հենաշարժողական ապարատի վնասման (ոսկրերի, հոդերի, մկանների, ջլերի վնասվածքների հետևանքի դեպքում) նյարդաբանական (մուկ, նեյրոինֆեկցիոն հետևանքներ, գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքներ, պոստինսուլտային շարժողական խանգարումներ), համակարգերի սոմատիկ հիվանդությունների ժամանակ կենսաբանական հետադարձ կապը էլեկտրոնեյրոմիոգրաֆիայով «ՄԻՈ 2.2» համակարգչային համալիր ծրագրային ապահովմամբ «Միոտոնիկ» և «Բիո-Բիտման» ֆիրմայի (Ռուսաստան):
— Լոգոթերապևտիկ շտկում և խոսքի բարելավում, ինչպես նաև խոսքի խանգարման թերապիա երեխաների (կակազություն, լոգոնևրոզ, ռինոլալիա, ռիֆոնիա, գոնացիայի խանգարում, դիսգրաֆիա և այլն) և մեծահասակների մոտ (հետինսուլտային վիճակ) ստոծանիական-ռելաքսացիոն տեսակի շնչառության մեթոդի ձևավարում սրտի կծկումների հաճախականության և սրտի առիթմիայի վերահսկողություն հետադարձ կենսաբանական կապի մեթոդով համակարգչային ծրագրային ապահովմամբ:
- Կինեզիոթերապիա
- Բուժական ֆիզկուլտուրայի դասական մեթոդներ, իզոմետրիկ կինեզիոթերապիա, Վոյտայի և Բոբատ-թերապիայի մեթոդները:
- Մկանների և հոդերի (ուսային հոդի խանգարումներ, օստեոարթրիտի, ջլերի գերձման, հետվիրահատական և արտադրական ռեաբիլիտացիա և այլն) ֆունկցիայի խանգարման ախտորոշում և բուժում հիմնված էլեկտրոնային դինամոմետրի վրա, բազմահոդային բուժա-ախտորոշիչ համալիր «Biodex multi-jont system 3» մոդիֆիկացված «System 3 Pro» արտադրված «Biodex» ֆիրմայի կողմից (ԱՄՆ), որը ներառում է սարքեր կոնքազդրային, ծնկան, սրունքվեգային, ուսային, արմնկային և դաստակային հոդերի համար:
- Ուղղված է բուժելու հենաշարժողական ապարատի հիվանդությունները (օստեոխոնդրոզ, միջողային սկավառակի ճողվածքներ և պրոտրուզիաներ, արթրոզներ, արթրիտներ, ողնաշարի սեգմենտների անկայունություն) դեկոմպրեսիոն և անտիգրավիտացիոն կինեզիոթերապիա Բուբնովսկու բազմաֆունկցիոնալ մարզասարքերի օգնությամբ (Ռուսաստան) և հոդերի ու ողնաշարի ձգումներ իրականացնող մասնագիտացված մարզասարքի «Շլիգենտիշ» (Գերմանիա) օգնությամբ:
- Մերսում
- Դասական, սեգմենտային, կետային, բանկայով, վիբրացիոն, արոմատային
- Ֆիզիոթերապիա
- Ամպլիպուլս թերապիա, գալվանաթերապիա, դիադինամոթերապիա (Բառնար թերապիա), ինհալացիոն թերապիա, լազերային թերապիա, գերբարձր հաճախականության թերապիա, ուլտրաձայնային թերապիա, էլեկտրաֆորեզ:
- Հիդրոթերապիա
- Տրակցիոն թերապիա (ողնաշարի կառավարվող ստորջրյա ձգում), ջրաբուժություն (ստորջրյա ցնցուղ-մերսում և հարողնաշարային մկանների հիդրոմերսում, աէրոմերսում կամ «մարգարիտե վաննաներ») և խրոմոթերապիա (գույնավոր լույսերի ազդեցությունը օրգանիզմի վրա) բազմաֆունկցիոնալ հիդրոմերսման համալիրի օգնությամբ «Օրբիտա» ֆիրմայի (Ռուսաստան):
- Ցեխաբուժություն
- Ցեխային փաթեթավորում (թաք և սառը), ցեխային ապլիկացիաներ (ընդհանուր և տեղային), ցեխային կոմպրեսներ (գինեկոլոգիական և ուրոլոգիական) և գալվանոցեխեր (բուժական ցեխի և էլեկտրական հոսանքի օգտագործում) օգտագործելով տղմուտ ցեխ Սաքսկու լճից (Ռուսաստան):
- Բուժական դեղամիցոցներով բլոկադաներ
- Տեղային, հաղորդիչ, հարողնաշարային և պերիդուրալ բլոկադաներ, հոդի շուրւը և ներհոդային ներարկումներ:
- Պլազմոլիֆտինգ կամ PRP- թերապիա (թրոմբոցիտային հարուստ պլազմա)
- Մեթոդ, որի ժամանակ օրգանիզմի հյուսվածքներ են ներարկում հարուստ թրոմբոցիտներով պլազմա (թրոմբոցիտային խտանյութ կամ թրոմբոցիտային գել) ստացված պացիենտի սեփական արյունից, որը կիրառվում է բժշկության տարբեր ոլորտներում՝ ատամնաբուժությունից մինչև վիրաբուժություն արագացնելով բուժման պրոցեսները տարբեր հյուսվածքնեորւմ:
- Նուտրիցիոլոգիա (բուժում՝ կիրառելով նուտրիցևտիկիներ, պրոբիոտիկներ, պարաֆարմացևտիկներ և այլ սննդային նյութեր և բաղադրիչներ, որոնք պարունակվում են սննդի մեջ) և Դիետոլոգիա կամ բուժական սնունդ (բուժում՝ կազմելով հիվանդի անհատական սննդակարգ ուտեստների կալորիականության և սննդի ընդունման սխեմայի հիման վրա):
- Հոգեթերապիա
- Պոզիտիվ հոգեթերապիա (Ն. Պեզեշկինի մեթոդիկա), նեյրոլինգվիստական ծրագրավորում, անձի կենտրոնացված թերապիա (Ք. Ռոջերսի մեթոդիկա), արտ-թերապիա, հոգեդրամա և այլն:
- Լոգոպեդիկ շտկում
- Ձայնի խանգարումներ (աֆոնիա, դիսֆոնիա, ռինոֆոնիա,ֆանացիայի խանգարումներ կոկորդի պարեզի և պարալիչի հետևանքով), խոսքի խանգարումներ (ալալիա, աֆասիա, դիսլալիա, ռինոլալիա, դիսարտրիա, ընդհանուր խոսքի թերզարգացում, խոսքի զարգացման ուշացում, հնչյունաբանական-հնչյունական թերզարգացում, կակազություն, ընթերցանության և գրելու (դիսլեքսիա և դիսգրաֆիա) խանգարումներ:
ԱլտՄեդ բժշկական կենտրոնում թերապիան իր մեջ ընդգրկում է մեթոդներ Արևեքի բժշկության դարավոր փորձով:
- Ռեֆլեքսոթերապիա
- Չժեն — Ցզյու թերապիան, ըստ չինական ավանդական բժշկության մեթոդ է, որտեղ կիրառում են կորպորալ ակուպունկտուրային կետեր (կենսաբանական ակտիվ կետեր):
ա) Ասեղնաբուժություն (Չժեն թերապիա կամ ակուպունկտուրա (լատիներեն acus — ասեղ, punctio — ծակել) հիմնված տարբեր օրգանների աշխատանքի նորմալացմանն ակուպունկտուրային կետերի վրա ազդելով հատուկ մետաղական ակուպունկտուրային ասեղներով):
բ) Ջերմային տաքացում և այրում (Ցզյու թերապիա — Չինաստան, մոկսա թերապիա — Ճապոնիա կամ ջերմառեֆլեքսոթերապիա) հիմնված տարբեր օրգանների աշխատանքի նորմալացմանն ակուպունկտուրային կետերի վրա ազդելով ջերմային խթանմամբ հատուկ փայտիկներով (սիգար):
գ) Մակերեսային ասեղնաբուժություն (մէյ-խուա-չժեն, «Յոթ Աստղի» մեթոդ կամ փնջաձև ասեղնաբուժություն) հիմնված տարբեր օրգանների աշխատանքի նորմալացմանն ակուպունկտուրային կետերի վրա ազդելով ոչ խորը հատուկ բազմասեղ մուրճով կամ 5-7 ակուպունկտուրային ասեղների խրձի օգտագործմամբ:
դ) Կետային արյան բաց թողում (փոքր արյան բաց թողում) հիմնված տարբեր օրգանների աշխատանքի նորմալացմանն ակուպունկտուրային կետերից կաթիլային արյան բաց թողում հատուկ ակուպունկտուրային եռակող մետաղական ասեղով (սան չէն չժեն), իչպես նաև խիդժամա (արաբական)- արյան բաց թողում վակումային բանկաներով հատուկ հատվածներում կտրվածքի կամ բծերի միջոցով:
Սու-Դջոկ թերապիայի մեթոդ՝ դաստակի և ոտքերի ակուպունկտուրային կետերի օգտագործմամբ, Կորեայի մասնագետ Պարկ Ջեյ-Վուի համակարգով:
Աուրիկուլոթերապիայի մեթոդ ՝ ականջի խեցու ակուպունկտուրային կետերի օգտագործմամբ, Ֆռանսիացի մասնագետ Պ. Նոգիերի համակարգով:
Կրանիոպունկտուրայի մեթոդ (ուղեղային ասեղնաբուժություն կամ գլխուղեղային թերապիա) ՝ գլխի հատվածի ակուպունկտուրային կետերի օգտագործմամբ, Ճապոնացի մասնագետ Տ. Յամամոտոի համակարգով:
«Ոտնաթաթերի ռեֆլեքսոթերապիայի» մեթոդ Գերմանացի մասնագետ Խ, Մարկվարդտ համակարգով:
Ֆարմակոպունկտուրայի մեթոդ (ռեֆլեքսոթերապիայի ուղղություններից մեկն է, օրգանների աշխատանքի նորմալացման նպատակով ազդում են ակուպունկտուրային կետերի վրա, տարբեր դեղորայքային պրեպարատների կետային միկրոինյեկցիայի օգնությամբ:)
Էլեկտրոակուպունկտուրայի կամ էլեկտրոպունկտուրայի մեթոդ (ռեֆլեքսոթերապիայի ուղղություններից մեկն է, օրգանների աշխատանքի նորմալացման նպատակով ազդում են ակուպունկտուրային կետերի վրա էլեկտրական հոսանքի օգնությամբ):
Լազերոպունկտուրայի մեթոդ (ռեֆլեքսոթերապիայի ուղղություններից մեկն է, օրգանների աշխատանքի նորմալացման նպատակով ազդում են ակուպունկտուրային կետերի վրա ցածր ինտենսիվության լազերային ճառագայթով:)
Հիրուդոպունկտուրայի կամ հիրուդոռեֆլեքսոթերապիայի մեթոդ (ռեֆլեքսոթերապիայի ուղղություններից մեկն է, օրգանների աշխատանքի նորմալացման նպատակով ազդում են ակուպունկտուրային կետերի վրա բժշկական տզրուկների օգնությամբ:
Ապիտոկսինոպունկտուրայի մեթոդ (ռեֆլեքսոթերապիայի ուղղություններից մեկն է, օրգանների աշխատանքի նորմալացման նպատակով ազդում են ակուպունկտուրային կետերի վրա մեղվի խայթոցի ժամանակ թույնի օգնությամբ կամ ֆարմակոպունկտուրայի մեթոդով ներարկում կենսաբանական ակտիվ կետերում դեղորայքային պրեպարատներ պարունակող մեղվի թույն — Տոկսապին (Toxapinum), Վենապիոլին (Venapiolinum), Վիրապին (Virapin).
- Մանուալ թերապիա
- մոբիլիզացիա (ռիթմիկ և դիրքային); մանիպուլյացիա (սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ), տրակցիա (ձեռքային կամ ապարատային ձգում), մկաների պոստիզոմետրիկ ռելաքսացիա:
- Օստեոպաթիա
- Մարդու մարմնի կառուցվածքի վրա ազդելու մեխանիկական մեթոդ, որը թույլ է տալիս վերականգնել օրգանիզմի ֆունկցիաները, շտկել ողնաշարի, պոչուկի, մկանակապանային ապարատի, ինչպես նաև ներքին օրգանների անատոմիական դեֆեկտները:
- Հոմեոպաթիա
- Դասական հոմեոպաթիա, համալիր հոմեոպաթիա, հոմեոպաթիկ մեզոթերապիա կամ հոմեոսինիատրիա (ֆարմակոպունկտուրայի տարարեսակներից է, հիմնված տարբեր օրգանների աշխատանքի նորմալացմանն տրիգերային հատվածներում ոչ շատ խորը որոշակի հոմեոպաթիկ դեղերի ներարկումը):
- Ֆիտոթերապիա կամ բուսաբուժություն (դեղաբույսերից և նրանցից համալիր պատրաստուկների վրա հիմնված բուժման մեթոդ է):
- Արոմաթերապիա (բուժում եթերային յուղերի ազդեցությամբ օրգանիզմի վրա):
- Հիրուդոթերապիա կամ բդելլոթերապիա (բուժում բժշկական տզրուկների օգնությամբ — «Hirudo medicinalis»):
- Ապիթերապիա (մեղվաբուծական արտադրանքի միջոցով բուժում՝ մեղր, ծաղկի փոշի, պրոպոլիս, մեղրամոմ և մեղվի թույն) և ապինոտոկսինոթերապիա (բուժում մեղվի խայթոցի միջոցով):
- Կավաթերապիա կամ պելոթերապիա (բուժում կավի միջոցով տեղային տրորման և տաք թրջոցալաթերի ձևով, ինչպես նաև ներս ընդունել բակտերիաների և տոքսինների դեմ պայքարի համար):
ԱլտՄեդ բժշկական կենտրոնում պացիենտների ընդունման հակացուցումներն են՝
- Սուր փուլում գտնվող բոլոր հիվանդությունները, և քրոնիկ հիվանդությունները, դեկոմպենսացիայի փուլում:
- Վեներական և ինֆեկցիոն հիվանդությունները սուր կամ վարակիչ փուլում:
- Տուբերկուլյոզի բոլոր ձևերը ակտիվ փուլում:
- Հոգեկան հիվանդությունները հաճախակի նոպաներով և անձի փոփոխություններով:
- Թմրամոլության և ալկոհոլիզմի բոլոր տեսակները (բացառությամբ հաստատուն ռեմիսիայի վիճակը):
- Ցանկացած ծագման կախեքսիա:
- Չարորակ նորագոյացություններ:
- Վիրահատության կամ այլ հատուկ բուժման մեթոդների ցուցումների առկայությունը:
- Ուղեկցվող հիվանդություններ, որոնք կանխում են այս կամ այն պաթոլոգիայի համար անհրաժեշտ համալիր վերականգնողական բուժման կիրառումը:
Քանի որ սովորաբար հիվանդությունը այլընտրանքային բժշկության տեսանկյունից դա պաթոլոգիկ պրոցեսների օբյեկտիվ առանձնահատկությունն է, զուգակցվող հիվանդի սուբյեկտիվ տառապանքներով, այսինքն հիվանդությունը դա հոգեսոմատիկ խանգարում է, ապա ԱլտՄեդ բժշկական կենտրոնում հաճախ հիվանդների բուժման ժամանակ կիրառվում է կոմբինացված ոչ դեղորայքային (ֆիզիոթերապևտիկ) կամ դեղորայքային (ֆարմակոթերապևտիկ) մեթոդներ, հիվանդների բուժման հոգեթերապևտիկ մեթոդների և տեխնիկաների ներգործությամբ, որպես լրացուցիչ բուժա-պրոֆելակտիկ միջոցառում: